Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Նուբարի բոյը չինար է» իիտերնացիոնալ երաժիշտների կատարմամբ [ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ]
Մշակույթ

«Նուբարի բոյը չինար է» իիտերնացիոնալ երաժիշտների կատարմամբ [ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ]

Telli Turnalar-ը հաջողված համագործակցության արդյունք է չորս երաժիշտների միջև, որոնցից երկուսն ունեն եվրոպական արմատներ և ապրել են Թուրքիայում (Էլեոնոր Ֆուրնիո և Պեթրա Նախթամանովա), իսկ մյուս  երկուսը՝ արմատներով Անատոլիայից, մեծացել են Ֆրանսիայում (Ջանգյուլ Կանաթ և Գյուլայ Հաջեր Թորուկ):

Նրանց նախագիծն Անատոլիայի ազգային երաժշտության ու դրա հիմնական գործիքի՝ սազի հանդեպ սիրո արգասիքն է: Խմբի համար ոգեշնչման առարկա են եղել աշուղների և բարդերի երաժշտությունը, որոնք արտացոլում են մարդկանց զգացմունքներն, ալեվիները, որոնք իրենց արարողություններում երկրպագել են սազը, և հարուստ ու բազմազան անատոլիական  մշակույթը:

Սազի հնչյունները հյուսում են երաժշտական մի մեղեդի, որում ամեն մի ձայնը զգուշորեն է ընտրված, ըստ երանգի ու բնույթի, ի վերջո ստեղծելով բազմաձայն մի սիմֆոնիա, որում տեղ են գտել հարվածային գործիքներն ու միջնադարից մնացած երգեհոնը:

Telli Turnalar-ի ռեպերտուարն ընդգրկում է սիրային երգեր, եղերերգություններ և պարային երգեր մի քանի լեզուներով (թուրքերեն, քրդերեն, հայերեն, հունարեն և այլ), որոնք առանց բացառության պատկանում են աշխարհի այս ապշեցուցիչ ձևով հարուստ հատվածին, որ միաժամանակ հայտնի է իր կրած զրկանքներով ու գեղեցկությամբ:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո