Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Նա ստեղծված է երկաթից  ու արյունից, որին չես կոտրի ոչ մտքով, ոչ բառով»: գերագույն դատարանի առաջին կին դատավոր` Սրբուհի Էլիաս

«Նա ստեղծված է երկաթից ու արյունից, որին չես կոտրի ոչ մտքով, ոչ բառով»: գերագույն դատարանի առաջին կին դատավոր` Սրբուհի Էլիաս

Հայ ժողովուրդը, ով մեծ սփյուռք ունի, շատ է հպարտանում աշխարհով մեկ սփռված հաջողակ հայերով և հաճախակի նշում նրանց անունները ԶԼՄ-ում; սակայն շատ քչերն են տեղյակ իսկապես ազդեցիկ հայուհու Սրբուհի Էլիասի մասին:

Սրբուհի Էլիաս` առաջին կինը Նոր Զելանդիայի պատմության մեջ, ով դարձավ երկրի գերագույն դատավոր: Դատական համակարգում պետության այս բարձր պաշտոն զբաղեցնող անձը հատուկ դեպքերում ստանձնում է գեներալ-նահանգապետի պարտականությունները` փաստացի երկրի ղեկավարի պաշտոնը (Եղիսաբեթ թագուհուց հետո): 

Պետության առջև ունեցած Սրբուհու արժանիքները ահռելի են` իր ղեկավարման տարիներին նա վայելել է բոլոր նոր զելանդացիների հարգանքy և հայտնի էր որպես արդարացի ու հավասարակշռված դատավոր: Մասնավորապես նա հայտնի է որպես բյուրոկրատական ապօրինության դեմ պայքարող և Նոր Զելանդիայի բնիկ ժողովրդի` մաորի ցեղի իրավունքների պաշտպան. դատական համակարգում նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ և ի շնորհիվ իր ջանքերի` մաորիների լեզուն անգլերենի հետ համատեղ ճանաչվել է որպես պետական լեզու:

«Տիկին Սիան Էլիասը ասես շանթարգել լինի կառավարության, պառլամենտի և դատական համակարգի միջև» – The New York Times: 

Սրբուհի Էլիասը, ով ավելի շատ հայտնի է որպես Սիան Էլիաս, ծնվել է հայկական ընտանիքում: Նրա հոր ծնողները գաղթականներ էին, ովքեր հայոց ցեղասպանության ժամանակ ապաստան էին գտել Լիբանանում, այնուհետև Լոնդոնում, որտեղ և ծնվել է Սրբուհին: Հեռավոր Նոր Զելանդիա ընտանիքը տեղափոխվել է դստեր ծնվելուց մեկ տարի անց: Սրբուհին ստացել է իրավաբանական կրթություն և վաղ տարիներից մինչ այսօր վարում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանք:

Հատկանշական է, որ իր հարցազրույցներից մեկում Սրբուհին ասել է, որ եթե չլինեին իր հայկական արմատները, նա հազիվ թե հասներ այդպիսի բարձունքների և դա իսկապես շատ բնորոշ է այն մարդկանց, ովքեր իրենց ուսերի ետևում ունեն անձնական կամ ընտանեկան պայքարի պատմություն` լինի դա գոյատևման, կամ սոցիալ-քաղաքական դժվարությունների հետ կապված: Ցեղասպանություն վերապրած և սեփական հողում իրավազուրկ մարդկանց թոռնուհին դարձել է իրավազուրկ մարդկանց պաշտպանության խորհրդանիշ աշխարհի մյուս ծայրում:  

Սիան Էլիաս / alchetron.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո