Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Երևանը ճարտարապետ Անդրեյ Իվանովի աչքերով` «Քաղաքի հանդեպ իմ մոտեցումը ես որակել եմ որպես պոետիկ ընկալում»
Մշակույթ

Երևանը ճարտարապետ Անդրեյ Իվանովի աչքերով` «Քաղաքի հանդեպ իմ մոտեցումը ես որակել եմ որպես պոետիկ ընկալում»

Ճարտարապետի կողմից գրված քաղաքների վերաբերյալ նմանատիպ գրքերը հազվադեպ բնույթ են կրում: Դեկտեմբերին Անդրեյ Իվանովի «Իերևան: Տեղի ոգու վերաբերյալ էտյուդները» գիրքը ներկայացվել է Երևանում, այնուհետև` Մոսկվայում` «Ճարտարապետությանը» նվիրված փառատոնի ընթացքում»: Մենք խնդրեցինք հեղինակին պատմել, թե որտեղ է տանում ճարտարապետին հոգեաշխարհագրությունը:  

Архи.ру: 

– Անդրեյ, որպես կանոն ճարտարապետների համար քաղաքների վերաբերյալ պատմությունները կապված են հուշարձանների, տեսարժան վայրերի, առանձին օբյեկտների կամ քաղաքաշինության պատմության հետ: Եվ, ես, նախևառաջ, կցանկանայի հասկանալ, թե ինչու՞ քաղաքի մասին պատմելիս Դուք ընտրեցիք հատկապես հոգե-աշխարհագրական մոտեցումը: 

Անդրեյ Իվանով. 

– Ես այս մոտեցման մասին իմացա, երբ արդեն սկսել էի գրել գիրքը, բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չեմ տիրապետում այդ նուն հոգե-աշխարհագրական մոտեցմանը: Ավելին` իրավիճակագրագետների մոտ ամեն ինչը բավականին բարդ շարադրանք ունի: Բայց ես կարդացի և ինձ հետաքրքրեց, թե ինչպես է այս ոչ կանխամտածված պատահականությունը տեղի ունեցել…Ամենայն հավանականությամբ այն բացատրվում է քաղաքի հանդեպ մեր ունեցած ընդհանուր վերաբերմունքով: Եվ, այնուամենայնիվ, ես քաղաքի հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը որակել եմ որպես պոետիկ ընկալում` գրքի գլուխներից մեկը հենց այդպես էլ կոչվում է:    

Անդրեյ Իվանովի «Իերևան: Տեղի ոգու էտյուդները» («Մեդիապոլիս» հրատարակչություն, 2014).

– Հայտնի է, որ իրավիճակագրագետները Գի Դեբորի գլխավորությամբ քաղաքներում իրենց դրեյֆներում օրինակ կարող էին հետևել հոտերին: Ձեր գրքում շատ լուսանկարներ կան և, միաժամանակ, մեջբերումներ տարբեր գրքերից: Ի՞նչն է Ձեզ համար ուղեցույց հանդիսացել Երևանում: 

– Երևի թե ինձ համար ուղեցույց են հանդիսացել տեսողական տպավորությունները. ես ինձ հետ միշտ կրում եմ լուսանկարչական ապարատ, քանզի առանց դրա չեմ կարող: Եվ ինչքան մեծանում, այնքան ավելի շատ եմ նկարում արտասովոր սյուժեներ և փնտրում եմ այն, ինչը համապատասխանում է քաղաքի վերաբերյալ իմ տեսլականին` մարդու համար շոշափելի մակարդակին մոտ գտնվող մանրուքների, մասունքների միջոցով: Դեռ լավ է, երբ մարդիկ կադրի մեջ են լինում, բայց դա շատ դժվար է և միշտ չէ, որ հաջողվում է: Այդ իսկ պատճառով նկարում եմ այն, ինչը չի անհետանում աչքի առաջ, ինչին կարելի է նայել և հարմարվել այդ նոր միջավայրին: Եվ, բացի դրանից, ճարտարապետներին քաջ հայտնի են Երևանի` որպես սովետական քաղաքի վերաբերյալ առասպելներ հյուսող մասնագիտական քաղաքաշինական պատմությունները:Սակայն այս քաղաքը բավականին բարդ է իր բնույթով: Եվ ցանկանում ես հասկանալ ինչ է կատարվում դասագրքից ծանոթ այդ քաղաքում: Երևանի համար առանցքային գործիչ էր Ալեքսանդր Թամանյանը` մեծ և կարևոր ճարտարապետ` բավականաչափ արժեքներով: Նրա մասին ասում են «մեր քաղաքի արարիչը, Երևանի հայրը», բայց ես միշտ մտածում էի, ինչպես կարող է դա լինել, եթե Թամանյանը աշխատել է անցյալ դարի 20-30-ական թթ, իսկ Երևանը շուտով կբոլորի իր 2800 տարեկանը: Ես ցանկանում էի հասկանալ, արդյոք մեծն Թամանյանը քաղաքը նորից է ստեղծել, թե այնտեղ կար մինչթամանայանական պատմություն և ինչ է եղել այդ պատմության հետ: Ես ցանկանում էի գտնել այդ անցյալի կենդանի կտորները և ուսումնասիրել:

Պուշկինի փողոցը ձյան մեջ / Անդրեյ Իվանով

– Մի̉թե դուք նահանջել եք հոգե-աշխարհագրական դիրքից դեպի արխիվ: 

– Երևանում դժվար չէ գտնել այն, ինչ քեզ հետաքրքրում է: Օրինակ` քայլում ես տեղացիներից որևէ մեկի հետ և քեզ ասում են. «Իսկ սա մեր Կոնդն է: Մենք այնտեղ չենք գնում. այնտեղ միայն ետնախորշեր են»: Իսկ դու նայում ես, իսկ այնտեղ հետաքրքիր է: Կենտրոնից հինգ րոպե հեռավորության վրա սկսում ես թափառել և գտնում ես, օրինակ, նախկին պարսկական մզկիթ: Այն իրենից ներկայացնում է 5–6 բնակարաններով կառուցված փոքրիկ բակ և այդ ամենը խոտածածկով պատված աղյուսային գմբեթների ներքո, բակի մեջտեղում փոքր շատրվան է, իսկ կամարապատ անցքերում պլաստիկ պատուհաններ են տեղադրված… Այսպիսի Երևանի մասին շատ քչերը գիտեն, բայց այս երեք տարիների ընթացքում ինչ այնտեղ եմ գնում, այդ վայրը արդեն նկատել են, ավելի հաճախ են այնտեղ լուսանկարում հին տները, պատուհաններն ու դարպասները: Այնտեղ նաև յուրահատուկ մարդիկ են ապրում: Իսկ այս թաղամասը վաղուց են մտադիր քանդել Թամանյանի ժամանակաշրջանից ի վեր: Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը Կոնդ թաղամասի տեղում նկարել է ճշգրիտ հավասարաչափ շրջան` տրոհված ինչպես նարնջի կտորները և ասաց, որ այստեղ կունենանք թանգարանային քաղաք: Հիրավի, Կոնդի լանդշաֆտը իրենից ներկայացնում է կլոր բլուր, սակայն հատակագծային կառուցվածքը այլ է` խրթին, ոլորուն: Երեք-չորս հիմնական փողոց, իսկ նրանց միջև նրբանցքներ, ինչ-որ աստիճաններ, թեքվածքներ, գաղտնի անկյուններ` ամեն ինչ միահյուսված է: Ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել հավասարաաչափ շրջան և շառավիղ:  

Աբովյան փող. Կարկանդակներ / Անդրեյ Իվանով

– Դուք ասացիք «յուրահատուկ մարդիկ», արդյոք ինչպիսի՞նն են: 

– Այդ մարդիկ այնտեղ ապրում են սերունդներով, նրանք ունեն իրենց ուրույն միկրոաշխարհը: Դեվելոփերները և տասը, և հինգ տարի առաջ մտադիր էին կառուցել այդ վայրում` կենտրոնին մոտ մեծ թվով թանկարժեք անշարժ գույք` շահարկելով այն իրավիճակը, որ մարդիկ այնտեղ վատ են ապրում: Իրոք վատ են ապրում, սակայն հեռանալ այնտեղից չեն ցանկանում: Նրանք ապրում են պատմական, վերակառուցված, լրացված տներում` իրար վրա խոյացած, և հնարավոր է, որ լիովին օրինականացված  չէ որպես սեփականություն, քանզի այդ գույքը արգելված է թարմացնել: Կոնդը, ինչպես և Երևանի մի շարք այլ շրջաններ մտնում են այսպես կոչված պետական կարիքների գործունեության համակարգի տակ` այստեղ էժան գույքի օտարումը տեղի է ունենում բավականին հեշտ ու հանգիստ: Դա նույնն է, ինչ մեզ մոտ անտառի միջով մայրուղի անցկացնելը: Ստացվում է, որ մարդիկ ապրում են «օդի մեջ», և դա, անկասկած, դեպրեսիա է առաջացնում … Չնայած Կոնդում ես ևս վերջերս հանդիպել եմ վերանորոգված տների. նշանակում է այստեղ ունևոր մարդիկ են հաստատվել: 

Հին Նորք. Մեծ նկուղով տուն – Գևորգ Սարկիսյանի տունը / Անդրեյ Իվանով

– Լինում են իրավիճակներ, երբ մենք հանկարծ «հուզվում ենք»: Իսկ Երևանը թույլատրու՞մ է հուզական իրավիճակներ: 

– Միանշանակ կարող եմ ասել, որ այս քաղաքը ջերմ քաղաք է` բոլոր ուղղակի և անուղղակի առումներով: Ինչ վերաբերում է հուզական իրավիճակին` հեշտ չէ, իսկ այն, որ ջերմ ու բարեկամական է` դա հաստատ: Երբեմն սեղանի շուրջ նստած մարդիկ քո ներկայությամբ սկսում են հայերեն խոսել, սակայն չի կարելի այն դիտարկել որպես անհարգալից վերաբերմունք, նրանց համար դա բնական անցում է, նրանց համար այդպես ավելի հեշտ է: Իսկ դուք ստիպված կլինեք մասնակցի դերից անցնել դիտողի դերի և պատասխանել ինքներդ ձեզ այդ մարտահրավերին` կարող ե՞ք հասկանալ և հաղթահարել այդ փուլը: Որպես միատարր ազգ ունեցող քաղաք, այն այդքան էլ թափանցիկ չէ:   

Մաշտոցի պողոտա: Դերձակ / Անդրեյ Իվանով

– Իսկ ինչպե՞ս սահմանել քաղաքի բարեկամության պարամետրերը: 

– Դա քաղաքի մթնոլորտն է: Այն 100 տոկոս անվտանգ քաղաք է. ես երբևէ չեմ լսել որևէ քրեական բնույթի հաղորդագրություններ (բացառությամբ հուշարձանների քանդման մասին լուրերը, սակայն դա արդեն լիովին ուրիշ հարց է): Չնայած լեզվին չտիրապետելու հանգամանքին` դու քեզ այստեղ հարմարավետ ես զգում. սա Բրազիլիան չէ, որտեղ ֆավելաներում բավականին վտանգավոր է: Այստեղ մարդիկ հանգիստ նստում են սրճարաններում, զբոսնում են մինչև գիշերվա ժամը երկուսը, ժամադրվում …Փոխադարձ վստահության այսպիսի մակարդակը բավականին հազվադեպ է: Ահա դու նկարում ես ինչ որ մեկի տունը, քեզ ողջունում են, ներս հրավիրում, ցույց տալիս նկուղը հին պահոցներով, այնուհետև բերում խաղողի մեկ կիլոգրամանոց ճյուղ, հրավիրում սուրճ խմելու և այդ հյուրասիրությունից հրաժարվել չես կարող, որպեսզի չվիրավորես տանտերերին: Այնուհետև դրան կարող է հետևել տնական օղու կամ գինու համտեսում, իսկ հետո գալիս է հարևանը և ասում, որ ինքը ևս լուսանկարելու իրեր ունի: Եվ այս ամենը շատ հաճելի է, միակ մտահոգությունն այն է, որ միանգամից շատ հանդիպումներ են լինելու, քեզ սկսելու են ձեռքից ձեռք փոխանցել: Նոր թաղամասերում քիչ հավանական են նման երևույթները, սակայն հին թաղամասերում դեռևս մնացել են ավանդական կենսակերպին բնորոշ ձևերը:

Մարդը աստիճանների վրա: Հին տուն Տիգրան Մեծ փողոցի վրա / Անդրեյ Իվանով 

– Իսկ ինչպե՞ս այցելեցիք Երևան առաջին անգամ: 

– Դա 1984 թվականի ամռանն էր: Ես աշխատում էի քաղաքաշինության արտոնագրային տեղեկատվության կենտրոնական հետազոտական ինստիտուտում, մեզ գործուղեցին Հրազդան քաղաք:  Հետազոտության թեման էր «նոր քաղաքների ճարտարապետական և գեղարվեստական տեսքի բարելավում»:  Մենք մնում էինք մայրաքաղաքում:  Ես լսել էի, որ Երևանի «ոսկե դար» հասկացությունը կապված է նախորդ դարի 60-80 թվականների հետ. Հայաստանի մայրաքաղաքը ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքների ֆոնին հաջողությամբ զարգանում և ծաղկում էր ապրում:  Հետագայում նույնիսկ գիրք է գրվել այս ժամանակաշրջանի վերաբերյալ` «Երևանի քաղաքակրթությունը»:  Եվ այդ ժամանակ, իմ առաջին այցելության ընթացքում ես զգացի, որ քաղաքն անսովոր է, այստեղ առկա է կենտրոնացված ստեղծագործական միջավայր: Անգամ Խորհրդային միությունում ժամանակակից արվեստի առաջին պաշտոնական թանգարանը այն ժամանակ արդեն իսկ բացվել էր Երևանում… Ես ցանկացա վերադառնալ:  Եվ երբ դա տեղի ունեցավ 2011 թվականին, ես սկսեցի ավելի հաճախակի գնալ Երևան:  «Հյուսիսային պողետան տանում է դեպի Կոնդ» առաջին հոդվածը լույս է տեսել Архи.ру կայքում:   Հետագա հրապարակումները լույս էին տեսնում «Երևան» ամսագրում, իսկ գրքի մասին այն ժամանակ ես անգամ չէի մտածում:

Քանաքեռ: Սբ. Աստվածածին եկեղեցի: Տղան շիրմաքարի վրա / Անդրեյ Իվանով

– Դա նշանակում է արդյո՞ք, որ գրական մեջբերումները, որոնք բացում են ձեր գրքի յուրաքանչյուր նոր գլուխ, վկայում են այս քաղաքի և Հայաստանի նկատմամբ ունեցած Ձեր հիացմունքի մասին: 

– Այո, գիրքը ես սկսել եմ գրել ավելի ուշ, երբ սկսեցին ի հայտ գալ նոր սյուժեներ և տպավորություններ: 

– Գրքում մի քանի պատմություններ կան: Արդյո՞ք դրանք դեպի քաղաք տանող բանալիներն են: 

– Ըստ էության այնտեղ մեկ պատմություն է` քաղաքի իմ ընկալումը, այն քաղաքի, որը ես համարում եմ իմ անձնական Երևանը: 

– Այդ իսկ պատճառով` Իերևա՞ն: Մի՞թե ձեր ազգանունից է վերցված տառը: 

– Իհարկե ոչ: Գրքի ամենասկզբում ես տվել եմ անվան հետ կապված հանելուկի լուծումը: Արտաքին նմանություններն այստեղ չեն համապատասխանում: Կա, օրինակ, iyerevan.am կայքը. այն քաղաքացիներին և քաղաքապետարանին հրավիրում է միասնական երկխոսության` մայրաքաղաքի կյանքը բարելավելու համար: Բայց, դե ես չեմ ձգտում բարելավել իմ իրական քաղաքը: Այդ «ի» տառը բխում է մի շարք ռուսերեն բառերից, որոնք սկսում են այդ տառով`այլակերպություն, փոփոխականություն, անհետացում, գյուտարարություն, երուսաղեմական այն քաղաքի, որի մասին գրում եմ: Իմ գրքով ևս կարելի է իրականացնել չպլանավորված դրեյֆ` կարդալ ցանկացած մասից, ցանկացած սյուժեից:

Սյուն Աբովյան փող. Արամի 30-ի տան մոտ և փուչիկներով երեխաները: / Անդրեյ Իվանով

– Իսկ ինչպե՞ս եք դուք պատկերացնում ձեր ընթերցողին: 

– Առաջին հերթին նա Երևանի բնակիչ է: Ես կիսում եմ նրա հետ այն, ինչ կարողացել եմ հայտնաբերել այս քաղաքում: Եվ ես շփվել եմ շատերի հետ, ովքեր ուրախ են քաղաքի վերաբերյալ այդպիսի ընկալում ունենալու համար, որը սովորական է դարձել: Իսկ թե ովքեր կլինեն այլ քաղաքներից ընթերցողները` ինձ դժվար է դատել: 

– Դուք ունեք ուժեք «խայծեր»` Փարաջանով, Սարյան, կոնյակ, Զվարթնոց… 

– Եթե խայծը բռնեն, ապա լավ կլինի: 

– Միգուցե ապարդյուն մենք այստեղ հիշեցինք Գի Դեբորին: Նա անգամ Երևանում չի եղել: 

– Ավելին` ոչ ոք դեռևս Իերևանում չի եղել: Համեցեք: 

Սայաթ-Նովա փող. Զրույցը և աղջիկը / Անդրեյ Իվանով

Հին Նորք: Նատյուրմորտ: Օղեգործություն / Անդրեյ Իվանով

Քանաքեռ: Սբ. Հակոբ եկեղեցի: Ձեռքեր / Անդրեյ Իվանով

Մանկական երկաթուղի:Լոկոմոտիվ / Անդրեյ Իվանով

Աղբյուրը՝ archi.ru
Թարգմանել է Աննա Մովսիսյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո