Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան, «Ռազմավարության հարցը». ՀԱՀԳԲ և Հ.Յ.Դ
Հուշ

Մոնթե Մելքոնյան, «Ռազմավարության հարցը». ՀԱՀԳԲ և Հ.Յ.Դ

«Ռազմավարության հարցը» 1984թ. գրված հոդվածի վերանայված տարբերակն է: Սկզբնապես այն քննադատական ակնարկ էր վաղ 1970-ական թթ մինչև 1983թ. Հայոց զինված ուժերի մարտական գործողությունների վերաբերյալ և կազմում էր տեքստի վերջնամասը:  Սույն տեքստը ի հայտ է եկել ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման  (ՀԱՀԳԲ-Հ.Շ.) պաշտոնական թույլտվությամ. խումբ, որը 1983թ. ամռանը առանձնացել է «Հակոբյանի» ՀԱՀԳԲ-ից: Մոնթեն չի հանդիսանում սույն տեքստի միակ հեղինակը, բայց հայտնի է, որ նա մասնակցություն է ունեցել տեքստի գրառման աշխատանքներին:  Հետագայում`1987թ. ապրիլին այն հրատարակվել է Լոնդոնում Կայծեր խմբի կողմից «Սփյուռքի կազմակերպչական հարցերը և նամակագրությունը Մոնթե Մելքոնյանի հետ»  հետ վերնագրով գրքույկում: 

Ստորև ներկայացված տեքստը ներառում է «Ռազմավարության հարցից»հատվածներ ՀԱՀԳԲ-ի (Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ) և Հ.Յ.Դ-ն (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն) մասին: 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

Ռազմավարությունը երկարաժամկետ գործողությունների պլան է` տրված նպատակին հասնելու համար: Ի վերջո կոնկրետ նպատակի սահմանումն ու հստակ քաղաքական ուղղվածության ձևավորումը կազմավորում են իրատեսական ռազմավարությունը:  Քանզի սույն ռազմավարությունը տեսականորեն պետք է սահմանվի ըստ կոնկրետ նպատակի և հստակ ու իրատեսական քաղաքական ուղղվածության, հետևաբար ցանկացած գործելակերպ, որը համահունչ չէ ռազմավարությանը, հակասում է նպատակին հասնելու գործընթացին:  Ռազմավարական նպատակը պետք է սահմանի գործելակերպը: Անցյալում ինքնաբուխ կամ նեղ քննարկման արդյունքում ի հայտ եկած տակտիկական որոշումը որոշ մարդկանց կողմից բացատրվում էր «որպես հատուկ իրավիճակի համար անհրաժեշտ արձագանք» կամ «մեր պայքարի հատուկ պայմաններից բխող իրատեսական քայլ»:   Մեկուսացված, կարճաժամկետ գործելակերպը, այնուամենայնիվ, խոչընդոտում է մեր նպատակին հասնելու երկարաժամկետ առաջընթացին, քանզի այն չունի ոչ մի ընդհանրություն արդեն իսկ ճիշտ սահմանված, իրատեսական և արդյունավետ քաղաքական ուղղության և ռազմավարության հետ:

Փոփոխությունը, անշուշտ, մշտական բնույթ է կրում, և նոր ու հաճախ անսպասելի հանգամանքներ են ի հայտ գալիս: Այնուամենայնիվ, հավասարապես ճիշտ է այն միտքը, որ պատմությունը, հանրությունն ու մարդկային վարքը գիտական հետազոտության համար նախատեսված դիպուկ օբյեկտներ են:  Չնայած պարբերաբար ի հայտ գալուն, ոչինչ երբեք ինքնաբերաբար չի լինում: Անշուշտ, պատմական շատ փոփոխություններ չպլանավորված էին, սակայն միշտ պատմական փոփոխությունների հետ կապված պատճառներ գոյություն ունեն: Ահա թե ինչու կարելի է ձևավորել գիտական պատմական ուղղություն, և ինչու մենք կարող ենք խոսել իրատեսական և համակարգված քաղաքական ռազմավարության վերաբերյալ:  

Մեր դեպքում` ըստ մեր ռազմավարության, մշակված պայքարը կլինի երկարատև, և պետք է ակնկալել, որ այն կունենա ինչպես առաջընթաց, այնպես էլ ետընթաց:  Ետընթաց ունենալը սակայն չի նշանակում, որ ռազմավարությունը պետք է փոփոխության ենթարկվի: Եթե ռազմավարությունը հիմնված է համապատասխան նկատառումների ճշգրիտ գիտական գնահատականի վրա, ապա այն պետք է մնա անփոփոխ, և անհրաժեշտ կլինի փոխել գործելակերպը:  Գործելակերպի կիրառման շրջանակները պետք է լինեն հնարավորինս լայն և ճկուն, և պետք է ընդունել տվյալ իրավիճակի պահանջներին համապատասխան նոր մարտավարություն, այնուամենայնիվ, գործելակերպի բոլոր կետերը պետք է նախ և առաջ համապատասխանեն ռազմավարության պարամետրերին:  Ցանկացած անհամապատասխանություն ռազմավարության և գործելակերպի միջև պետք է մեզ զգուշացնի, որ դրանցից որևէ մեկը, կամ երկուսն էլ սխալ են:

Ռազմավարության վերաբերյալ ընդհանուր վերոնշյալ կոնցեպցիան մտքի մեջ ունենալով` մենք կդիտարկենք ՀԱՀԳԲ-ի և ՀՅԴ-ի փաստացի ռազմավարությունները:  Ընդհանուր պլանն ուսումնասիրելուց հետո, որոնք երկու կողմերը որդեգրել են որպես զինված քարոզչություն, մենք մանրազնին կքննարկենք Հայոց ազատագրական շարժման ռազմավարությունը:

ՀԱՀԳԲ-ի ռազմավարությունը

Նախ և առաջ եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք ակնհայտ փաստին` որպես շարժում ՀԱՀԳԲ-ն երբևէ չի ունեցել հստակ ռազմավարություն:  Ռազմավարությունը ստեղծվել է անընդմեջ տարբեր տեսանկյունների հիման վրա: Օրինակ, եթե դատենք ըստ ՀԱՀԳԲ-ի հարցազրույցների, հաղորդագրությունների, հրապարակումների` ինչպիսին է օրինակ Հայաստան պաշտոնական լրագիրը, ապա հստակորեն կարելի է փաստել, որ ոչինչ արժեքավոր չէ, նույնիսկ անհայտ է, թե որն է ՀԱՀԳԲ-ի վերջնական նպատակը:     Ճիշտ է ռազմավարության մեջ կարելի է հանդիպել այնպիսի եզրույթների, ինչպիսիք են` «Ազատ, միացյալ և սոցիալիստական Հայաստան», «հեղափոխական սոցիալիստական համակարգ» և այլն:  Այնուամենայնիվ այս եզրույթները ոչ միայն միանշանակ չեն, այլ նրանցից ոմանք հակասում են միմյանց: Օրինակ ՀԱՀԳԲ-ի սիրված կոչերից է «ազատագրել Հայաստանը»: Սակայն ինչ ի նկատի ունի ՀԱՀԳԲ-ի ղեկավարությունը այս բառերի փունջը կիրառելիս  միայն կարելի է կռահել: Բացի շատ հայրենակիցների դեռևս հասունացող զգացմունքները շահարկելուց նման արտահայտությունները զուրկ են ծրագրային նպատակներից: (Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները ՀԱՀԳԲ-ի ձևակերպումների նպատակն էր ոչ թե պայքարի կոչել, այլ շահագործել մարդկանց զգացմունքները մի շարք չհամակարգված և անհասկանալի գործողություններ ձեռնարկելու համար:)

Միակ բանը, որը փոքր-ինչ հիշեցնում էր ՀԱՀԳԲ-ի «քաղաքական ուղղվածությունը», առեղծվածային Ութ Կետերն էին, որոնք հրապարկվել էին Հայաստան լրագրի No. 1-2 համարում (Աշուն 1980 ):  Բացի նրանից որ այդ կետերը անհստակ էին և տարբերվում էին ըստ տարբեր լեզուներով հրատարակված թարգմանությունների, այդ վերոնշյալ կետերում գործելակերպը կիրառվում էր ռազմավարության փոխարեն: Ութ ռազմավարական ենթադրյալ կետերից մեկը օրինակ վերաբերում է «զինված քարոզչությանը»:  Զինված քարոզչությունը, սակայն, հատուկ գործելակերպ է, որը հարիր է կիրառել շարժման վաղ փուլերում, բայց ամենևին պարտադիր չէ կիրառել յուրաքանչյուր փուլում:

Ուսումնասիրելով ՀԱՀԳԲ-ի պատմությունը` պարզ է դառնում որ այն լոկ սխալմունք չէ:  Կրկին անգամ առաջնահերթությունը տրվում է այն գործողություններին, որոնք պետք է համարվեին լոկ զինված քարոզչություն, քան ապահովել ռազմական ներկայություն  Անկարայի կողմից վերահսկվող հայկական լեռնաշխարհում:

Առանց հստակ նպատակի և քաղաքական ուղղվածության, որն արտացոլում է այդ նպատակը, անհնար է իրականացնել իրատեսական ռազմավարություն:  Այս համոզմունքն ընկած է մեր դիտարկման այն հիմքում, որ ՀԱՀԳԲ-ն չունի ռազմավարություն: Նույնիսկ եթե մենք անտեսենք բավարար հիմնավորված նպատակների և քաղաքական ուղղվածության բացակայությունը, յուրաքանչյուր ոք, ով ուսումնասիրում է ՀԱՀԳԲ-ի ոչ ճիշտ, անարդյունավետ և հաճախակի հակաուժային բնույթ կրող զինված գործողությունների հերթականությունը, կարող է միայն  զարմանք ապրել որևէ հստակ ուղղվածության, տեսական կիրառման կամ համակարգված հեռանկարների բացակայությամբ:  

Այսպիսով եթե ինչ որ մեկը հարցնի. «Եթե ՀԱՀԳԲ-ն չունի նպատակ, քաղաքական ուղղվածություն կամ ռազմավարություն, ինչու՞ է այդչափ գործունեություն ծավալում հանուն հայրենասիրական ազատագրական պայքարի»:  Այս հարցի պատասխանը պահանջում է երկար, մանրամասն ուսումնասիրություն:  Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀԱՀԳԲ-ի ոմն կեղծավոր և ազդեցիկ անդամ ըստ իր հայեցողության շահագործել է մեր պայքարը և մեր ժողովրդի զգացմունքները` իր գործողությունների ծրագրին ծառայեցնելու համար:5 (Այս կետը քննարկվել է ՀԱՀԳԲ-ում` Իրականությունը և այլուր):

Նախքան այս հատվածը ավարտին հասցնելը, անհրաժեշտ է կատարել ևս մեկ հստակեցում: Չնայած ՀԱՀԳԲ-ն որպես շարժում երբևէ է չի հարել որևէ ռազմավարության, նրա շարքերում կային անդամներ, ովքեր պայքարում էին ձևավորել ռազմավարական մոտեցում:  Քանզի նրանք ձախողեցին, նրանց գաղափարները դարձան անարդյունավետ:

ՀԱՀԳԲ-ում ռազմավարական մտածելակերպ ունեցող մարդկանց առկայությունը բնավ չի նշանակում, որ խումբը որպես ամբողջություն ունի ռազմավարական հեռանկար:

ՀՅԴ-ի ռազմավարությունը

Ի տարբերություն ՀԱՀԳԲ ` Դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ) իր ռազմական արշավն հիրավի իրականացնում է ռազմավարությանը համաձայն:  Կուսակցության կենտրոնական ղեկավարության փաստացի ռազմավարությունը որոշ առումներով երբեմն տարբերվում է կուսակցության ծրագրից:  Այս պահին անդրադառնալով միայն կուսակցության կողմից հրապարակավ հնչեցրած դեմ առ դեմ ռազմական գործողություններին, կարելի է փաստել, որ այն անիրագործելի էր և դեռևս մնում է այդպիսին:

Ըստ էության ՀՅԴ-ի ներկայիս ռազմավարությունը չի տարբերվում այն ռազմավարությունից, որին նա հետևել է նոր դարաշրջանի շեմին:  ՀՅԴ-ն դիտարկում էր իր ռազմական քարոզչությունը «Հայկական Հարց»-ը (Հայ Դատ)միջազգային քաղաքականության ասպարեզ ներկայացնելու համար:  Ի դեպ ՀՅԴ-ի ողջ գործելակերպը` զինված և ոչ զինված, դեռևս ուղղված են ինչ որ կերպ «Արևմտյան» կառավարություններին և դիվանագիտական շրջանակներին համոզելու հովանավորել կուսակցության պահանջները:  Ինչպես գիտենք այդ պահանջները կապված են Թուրիքայի կառավարության կողմից 1915 թվականին ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդին փոխհատուցելու բանակցությունների հետ:Այս կերպ ՀՅԴ-ն հույս ունի հասնելու իր` «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» ստեղծելու նպատակին:  Այսպիսով ՀՅԴ-ի անմիջական նպատակն է «ստիպել» որոշակի կառավարությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնապես ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության պատմական իրողությունը:

Ավելի քան հիսուն տարի բոլոր իրավական մեթոդները կիրառելուց հետո ՀՅԴ-ն այդպես էլ հաջողություններ չգրանցեց կառավարությունների համոզման և ազդեցիկ շրջանակներ մուտք գործելու հարցում:  Ընդհակառակը` «Հայկական հարցը» ևս մատնվեց այն նույն պատմական մոռացության, որը վերջ է դրել շատ այլ հարցերի: Այս ամենը գիտակցելով` ՀՅԴ-ն որոշում է որդեգրել զինված քարոզչության մեթոդը` որպես այս միտումը ետ մղելու ձև և «Հայկական հարցը» դարձնելով հույժ առաջնային:  Թուրք դիվանագետների և հաստատությունների դեմ հարձակումներ կատարելով ՀՅԴ-ն հույս ուներ վերականգնել իր խամրած ազդեցությունը և նոր կյանք հաղորդել պայքարին: Այս հարձակումները որոշակի հետևանքներ ունեցան որոշ պետությունների ներքին անվտանգության վրա և անգամ Անկարայի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունների վրա:  Այսպիսով` ըստ ՀՅԴ դիրքորոշման «միջազգային հանրությունը» բախվել էր «Հայոց հարցին», որպես խնդրի, որին անհրաժեշտ է լուծում տալ:

Զինված գործելակերպի որդեգրումը, սակայն, չէր նշանակում բարեփոխումների իրականացում ՀՅԴ ռազմավարության մեջ: Հավատարիմ մնալով «Արևմտյան» ուժերին կոչով դիմելու ՀՅԴ երկարաժամկետ ռազմավարությանը` նպատակները իրագործելու համար զինված քարոզչությունը միջազգային ուշադրությունը գրավելու լոկ վերջին գործելակերպն էր:  Այս առումով զինված քարոզչությունը փաստորեն ձախողված ռազմավարության նախանշան էր, որի մի մասն էր այն կազմում:

Ընդհանրապես ՀՅԴ ռազմավարությունը հասկանալու համար մենք չպետք է կենտրոնանանք զինված քարոզչության վրա:  Մենք արդեն խոսել ենք ՀՅԴ-ի կողմից այլ ուժերին «Հայկական Հարցի» արդարացիության վերաբերյալ համոզելու նպատակի մասինԱյս ռազմավարությունը մեծապես կախված է օտարերկրյա նախաձեռնություններից, և այն բերում է այն համոզման, որ հայ ժողովրդր ապագան չի կարող որոշվել միայն հայ ժողովրդի կողմից:  ՀՅԴ-ն հայ ժողովրդի գործն է համարում ինչ որ կերպ ազդեցություն ունենալ այլ կառավարությունների վրա` հատկապես Միացյալ Նահանգների, ստիպելու Թուրքիայի կառավարությանը ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել հայ ժողովրդի «ներկայացուցիչների» հետ (ովքեր ամենայն հավանականությամբ կներկայացնեն ՀՅԴ-ի տեսակետները միայն!):  Գիտակցելով, որ ՀՅԴ-ի պահանջները հովանավորելը հակասում է  այս երկրների տնտեսական, քաղաքական և ռազմավարական շահերին, կուսակցությունը փորձում է համոզել «արևմտյան» երկրներին ՀՅԴ-ի «հուսալիության» և «լավ մտադրության» մեջ:  Հետևաբար կուսակցությունը բավականին ժամանակ և էներգիա է վատնում համոզելով «Արևմուտքին», որ եթե ստեղծվի Հայաստան, «արևմտյան» շահերը տարածաշրջանում չեն վտանգվի: Նույն կերպ ՀՅԴ փորձում է համոզել  «արևմտյան» գործարար շրջանակներին որ Թուրքիան հուսալի դաշնակից չէ և երկարաժամկետ նպատակների իրագործման դեպքում Թուրքիայի «անհավատարիմ» բնույթը դժվարություններ կհաղորդի իրենց գործունեությանը: (Ռազմավարական այս ուղղվածությանը տարածումը չի սահմանափակվում հայալեզու լսարանով միայն:  Օտար ուժերի դերը հայ ժողովրդի ճակատագրի լուծման գործում նույնիսկ ընդգծվել է Ազդակ, Ասպարեզ, Ալիկ և Դրոշակ ՀՅԴ հրապարակումներում, որոնք ունեն գրեթե հայերեն ընթերցողների շրջանակ:)

Ռազմավարական առումով սերտորեն կապված լինելով «Արևմուտքի» հետ` ՀՅԴ-ի մոտ վառ արտահայտված է Խորհրդային Հայաստանի նկատմամբ ունեցած հակասությունը:  Մենք բոլորս ծանոթ ենք ՀՅԴ-ի կողմից քարոզած այն հայեցակարգին, որ Խորհրդային Հայաստանը «բռնազավթված է Խորհրդային Միության» կողմից: Առնվազն հռետորաբար ՀՅԴ իրականացնում է մի ռազմավարություն, որը նպատակ ունի առանձնացնել Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ից:  Այս քաղաքականությունը խորը արմատներ է ձգել դեռևս վաղ անցյալում: ՀՅԴ-ն հատկապես վատ վերաբերմունք է ցուցաբերել Խորհրդային Հայաստանի նկատմամբ 1920թ. ի վեր, երբ հայ կոմունիստները վերջ տվեցին կոռումպացված և անզոր Հայաստանի Հանրապետության կառավարությանը:  Այդ ժամանակից ի վեր ՀՅԴ Խորհրդային Հայաստանի կառավարությանը համարել է որպես իր թշնամի և երբեմն նաև ամենամեծ թշնամին:  Մինչ այսօր գործադրվել են բոլոր ջանքերը Խորհրդային համակարգի և Խորհրդային Հայաստանի անունը արատավորելու համար, ինչպես նաև նվազագույնի հասցնել Խորհրդային հանրապետության տնտեսական և մշակութային նվաճումները:

Քաղաքական և գաղափարական առումով մեկուսացած լինելով Խորհրդային Հայաստանից` ՀՅԴ-ն հովանավորի կարիք է զգում:  Ինչպես հարյուրավոր այլ «աքսորյալ» խմբեր, ՀՅԴ-ն հանձնվում է «արևմտյան» գործակալություններին իրենց ունեցած հակա-խորհրդային նպատակներով հանդերձ:

ՀՅԴ-ի կողմից իրականացվող «արևմտյան» ռազմավարության առանձնահատկություններից մեկը լիարժեք անտեսումն է հայկական զինված պայքարի տեղափոխումը հայրենի պատմական հայրենիք, թուրք և քուրդ հեղափոխականների հետ համատեղ պարտիզանական ջոկատների կազման անհրաժեշտությունը:  ՀՅԴ գրականության և քարզչութան մեջ բազմաթիվ կոչեր ուղղված են «միջազգային հասարակական կարծիքին»և այլ ոչ հայկական լսարաններին: Միևնույն ժամանակ որոշ կոչեր ուղղված են հայ ժողովրդին` դրդելով նրանց աջակցել զինված ներկայության ձևավորմանը մեր պատմական հայրենիքում:

Եվ լիովին համահունչ լինելով կուսակցության դեմագոգ նախապաշարմունքներին` ՀՅԴ առաջնորդներից և ոչ ոք լրջորեն չի առաջարկել Թուրքիայում բնակվող ազգություններին համագործակցել ֆաշիստական ռեժիմի դեմ պայքարում:  Սա առնվազն հրապարակավ վկայություն է այն մասին, որ ՀՅԴ-ն չունի հստակություն իր տեսակետի շուրջ թե ինչ է անհրաժեշտ և ինչ պետք է կատարվի, եթե մենք ընդունենք իրականությունը որպես մեր մեկնարկային կետ: Մինչ ՀՅԴ վերահրատարակում է քարտեզներ` ցուցադրելով Սևրի պայմանագրով առաջարկվող թվացյալ «Հայաստանի» սահմանները, կուսակցության գրականության մեջ անտեսվում է այդ «Հայաստանում» բնակվող բնիկ բնակչությունը:   Հարկ է նշել, որ այդ բնակչությունը` բաղկացած քրդերից, «թուրքերից», լազերից և այլն ու գերազանցում է վեց միլիոնը: Հետաքրքիր է` ինչպիսի Հայաստան է պատկերացնում ՀՅԴ-ն, որտեղ հայերը կլինեն բացարձակ, եթե ոչ ակնհայտ փոքրամասնություն: ՀՅԴ-ի ռազմավարությունը անտեսում է հայրենասիրական ազատագրական պայքարը համակարգելու անհրաժեշտությունը քուրդ ազգային ազատագրական պայքարի և թուրք աշխատավորների պայքարի հետ:  Այն մեկուսացնում է հայոց պայքարը այլ հեղափոխական բնույթ կրող պայքարներից, այն անգամ մեկուսացնում է սփյուռքի պայքարը մեր ամենակարևոր դաշնակցից` Խորհրդային Հայաստանում բնակվող մեր իսկ ժողովրդից: Գործնականում կուսակցությունը ժողովրդի ճակատագիրը հանձնում է «արևմտյան» ուժերի` հատկապես ԱՄՆ-ի քմահաճույքին,և դրանք այն երկրներն են, որոնց շահերը հակասում են մեր շահերին:

Հաշվի առնելով ՀՅԴ-ի ռազմավարության աննպատակահարմար բնույթը`վերջերս հաճախակի հարց է առաջանում արդյոք ՀՅԴ-ի զինված գործելակերպը իրականում նպատակ ունի ծառայել ազգային ազատագրման պայքարին:  Բազմիցս նկատվել է, որ ՀՅԴ-ի զինված քարոզչության գործելակերպը խթանել է կուսակցության շարքերում բարոյականության անկման և արդյունավետ կերպով ազդել կուսակցության խամրող հեղինակության վրա: Ենթադրվում է, որ ՀՅԴ-ն ստիպված էր որդեգրել զինված քարոզչության գործելակերպը, քանզի կուսակցությունը բախվել էր նոր ու ավելի մարտունակ մրցակցի: Այս առումով ՀՅԴ-ի զինված գործողությունները հակաազդող բնույթ էին կրում` կանխելու իրենց շարքերից մարդկանց ներհոսքը դեպի ՀԱՀԳԲ:   Իրոք, զինված քարոզչությունը ՀՅԴ-ի կերպարը դարձրել է ավելի արմատական, կերպար, որը հազիվ կարողացել է իր քաղաքական և գաղափարախոսական տիրույթում պահել ավելի երիտասարդ և ռազմատենչ կողմնակիցների:

Դա կարող է ճշմարիտ լինել: Այդ ամենը, անշուշտ, հաստատվում է այն հանգամանքով, որ ՀՅԴ սկսեց իր ռազմական գործունեությունը ՀԱՀԳԲ-ի կողմից առաջին զինված գործողությունից ինը ամիս անց, և դադարեցրեց իր ռազմական գործողությունները այն ժամանակ, երբ ՀԱՀԳԲ-ն ևս դադարեցրեց իր գործողությունները:  Եվ ճիշտ է նաև այն, որ ՀԱՀԳԲ-ի գործողությունները ընկալվում էին որպես վտանգ ՀՅԴ-ին` կոչերով դիմելով  իր երիտասարդ անդամներին և կողմնակիցներին:

Մեր կարծիքով, սակայն, ՀԱՀԳԲ-ն երբևէ չդարձավ այն ուժը, որը կարող է լրջորեն վիճարկել ՀՅԴ-ի գերիշխանությունը Սփյուռքում:  Այն, ինչ իսկապես վտանգ է ներկայացնում, այնուամենայնիվ դա երիտասարդների` ՀՅԴ-ի անդամների շրջանում ևս տիրող ընդհանուր դժգոհությունն ու վրդովմունքն է:  Անշուշտ, ՀՅԴ-ի զինված քարոզչության արդյունքներից մեկը դա կուսակցությանը ավելի մեծ վստահելիություն հաղորդելն էր իր հետևորդների շրջանում: Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ  1975 թ. հոկտեմբերին բավականին թվով մարդիկ արդեն իսկ հավատում էին ՀՅԴ-ին ՀԱՀԳԲ-ի գործողությունների պատճառով, և այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն սփյուռքում ուներ հաստատություն` հատկապես Լիբանանում, այն մուտք ուներ դեպի ռեսուրսներ և ավանդական հովանավորչություն, որոնք ՀԱՀԳԲ-ն հույս անգամ չուներ տիրանալու, ավելի ճշգրիտ կլինի ասել, որ ՀՅԴ-ի ռազմական քարոզչություն մեկնարկելու որոշումը հավասարապես մոտիվացված էր այլ գործելակերպունենալու անհրաժեշտությամբ, որը կապված կլինի (անիրագործելի և հստակորեն հակազդող) «Հայաստանը ազատագրելու» ռազմավարության հետ:    

Թարգմանել է Աննա Մովսիսյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո

Աշխարհը հայկական դուդուկի կախարդանքի ներքո

Ուղղափառ հույները թուրքական Մերսինում

Հայաստանի նախագահների մասին