Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Որդու կողմից հրապարակված հոր հիշողությունները՝ Թագվոր Հոփյանի գիրքը Բոլուի հայերի եղեռնի մասին
Հուշ

Որդու կողմից հրապարակված հոր հիշողությունները՝ Թագվոր Հոփյանի գիրքը Բոլուի հայերի եղեռնի մասին

Շապիկի նկարը՝ Գիղմես Հոփյանը իր բարեկամների հետ Երևանում, 1967 թ.

Գրող Թագվոր Հոփյանի «Հայերի վերաբնակեցումը 1915 թվականին`իմ հայրիկի հիշողությունները» գիրքը վերջերս հրատարակվել է թուրքական Puslu հրատարակչությունում:

Հոփյանը, ով ներկայումս բնակվում է Կանադայում, ծնվել է ՍտամբուլումԱվարտելով Ստամբուլի տեխնիկական համալսարանի ճարտարապետության բաժինը` նա ընտանիքի հետ միասին տեղափոխվում է ԿանադաՆրա հայրը` Գիղմես Հոփյանը, ծնվել է Բոլուում 1887թվականին: 1915 թվականին հայոց ցեղասպանության ժամանակ Գիղմեսը գերեվարվել է Անկարայից ոչ հեռու գտնվող Նալիխան քաղաքում, բայց նրան հաջողվում է փրկվել և դրանից հետո նա սկսում է գիրք գրել այն մասին, թե ինչ փորձությունների է դիմակայել ցեղասպանության ժամանակ:  1985 թվականին նա մահացավ Կանադայում, իսկ մահից առաջ նա հանձնարարեց որդուն հավաքել և հրատարակել այդ հուշերըԹողարկելով այս գիրքը` Թագվորը այս կերպ կատարեց իր հոր վերջին կամքը

Սույն հոդվածում Թագվոր Հոփյանին ուղղվել են մի շարք հարցեր գրքի և Բոլուի հայերի պատմական կարևորություն ունեցող տարեթվերի վերաբերյալ

Սկսենք Բոլուի հայերից: Դժբախտաբար, թուրքական գրական աղբյուրներում բավականին քիչ են տեղեկությունները Բոլուում հայ ժողովրդի ներկայության վերաբերյալ:  Որքանով կարող ենք տեղեկանալ գրքից` հայերը սկսել են բնակություն հաստատել այդ վայրում 13-րդ դարից սկսած:  Որպես ապացույց կարող է ծառայել աստվածաշնչյան ձեռագիրը, որում ասվում է, որ հայերը Բոլու են եկել Ղարաբաղից:  Գրքում նշվում է, որ 1920 թվականից հետո, այդ Աստվածաշունչը ուղարկվել է Հայաստան:  Որտե՞ղ է այժմ գտնվում այդ ձեռագիրը: Արդյո՞ք պատմաբանները փորձել են գտնել այս հարցի պատասխանը: 

Միանգամից կցանկանայի հստակեցնել Ղարաբաղին առնչվող հարցը: Իմ հայրը հպարտանում էր իր ղարաբաղյան ծագմամբ: Ես լսել եմ, որ աստվածաշնչյան ձեռագիրը գրվել է մագաղաթի վրա կարմիր թանաքով և ձեռքով կրկին և կրկին արտագրվել է:  Ձեռագրի մեջ ասվում է, որ հայերը Ղարաբաղից ներգաղթել են Բոլու:  Իմ հայրիկի տան մոտ գտնվում էր եկեղեցին, (Բոլուի երկու եկեղեցիներից մեկը) և փոքր տարիքից հայրս հնարավորություն ուներ մասնակցելու եկեղեցական ծիսակատարություններին: Դա հնարավորություն է տվել նրան բազմիցս տեսնել Աստվածաշունչը:  Իսկ ես երեք անգամ Կանադայից եկել եմ Հայաստան: Այն ժամանակ ես Երևանում հնարավորություն ունեի հանդիպելու իմ հորեղբայրների, մորեղբայրների, հորաքույրների, մորաքույրների և նրանց երեխաների հետ:  Միևնույն  ժամանակ իմ ազգականի հետ միասին ես փորձում էի որևէ տեղեկություն իմանալ աստվածաշնչյան այդ ձեռագրի վերաբերյալ:  Այդ պատճառով մենք այցելեցինք Երևանի հին ձեռագրերի գրադարան:  Գրադարանի տնօրենը մեզ տեղեկացրեց, որ Երևանում բազմաթիվ ձեռագրեր են հայտնաբերվել, և աշխատանքներ են տարվում, որպեսզի բոլոր այդ ձեռագրերը մուտքագրվեն էլեկտրոնային տվյալների բազա:  Տվյալների բազա մուտքի թույլտվություն մենք կստանանք միայն նշյալ աշխատանքերի ավարտից հետո:  Այս խոսակցությունը տեղի է ունեցել 1996 թվականին:  Մոտ ժամանակներս ես պատրաստվում եմ մեկնել Երևան, որպեսզի ևս մեկ անգամ բարձրացնեմ այդ հարցը:  Հուսով եմ, որ կկարողանամ դիպչել Աստվածաշնչի այն էջերին, որոնց դիպչել են իմ հայրն ու պապը:

Դուք նշեցիք, որ Բոլուի հայերը խոսում են Ղարաբաղի հայերեն բարբառով: Խոսակցական բարբառից բացի կան արդյո՞ք մշակութային այլ հատուկ տարբերություններ Անատոլիայի և Բոլուի հայերի միջև: Սննդային սովորույթներից բացի` ինչն է, որ Բոլուի հայերին դարձնում է յուրահատուկ:

Ես չեմ կարող այդքան երկար խոսել նրանց մշակութային առանձահատկությունների մասին:  Դա բավականին սպեցիֆիկ թեմա է: Եթե խոսենք խոհանոցի մասին, հավանաբար կարող եմ օրինակ բերել «Գարնանային» կոչվող ապուրը: Իմ հայրն ու հորեղբայրը Նալիխանից փախչելուց հետո, որտեղ նրանց գերի էին պահում` Բոլու տուն հասնելուն պես առաջին հերթին մայրիկիս խնդրեցին պատրաստել այդ գարնանային ապուրը:  Հայտնի է, որ բավականին շատ խոհարարներ են մեծացել Բոլուում:  Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որտեղից է ի հայտ եկել այդ ապուրի բաղադրատոմսը` Բոլուի հայ համայնքից, թե թուրք համայնքից:  Միայն գիտեմ, որ այն շատ համեղ ապուր է:  Եվ կարծեմ մայրս իմացել է այդ ապուրի մասին կամ հորիցս, կամ հորաքրոջիցս, ով ապրում էր Ստամբուլում:  Մայրս հիանալի էր այդ ճաշատեսակը պատրաստում:  Անատոլիայի հայերի վերաբերյալ իմ անձնական գիտելիքները ես ստացել եմ Դիարբեքիրում: Մեկ տարվա ծառայությունից հետո ինձ մոտ մնացել են հաճելի հիշողություններ:  Սակայն Դիարբեքիրի և Բոլուի հայերի միջև լեզվական և մշակութային առումով ես ոչ մի կապ չտեսա:  Միակ բանը, որ գրավել է իմ ուշադրությունը, այն է, որ և' Դիարբեքիրի, և' Բալուի հայերը հավատարիմ են եկեղեցուն և հյուրընկալ են:  Այս հատկանիշները իմ կարծիքով բնորոշ են Անատոլիայի բոլոր հայերին:

Գիրքն իր մեջ պարունակում է ինչպես Ձեր հոր` Գիղմես Հոփյանի, այնպես էլ նրա պապիկի հիշողությունները: Ընդհանուր առմամբ գրքում հավաքագրվել է Բոլուի հայերի վերաբերյալ տեղեկատվություն 1850 թվականից ցայսօր: Հանդիպել եք արդյո՞ք Բոլուից հայերի, ովքեր մինչև 1969 թվականը ապրել են Ստամբուլում, իսկ այնուհետև տեղափոխվել Կանադա: Եթե հանդիպել եք, կարողացել եք արդյո՞ք նրանցից որևէ բան իմանալ Բոլուի հայերի մշակութային կյանքի վերաբերյալ:

Այո, Ստամբուլում իմ հայրիկից ու հորեղբորից բացի ապրում էին նաև մեր այլ հայրենակիցները:  Եթե չեմ սխալվում, երկու ընտանիք էին: Տորոնտոյում մենք ծանոթացել ենք Բոլուից միայն մի ընտանիքի հետ:  Իսկ Բոլուում կա փոքր հայկական համայնքից բաղկացած 250 տուն-տնտեսությունից: Յուրաքանչյուր ընտանիք հայտնի է իր հատուկ մականունով: Բոլուի հայերը հավաքվել են մեկ ուրախ համայնքում:  Մականուններ տալով` նրանք այսկերպ հիշում են միմյանց: Իմ հայրիկի հուշերում բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ, խմում ռակե խմիչք (թունդ ոգելից խմիչք - խմբ. նշում) և երգեր երգում անցած օրերի մասին: 

 

Թարգմանված է թուրքերենից: Աղբյուրը՝ agos.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո