Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Կապիտան Ջիմ Չանքալյան. ԱՄՆ-ում հարմարավետ կյանքից դեպի Առաջին Համաշխարհայինի թատերաբեմ
Հուշ

Կապիտան Ջիմ Չանքալյան. ԱՄՆ-ում հարմարավետ կյանքից դեպի Առաջին Համաշխարհայինի թատերաբեմ

Ջիմ Չանքալյանը, հենց ինքը Պետրոս Չանքալյանը, ծնվել է Տիգրանակերտում (Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն), որտեղից դեռ 19-րդ դարում ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ: Այստեղ է նա ավարտել միջնակարգ դպրոցն ու ընդունվել ռազմական ակադեմիա՝ սպայի կոչում ստանալու համար: 1898 թ.  իսպանական-ամերիկյան պատերազմի ժամանակ Ջիմը ստանում է ԱՄՆ բանակի կապիտանի կոչում:

Լինելով փորձառու զինվոր, Չանքալյանը դառնում է Նյու Յորքի հայ համայնքի ականավոր դեմքերից մեկը: 1915 թ. Առաջին Համաշխարհային պատերազմի ու Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների պահին Հնչակյան կուսակցությունը  ԱՄՆ Սահմանադրական-Դեմոկրատական կուսակցության հետ միասին որոշում է Ջիմ Չանքալյանին ուղարկել Անդրկովկաս և Վան, կատալերու հատուկ առաջադրանք: Չանքալյանը սիրով ընդունում է առաջարկությունը, հրաժարվելով իր հարմարություններից ու զբաղեցրած բարձր դիրքից:

Արևմտյան Հայաստանից մի խումբ փորձառու կամավորների հետ միասին նա հասնում է Վան, որտեղ նրան դիմավորում է հերոսական ինքնապաշտպանության առաջնորդ՝ Արմենակ Եգարյանը: Եգարյանի հետ զրույցից հետո, Վանի հայերի պայքարի գործում Չանքալյանը գործի է դնում իր մեծ ռազմական փորձը, դառնում Եգարյանի խորհրդականն ու դաշնակիցը Երկրապահ գունդը ստեղծելիս: Իր առջև դրված պարտավորությունները կատարելուց հետո, Չանքալյանը մեկնում է Անդրկովկաս, որտեղ մտադրված էր միանալու գեներալ Անդրանիկի ջոկատին:

1917 թ.,  իր առջև դրված առաքելությունն ամբողջովին կատարելուց հետո, Չանքալյանը վերադառնում է ԱՄՆ:  Սակայն, դեռ քիչ ժամանակ էր անցել, երբ իմանում է Ֆրանսիայում հայկական լեգեոնի ձևավորման մասին:  Ֆրանսիական կառավարության ու բանակի միջև եղած հատուկ պայմանավորվածությունների արդունքում ենթադրվում էր, որ այդ լեգեոնը պետք է մեկնի Պաղեստինյան ճակատ, դաշնակիցների (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան) կողքին կանգնելու ու պայքարելու ընդդեմ թուրք-գերմանական ուժերի: 

Չանքալյանը, ով վայելելում էր հայ-ամերիկյան համայնքի անմնացորդ հարգանքը, նշանակվում է հայ-ամերիկյան Կամավորների ջոկատի հրամանատար,որը կազմելու էր հայկական լեգեոնի մի մասը:

Հայ զինվորների ամենամեծ երազանքն էր թեկուզ և արյան գնով, բայց ստեղծել ինքնավար Հայաստան՝ ֆրանսիական մանդատի ներքո: Հայկական ազգային դաշինքը, որը ձևավորվել էր Եգիպտոսում և Հայկական Ազգային Պատվիրակությունը ֆրանսիական իշխանություններից ստացել էին այդպիսի խոստում: Մուսա լեռան բնակիչները, որոնք ապաստան էին գտել Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում, կազմեցին հայկական լեգեոնի ու օտար լեգեոնի միջուկը: 

1917 թ. հուլիսի 9-ին մի քանի կամավորներ Չանքալյանի գլխավորությամբ նստեցին ֆրանսիական նավերն ու հասան Մարսել, այնտեղից՝ Պորտ Սաիդ, որտեղ միացան լեգեոնի կենտրոնին ու միասին ճանապարհ ընկան դեպի Կիպրոս ՝ վայր, որը դարձել էր աշխարհից եկած բոլոր կամավորների կենտրոնատեղին:

1918թ. սեպտեմբերի 14-ին հայ կամավորներին տեղափոխում են Պաղեստին, որտեղ նրանք հարձակում են գործում թուրք-գերմանական ճակատի վրա: Ճակատի առաջնագիծը ՝ Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետը, զբաղեցված էր Չանքալյանի ղեկավարած հայ-ամերիկյան կամավորների ջոկատով: Ունենալով շատ քիչ կորուստներ, նրանց հաջողվում է հասնել փառավոր հաղթանակի Արարայի ճակատամարտում:

Առաջին Համաշխարհային պատերազմն ավարտվում է 1918թ. նոյեմբերին: Հայ կամավորներին Պաղեստինյան ճակատից տեղափոխում են Բեյրութ, որտեղից նրանք նավերով հասնում են Կիլիկիա: Լեգեոնին Ադանայում  դիմավորում էն եռագույններով: Թուրքերն այդ ժամանակ արդեն բարոյալքված էին:

Հաղթական ոգին, որ կար հայկական լեգեոնի կռվողների մեջ, վստահություն էր ներշնչում, որ նրանք կկարողանան վերցնել Կիլիկիան իրենց հսկողության տակ: Ինքնավար կամ անկախ Կիլիկիա ստեղծելու պլանի կատարման նախաձեռնողը Միհրան Դամադյանն էր: Այդ պլանը հաջողությամբ կատարելը հնարավոր էր միայն ամուր մարտական ոգու ու մարտի դաշտում հղկված հերոսների ՝ Չանքալյանի, Անդրանիկի, Եգարյանի, Եսայի Յակուբյանի շնորհիվ:

Սակայն, դաշնակիցներն այլ մտադրություններ ունեին: Նրանք տարբեր միջոցներ էին ձեռք առնում Անդրանիկի, Եգարյանի և մնացածի Կիլիկիա ժամանելը կանխելու համար: Վստահ լինելով, որ հայկական պետություն ունենալու ցանկությունը մնալու է անհասանելի, հիասթափված Չանքալյանը վերադառանում է ԱՄՆ, սակայն մինչ այդ հասցնում է իր փայլուն անունը թողնել հայ ազատագրական պայքարում և Առաջին Համաշխարհային պատմության մեջ:

Հետագայում, որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջատար գործիչներից մեկը, Չանքալյանը անցնում է հայաբնակ բոլոր շրջաններով, հատկապես Կալիֆորնիայով, առաջին հայկական պետություն ստեղծելու գործին նպաստելու համար: Չանքալյանը դառնում է Հայ-ամերիկյան ազգային Խորհրդի ձևավորումը խթանողներից մեն ու դրա առաջին նախագահը: Նա նաև դառնում է Համահայկական բարեգործական միության կենտրոնական կոմիտեի առաջին նախագահն ու ողջ ժամանակը նվիրում է հայ եկեղեցուն ծառայելուն: Ականավոր հայրենասերը, որն օժտված էր բացառիկ ռազմական խիզախությամբ, մահանում է 1947 թ. Նյու Յորքում, թողնելով մեծ ու անմոռանալի ժառանգություն:

Ավելի քան 1000 ամերիկաբնակ հայեր են գնացել օվկիանոսն այն կողմ՝ պատմական հայրենիք, կռվելու դաշնակիցների (Անգլիա, Ֆրանսիա, Ռուստաստան) բանակների կազմում՝  ազատագրելու  հայ ազգը: Հարյուր տարի է անցել պատմական այդ դաժան, բայց միաժամանակ հերոսական էջերից: Ինչպե՞ս է այսօր տրամադրված Ամերիկայի հայ համայնքը: Արդո՞ք պատրաստ են  Ամերիկայի  ներկայիս հայերը ՝ 1915 թ. հերոսների սերունդները, կրկնել իրենց համայնքի սխրագործությունները:

Աղբյուրը՝ lalettre.hayway

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո