Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ռիչարդ Միլսի հայտարարության մասին:

Ռիչարդ Միլսի հայտարարության մասին:

ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ազատագրված տարածքները վերադարձնելու հայտարարության մասին:

Ի սկզբանե պետք է մղվել ՀՀ պետական դիրքորոշումից՝ Արցախյան հարցի վերաբեյալ: Ո՞րն է այդ դիրքորոշումը: Երրորդ հանրապետության առաջին օրվանից, մենք որդեգրել և ժառանգել ենք այսպես կոչված երկրորդ հանրապետության իրավական և քաղաքական ժառանգությունը, երկրորդ հանրապետության, որն, ըստ էության, «հանրապետություն» չէր կարելի կոչել, քանի որ մեծ կայսրության կցորդ էր: Դրա հետ միասին, հայկական քաղաքական վերնախավը ԱՊՀ համաձայնագրով պետական մակարդակով ճանաչել է Ադրբեջան կոչված արհեստական միավորման տարածքային ամբողջականությունը: Այնուհետև՝ պաշտոնապես ընդունել է Մինսկի խմբի ձևաչափը:: Բոլոր միջազգային պետական ներկայացուցիչները և դիվանագիտական գործիչներն արցյախյան հարցի վերաբերյալ հայտարարություներ անելուց, հղում են անում վերը նշված փաստերին: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է արցախյան հարցի վերաբերյալ այդ պետական դիրքորոշման վեկտորը:

Արցախյան բանակցություների վեկտորը պետք է հիմնովին վերանայվի:
Քաղաքական վերնախավը, որդեգրելով այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և դրա հիման վրա կառուցելով մեր արտաքին հարաբերությունների համակարգը, կասեցրեց արցախյան պատերազմում մեր հաղթանակը, Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու և Արցախը Հայաստանին միացնելու փոխարեն ցուցումներ ստանալով Կրեմլից՝ կանգնացրեց հաղթանակի ըմթացքը` բաժանելով Արցախը մայր Հայաստանից:
Մեր իրավունքները վերականգնելու նպատակով, պետք է կատարել հետևյալ քայլերը` Հանրաքվեի միջոցով, վերամիավորել Արցախը Հայաստանին և հռչակել ազգային պետություն՝ ճանաչելով մեզ որպես 1-ին հանրապետության ժառանգորդ, չեղյալ ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ԽՍՀՄ-ի կազմավորման մասին պայմանագիրը, ԱՊՀ համաձայնագիրը, բոլոր մյուս միաջազգային պայմանագրերը, որոնք սահմանափակում են մեր ազգային իրավունքները:

Միայն այդ դեպքում մեր իրավունքները կհարգվեն միջազգայն հանրության կողմից, իսկ նույն ԱՄՆ-ն կսկսի ճանաչել մեր իրավունքներն ու աջակցել մեզ: Պետք չէ վախենալ միջազգային հանրության արձագանքից: Աշխարհը ուժեղներին է հարգում:

Սամվել Ասլիկյան.
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ.

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո