Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Պատմության հազվագյուտ էջեր՝ 1895 թ. Երզնկայի կոտորածը
Հուշ

Պատմության հազվագյուտ էջեր՝ 1895 թ. Երզնկայի կոտորածը

Հոկտեմբերի 4-ին Էրզինջանի քաղաքային բանտում գտնվող քրդերը տեղեկություններ են ստանում, որ մի քանի օր անց թուրքերը հարձակվելու են հայերի վրա: Լուրը լսելուն պես հայկական համայնքը, պատգամավոր և հոգևոր առաջնորդ Մարխաս Տեր Գևորգի գլխավորությամբ, հանդիպում է անցկացնում: Հանդիպման ժամանակ պատվիրակություն է կազմավորվում: Հայերի մոտ են ուղարկում կորպուսի չորրորդ գլխավոր հրամանատար Մուշիրի Զեքի Փաշային: Սակայն հանդիպելով պատվիրակության հետ` նա հավաստիացնում է, որ արտասովոր ոչինչ չկա, և երկուշաբթի օրվանից սկսած յուրաքանչյուրը կարող է վերադառնալ իր գործերին ու բնականոն կյանքին: 

Շատ բնակիչներ, հավատալով այդ հայտարարությանը, վերադարձան շուկա, սակայն բոլորը մտահոգ էին:  Արդեն առավոտյան ժամը 9-ին զինված մարդիկ շրջապատեցին շուկան և փորձում էին թալանել հայկական խանութները: Հայերից ոմանք դիմադրություն ցույց տվեցին, սակայն նրանց սպանեցին: 

Երկու ժամ տևած կողոպուտից և ավազակություններից հետո իրավիճակին միջամտեց գլխավոր հրամանատար Մուշիրի Զեքի Փաշան: Նա եկավ իր հովանիների և հարյուրավոր զինվորների հետ միասին: Նրան հաջողվեց կասեցնել գյուղերի վրա հարձակումները, քանի դեռ ամեն ինչ վերահսկողությունից դուրս չէր եկել: 1894 թվականին Սուսանում մեծ կոտորած իրականացվեց, սակայն Զեքիր Փաշան չմիջամտեց: Այդ իսկ պատճառով բոլորի մոտ հարց առաջացավ, թե ինչու Զեքի փաշան, ոչ անմիջապես, սակայն, այնուամենայնիվ, պաշտպանեց Էրզինջանը: Չէ որ ակնհայտ էր, որ պետք էր կանխել հարձակումները: Կարծես թե նա ցանկանում էր վերահսկողություն սահմանել քաղաքի վրա:  Այս նպատակով նա որոշեց ահաբեկել հայ ժողովրդին` թույլ տալով որ հարձակումը մասամբ իրականացվի, իսկ հետո նախընտրեց  հայերի աչքերում որպես «պաշտպան» ներկայանալ:

Արդյունքում`95 մարդ շուկայում կոտորածի զոհ դարձան: Եկեղեցում թաղման արարողությունից հետո նրանք բոլորը հուղարկավորվեցին ընդհանուր գերեզմանում: Հարձակումների ժամանակ մեծ վնաս են կրել Մեղուցիկ, Տաճրակ և Կյոլնցիկ գյուղերը: Նրանք ամբողջովին թալանվել են: Միայն Մեղուցիկ գյուղում զոհերի թիվը հասել է 45-ի:

Մուհամեդ Ալիի գլխավորությամբ թուրքերը հարձակվեցին Բզվան գյուղի վրա, որը ամենամոտն էր տեղակայված քաղաքին: Հայերը փորձեցին պաշտպանվել` թաքնվելով եկեղեցիներից մեկում: Բայց դա չօգնեց` 42 մարդ մահացավ:

Ստորին և վերին գյուղերը ևս բռնազավթվել էին և ավերակների վերածվել: Ամենից քիչ տուժել է Գյուլիջե անունով գյուղը: Սակայն զավթողական ասպատակությունների արդյունքում 15 հայ մահացավ: Մահմուտցիքը և այլ գյուղերը կարողացան դիմադրություն ցույց տալ և հաղթահարեցին այդ փոթորիկը: 

Երկու գյուղերում հարձակվողներին լուրջ դիմադրություն է ցույց տրվել: Մաշտոց Բզնունի քահանան երիտասարդների մի խումբ է հավաքում և իրականացնում Մթննի գյուղի զինված պաշտպանությունը: Կրակի տակ ընկած մարդիկ ևս փորձում էին միանալ պաշտպանությանը և պաշտպանել գյուղը: Զեքի փաշայի կարգադրությամբ իրավիճակին միջամտեց հեծելախումբը` Չերկես Ալիի գլխավորությամբ, և գյուղը վերջնականորեն ազատվեց ագրեսսորներից:  Դիմադրության ընթացքում երկուստեք կային կորուստներ: Ալի Բեյը, գնահատելով վանականի արիությունը, ազատեց նրան: Սակայն Տեր Մաշդոտն այլևս չէր կարող մնալ գյուղում: Նա իր կրոնական պարտքը շարունակեց կատարել արտասահմանում:

Եվս մեկ դիմադրություն է ցույց տրվել Չարչարանացի Սուրբ Լուսավորիչ վանքում: Հարձակվողները քրդերից կազմված մի ամբոխ էր: Հովհաննես անունով վանքի սպասավորներից մեկը եկեղեցու հետևորդներից մեկի հետ միասին վանքի պաշտպանության համար պատ են կառուցում: Սակայն հարձակվողները կտրում են ծառերից մեկը և նետում պատի վրա` այսպիսով փորձելով ներս մտնել: Որոշ տեղեկությունների համաձայն Հովհաննեսի կինը հուզական շոկ է ապրում, երբ հասկանում է, որ ամուսինը վիրավորվել է և առանց գիտակցելու բացում է դուռը հարձակվողների առաջ: Ապստամբները մինչև վերջին շունչը պայքարեցին խիզախաբար:

Կառավարության հաշվետվությունները բացահայտում են տեղեկություններ նմանատիպ այլ իրադարձությունների վերաբերյալ: Այսպիսով` փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ քաղաքի արվարձաններում գտնվող ևս ութ վանք ենթարկվել են հարձակումների: Ավելին` Խնձորիկ և Ղարաթուշ գյուղերում հարձակվողները կոտրելով վանքի դուռը` սպանել են այնտեղ պատսպարված 30 մարդու: Հիմնականում դրանք կանայք և երեխաներ էին:  Մեղուցիկ գյուղում բնակիչներին ստիպում էին փոխել կրոնը և բռնի կերպով թլպատել տղաներին: Երզնկայի գլխավոր եպիսկոպոս Տեր Գևորգ Եզեգիլյանը այլ հայերի հետ միասին կալանավորվում և բանտում ենթարկվում է կտտանքների:

Գևորգ Հալաջյանը պատմել է, թե ինչպես են 1860 թ. իրենց նախնիները բռնությունների ենթարկվել: Վիջան և Խնձորիկ գյուղերից 16 հայ սպանվել են դաժանաբար: Եվս 12 հայ խաբեբայության զոհ են դարձել՝ նրանց ձերքերը կապել են, նետել առուն և կրակել: Հարձակվողների համար դա զվարճանալու մի ձև էր:

Աղբյուրը՝ Հովսեփ Հայրենի, «Վերին Եփրատի ավազանի հայերը, 1915 թ. և Դերսիմը»

Փաստաթղթերի հրապարակում

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո