Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Աշխարհը հայկական դուդուկի կախարդանքի ներքո
Մշակույթ

Աշխարհը հայկական դուդուկի կախարդանքի ներքո

«Ես ունեմ աֆղան-հրեական արմատներ, սակայն վերջերս հայտնաբերել եմ, որ իմ մեջ կա հայի արյուն, և դա լավագույն նվերն է Աստծուց:(...)»

«Ես միշտ լսել եմ դուդուկ և հոգուս խորքում իմացել եմ, որ ես դրա մի մասն եմ: Իմ երակներում հայի արյուն չի հոսում, բայց երբ լսում եմ այդ երաժշտությունը, այն ինձ այնքան հարազատ է: Բառերով դժվար է նկարագրել. կարծես ես հեռու եմ եղել ու տուն եմ վերադարձել, որտեղ ինձ անվտանգ ու լավ եմ զգում, և դա ամենաջերմ զգացմունքն է, որն ունեցել եմ կյանքումս»:

«Հայաստանը հզոր երկիր է, հզոր մշակույթով ու պատմությամբ. Հայերը շատ հին ազգ են: Հայաստան, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արես ել Սերբիայի համար. մենք ողջ Սերբիայով մեկ ունենք տաճարներ: 1389 թ. հայերը կանգնած են եղել սերբերի կողքին թուրքերի դեմ»:

«Աստված իմ, ինչ հրաշալի երաժշտություն: Ահա թե ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին՝ սիրել մարդկանց երաժշտության միջոցով: Մեծ լայք Սիրիայից»:

«Իմ շվեդական գիտակցությունն ու հոգին ամբողջովին կողմ են, որ երկրային կյանքիս ավարտին տանեմ հետս այս դրախտային երաժշտությունը»:

Այս և Youtube-ում տեղ գտած այլ մեկնաբանությունները հայկական դուդուկի մասին են: Զարմանալի է, թե ինչպես կարող է հայ հոգու երաժշտությունը այդքան մոտ, այդքան հարազատ լինել տարբեր ազգերի, դավանանքի, երկրների մարդկանց համար: Թվում է, այն կարող է փոխել աշխարհը իր կախարդանքով և միավորել այն: Մենք ՝ հայերս շատ հաճախ մոռանում ենք, թե որքան հզոր է մեր մշակույթը: Եկեք միացնենք երաժշտությունը, կարդանք մեկնաբանությունները այս հոլովակի տակ և զգանք Հայաստանի հոգևոր ուժը:

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո