Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Դանիել Վարուժանի մեծ սիրո պատմությունը
Հուշ

Դանիել Վարուժանի մեծ սիրո պատմությունը

Դանիել Վարուժանը արևմտահայ պոեզիայի ամենահանճարեղ ներկայացուցիչներից մեկն է: Իր հայրենասիրական և բոցավառ ստեղծագործություններով նա կարողանում էր բոլորի սրտերում կրակ հրդեհել... և նրա մտքի բոցկլտումները հանգիստ չէին թողնում երիտթուրքական պարագլուխներին, և ապրիլի 24-ին նա հայ մեծագույն բանաստեղծ Դանիել Վարուժանը վայրենաբար սպանվեց:

Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 20/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:

Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:

Դանիել Վարուժանը Մուրադ-Ռաֆաելյանի վարժարանում, Վենետիկ, 1905 թ.

Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը: Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:

Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:

Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:

Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:

Դանիել Վատուժան:

Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:

Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:

Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ: Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:

Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:

Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:

Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ Վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:

Ասում են, որ Վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:

Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար: Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ է գալիս նորը; 

Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որ աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամեն զոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին և Վարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրան այդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:

Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտար մարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկական սիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:

Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապա բոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք է հնազանդվի, ուզի, թե ոչ: Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ու անճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:

Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակված թռչնակի: Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին.

«Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղ տալով վերջապես ազատ թողնի աղջկան:

Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքը շնորհավորում է Վարուժաննի և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ: 

Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:

Չպուքքարյաննետի ընտանիքը Կոստանդնուպոլսում, 1902 թ. Դանիել Վարուժանը (կանգնած), նրա մայր՝ Թագուհին, հայր Գրիգորը և կրտսեր եղբայր Վահանը:

Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկ երկու մտերիմ մարդկանցից: Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ու փեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակների միությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիի սիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:

Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում; 

Ինչպես հիշում էր Արաքսի Վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իր ստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իր մուսաների հետ: իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:

Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձեռբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :

Այդ ժամանակ Արաքսին հնամսյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:

1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:

Աղբյուրը՝ Դանիել Վարուժամի մեծ սիրո պատմությունը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո