Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Գաբրիել Մադիլյան. Ազգի պաշտպանը Սև ծովից այս ու այն կողմ
Հուշ

Գաբրիել Մադիլյան. Ազգի պաշտպանը Սև ծովից այս ու այն կողմ

Պատկերը՝ Anaïs Shahangirian

Գաբրիել Մադիլյանը ծնվել է 1885 թ. Տրապիզոն նահանգի Սյուրմենե գյուղում: Առաջին քայլերը ֆիդայինն արել է հոր ՝ հայտնի հայդուկ Վաղարշակ Մադիլյանի հովանու ներքո: Սև Կարապետի, Միսաք Թոռլաքյանի ու Աբգար Չեպնյանի հետ միասին Գաբրիելը հիրավի եղել է Սյուրմենի և Եմուրի շրջանի մարտական խմբերի հոգին: 1908 թվականից Գաբրիելը զբաղվում է ինքանապաշտպանական ջոկատների կազմավորմամբ և անտառներում ու սարերում թաքնվելով վարում է ապստամբական պայքար: Սյուրմենի ֆիդայինների մասին լուրն արագ տարածվում է մերձակա շրջաններում, իսկ նրանց անձնվեր ու հանդուգն քայլերը դառնում են առասպելների ու պատմությունների առարկա: 1915-1916 թթ. Մադիլյանի ջոկատը հաջող գործողություններ է իրականացնում թուրքական բեյերի ու չինովնիկների դեմ, վրեժխնդիր լինելով խաղաղ հայ բնակիչների մահվան համար: Թուրքական իշխանությունները բազմիցս փորձում են զինաթափել Գաբրիել Մուրադյանի խմբին, սակայն ապարդյուն: Գաբրիելի հետ ուս ուսի տված, հայերի ազատության համար պայքար է մղել նաև նրա սրտակից բարեկամ, հեմշիլ Ազիզ Թեքքենուն Հարուքս գյուղից: Ավելի ուշ Գաբրիելն Ազիզի հետ տեղափոխվում է Սոչի:

Իրադարձությունների հերթական կծիկը ստիպում է Գաբրիելին և իր ջոկատին մասնակցել Սև ծովի մերձակայքում ընթացող տարբեր մարտերի: Այդպես, 1917թ. երբ ռուսական բանակն արդեն Ռիզա քաղաքում էր, Մադիլյանի խումբը գալիս միանում է նրանց և առաջնագծում կռիվ տալիս թուրքական բանակի դեմ:

Ավելի ուշ, երբ հարկավոր էր մասնակցել Վերին Լոո գյուղի վրացական ինտերվենտների դեմ ընթացող մարտերին, Գաբրիելն իր տասնյոթ ընկերների հետ ստիպված է լինում գնալ Սոչի՝ իր հարազատների մոտ:

1918-1923թթ. Գաբրիելը մի քանի անգամ վերադառնում է հայրենիք, մասնակցում պարտիզանական մարտերի ու կրկին վերադառնում Սոչի:

1923թ. հետո Սոչիում Գաբրիելը ստեղծում է իր ընտանիքն ու նոր կյանք սկսում, սակայն նրա պարտիզանական անցյալը հանգիստ չի տալիս բոլշևիկ իշխանություններին: Նրան բանտարկում են, հետո ազատ արձակում ու անըդհատ հետապնդում…

1936թ. Գաբրիելը տեղափոխվում է իր ծանոթների մոտ Ղրիմ և այդ պահից ի վեր նրան ահետ կորցնում ենք…

Աղբյուրը՝ instagram.com/hamshen_armenians

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո