Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ջուլֆայի սրբապղծված հայկական գերեզմանատան վերականգնումն ու թվայնացումը

Ջուլֆայի սրբապղծված հայկական գերեզմանատան վերականգնումն ու թվայնացումը

2013 թ. Ավստրալիական մի փոքր հետազոտական խումբ ժամանում է Հայաստա, աշխարհի ամենահին քրիստոնեական գերեզմանատան ՝ Ջուլֆայի հետքերով։

Խմբի նպատակն էր, որքան հնարավոր է շատ նկարներ հավաքել և կիրառել ֆոտոգրամմետրիան 3D պատկերներ կառուցելու համար, ինչպես նաև բարելավել գոյություն ունեցող հնագիտական տվյալներն ու պահպանել ու վերաստեղծել ոչնչացված  մշակութային այդ վայրը։ 

Մինչև վերջնական ոչնչացումը,  Ջուլֆա մուտք գործելը սահմանափակ էր։

Անցած դարի սկզբին գերեզմանատանը կար մոտ 10,000 գերեզմանաքար, ներառյալ խաչքարների ամենակարևոր հավաքածուն։ Գերեզմանատունն ամբողջությամբ ավիրել են ադրբեջանական զինվորները 2005-2006թթ., որոնք դարձրել էին այն իրենց համար կրակատեղի։

2017 թ. Օգոստոսի 11-ին, Ջուլֆայի թվային վերականգնման պրոյեկտը քննարկելու համար Horizon Weekly պարբերականը հանդիպում է ունենում Նախիջևանի Ջուլֆա գերեզմանատան թվային վերականգնման նախագծի համանախագահ, Լոնդոնի թագավորական քոլեջի թվային հումանիտար գիտությունների բաժնի վաստակավոր պրոֆեսոր Հարոլդ Շորթի հետ։ Պրոյեկտի իրագործումը հնարավոր է դարձել Ավստրալիական Կաթոլիկ համալսարանի աջակցության շնորհիվ։

Հարգելի պրոֆեսոր, դուք եկել եք այս պրոյեկտ ունենալով մեծ փորձ թվային հումանիտար գիտությունների ոլորտում։ Պատմեք մեզ, խնդրում եմ, քաղաքի ու գերեզմանատան ոչնչացման փուլերի մասին։

Մինչև վերջնական ոչնչացումը, որը տևել է մի քանի դար, Ջուլֆան գտնվում էր Արաքս գետի ափին ՝ Նախիջևանի ու Իրանի միջև, Ջուղա քաղաքից դեպի արևմուտք։

Երբ Շահ Աբասը ստիպում է բնակչությանը լքել քաղաքն ու Նոր Ջուլֆա քաղաքը կառուցել, մարդկանց մեծ մասը զոհվում է գետն անցնելիս։ Միայն գերեզմանատունն է մնում անփոփոխ։ Այլ մշակույթի պատկանող մարդու համար խաչքարների գեղեցկության հետ ծանոթությունը արտասովոր ու նշանակալից մի բան է։

20-րդ դարի ողջ ընթացքում Նախիջևանը վերահսկել են Սովետական զորքերը։ Չնայած նրանք չէին ողջունում գերեզմանատուն այցելությունները, չէին էլ կանխում դրանք ամբողջությամբ։

Սովետական Միության փլուզումից հետո ադրբեջանական բանակը իր հսկողության տակ վերցրեց Նախիջևանը, և 1998 թ. սկսվեց ոչնչացման առաջին փուլը։ Յունեսկոյի ճնշման արդյունքում, նրանք դադարեցրեցին գործողությունները, սակայն 2005 թ. վերջին և 2006 թ. սկզբին այնտեղ ուղարկեցին իրենց զորքերը։

Գերեզմանատան ոչնչացման պրոցեսը նկատել է հայ քահանաներից մեկը, ով այդ պահին եղել է գետի մյուս ափին և նկարահանել է դա։ Սա, հիրավի, մշակութային ցեղասպանություն էր, նման 2001 թ. Աֆգանիստանում Բուդդայի բամիանական արձանների ոչնչացմանը թալիբների կողմից։

Պատմեք մեզ գերեզմանատան թվային վերականգնման պրոյեկտի ու դրա նպատակների մասին։

Առաջնահերթ նպատակներից է Ջուլֆային վերաբերող մեծածավալ արխիվի ստեղծումը։

Արխիվում այսօր արդեն ունենք 2,000 նկար, որոնք պարբերաբար արվել են 1970 և 1980  թթ. հայ գիտնական Արգամ Այվազյանի կողմից, մոտ 500 նկար, արված 20-րդ դարում և մոտ 50 գերեզմանաքար, որոնք հանվել են գերեզմաններից հարյուր տարվա ընթացքում։ Այս նյութերն, անկասկած, կարևոր ապացույց են մեզ համար։

Երկրորդը, մենք ձգտում ենք ստեղծել վիրտուալ իրականության մշտական կայաններ Երևանում և Սիդնեյում։

Երրորդը, մենք ցանկանում ենք ստեղծել շրջիկ ցուցահանդես, որը կկարողանա շրջել քաղաքներով առանց մշտական կայանման։

Չորրորդը, ուզում ենք ստեղծել վիրտուալ ցուցահանդես և վերջիվերջո համագործակցել այլ պրոյեկտների ու մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են վերացող մշակութային ժառանգության պահպանմամբ ու վերականգնմամբ։

Ինչու՞ է պրոյեկտը հիմնված հենց Սիդնեյի Ավստրալիական Կաթոլիկ համալսարանում։

Առանց Ավստրալիական Կաթոլիկ համալսարանի աջակցության այս պրոյեկտը կյանքի չէր կոչվի։ 2013 թ. Հայաստան այցն իրականացվել է Գյուլբենկյան հիմնադրամի ու Սիդնեյի հայկական համայնքի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Խումբն ուղևորվել էր Հայաստան պարզելու, արդյոք կան բավարար նյութեր և նախնական ռեսուրսներ (պատկերներ, արբանյակից արված նկարներ, փաստաթղթեր, քարտեզներ)  Ջուլֆայում վիրտուալ 3D գերեզմանատուն ստեղծելու համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են ebook -ում «Հայկական կորուսյալ գերեզմանատունը վերականգնելիս» խորագրով։

Ջուլֆայի գերեզմանատան թվային վերականգնման պրոյեկտը նպատակաուղղված է վերականգնել այն մարդկանց արժանապատվությունն, ովքեր ննջում են այնտեղ և վառ պահել Հայաստանի մշակութային ժառանգությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով. https://julfaproject.wordpress.com/

«Հին նկարները վերցված են Արամ Վրուրի ալբոմից, որն արվել է 20-րդ դարի սկզբին։ Իմ կոլեգան՝ Ջուդիթ Կրիստինը, ձեռք էր բերել դրանք, սակայն պարցվեց որ տեսախցիկի ապակին կոտրված էր։ Նա ստիպված էր նկարները փազլի նման դասավորել ու գտնել դրանք միացնելու հնարքը։ Ինչպես տեսնում եք, արդյունքը հրաշալի է, շատ դեպքերում նույնիսկ տպավորիչ։ Այդ սլայդերը չափազանց կարևոր են մեզ համար, քանի որ դրանք թույլ են տալիս շատ լավ տեսնել մանրուքները, ինչը կօգնի մեզ որքան հնարավոր է ճշգրիտ տեղադրել ամեն մի խաչքարը մեր վիրտուալ վերականգնված գերեզմանատանը»։

Հարոլդ Շորթ:

Աղբյուրը՝ horizonweekly.ca

Թարգմանել է Մանան Աջամյանը:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո