Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ուղղափառ հույները թուրքական Մերսինում
Մշակույթ

Ուղղափառ հույները թուրքական Մերսինում

Մշակութային առումով Մերսինը կարևորագույն և հարուստ քաղաքներից մեկն է: Քաղաքում միաժամանակ բնակվել են թուրքեր, քրդեր, արաբներ, ինչպես նաև քրիստոնյաներ, այլ կրոնական ներկայացուցիչներ ու կրոնական համայնքեր:

Մեր հարստությունը մեր եզակիության մեջ է:  Մեր զարգացման գործում ամենամեծ ներդրումը, որը կարող ենք անել դա մեր պատմությունն ու մշակույթն իմանալն է, այն, ինչով մենք առանձնանում ենք ուրիշներից:  

Այս հոդվածով կկիսվեմ ձեզ հետ բոլոր այն տեղեկություններով, որոնք ինձ հաջողվել է հայթայթել Մերսինի եկեղեցիների մասին: Կանդրադառնամ նաև այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում են քրիստոնյաներն այդ քաղաքում, ինչպես նաև ուղղափառ, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին:

Անկեղծ կլինեմ ձեզ հետ, եթե ասեմ, որ ծնվածս օրվանից ի վեր առաջին անգամ եմ այցելում Մերսին: Առաջինը որոշեցի գնալ ուղղափառ եկեղեցի: Չնայած նրան, որ անկոչ հյուր էի այնտեղ, Չոսկուն բեյ քահանան շատ ջերմ ընդունեց ինձ: Նա ուրախացավ, երբ իմացավ, որ այցիս նպատակը Մերսինի եկեղեցիների մասին հոդվածներ կազմելն է և խոստացավ օգնել ինչով կարող է:

Ամենահետաքրքիրն այն է, որ Մերսինի առաջին քրիստոնյաները եղել են արաբները, որոնք աղոթել են արաբերեն լեզվով:  

Մերսինի ուղղափառ եկեղեցու պատմությունը հետևյալն է. 19-րդ դարի կեսից Մերսինի առաջին բնակիչները եղել են Կապադովկիայից ժամանած ուղղափառ հույներն ու Սիրիայից ու Լիբանանից եկած արաբները: 1840թ. Օսմանյան ղեկավարությունը այստեղ ժամանած բոլոր քրիստոնյա ուղղափառներին անվանում էր հույներ: Ըստ մի քանի աղբյուրների, մինչև 1850թ. քաղաքում ապրել են 5250 ուղղափառ հույներ: Ամերիկայի Քաղաքացիական պատերազմի ժամանակ, աշխարհում բամբակի պակասը լրացնելու նպատակով քաղաքը կցվեց երկաթգծի ցանցին, ինչն ամբողջովին փոխեց դրա կյանքը: Շատ շուտով Մերսինը դարձավ Չուկուրովի շրջանի տնտեսական կենտրոնն ու նավահանգիստը, որտեղից սկսվեց տեղական ապրանքների արտահանումը: Ուղղափառ արաբները, որոնք ապրում էին Կիրեմհանե թաղամասում, այդ շրջանում սկսկում են զբաղվել բամբակի ու այլ ապրանքների վաճառքով, իսկ մի մասը՝ ծովային առևտրով: 19-րդ դարի վերջին քաղաքում ապրում էին մոտ 195 ուղղափառ ընտանիքներ:

Հունական առաջին ուղղափառ եկեղեցին Մերսինում կառուցվել է 1849 թ. Օսմանյան իշխանությունների թույլտվությամբ: Այն կառուցվում է Դմիտրի և Տանուս Նադիրների հանգանակությունների շնորհիվ  ի հիշատակ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի: Այն կանգուն է մինչ այսօր և համարվում է քաղաքի ամենահին եկեղեցական շինությունը: Եկեղեցու դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հաղորդվել ու աղոթել: Եկեղեցին պատկանում է  Դամասկոսում գտնվող հունական ուղղափառ պատրիարքությանը: Դրա իրավական կարգավիճակը վերահսկվում է “Տոմրիս Նադիր Միտրի” եկեղեցական հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարության կողմից:

Եկեղեցին գտնվում է Մերսինի կենտրոնում, Աթաթուրքի անունը կրող պողոտայի հարևանությամբ: Թեֆիկ Սըրը Գյուր կառավարչի ղեկավարման տարիներին եկեղեցուն պատկանող այգիների մեծ մասն անցնում է քաղաքային իշխանություններին: Հունական գրքերում եկեղեցին կրում է հրեշտակապետ Միքայելի անունը:

Քահանան ասեց,  որ այսօր Մերսինում ապրում է մոտ 300 ուղղափառ ընտանիք: Ավելի վաղ կիրակնօրյա աղոթքները նրանք կարդում էին արաբերեն, մինչդեռ հիմա մի մասը կարդում է արաբերեն, իսկ մյուսը՝ թուրքերեն: Քահանայի խոսքերով, դա կապված է նրա հետ, որ երեխաները արաբերեն չգիտեն: Եկեղեցին կազմակերպում է արաբերեն լեզվի դասընթացներ, սակայն դա բավարար չէ, քանի որ դպրոցական ծրագրում արաբերենի ուսուցումը ներառված չէ: Նա նաև նշեց, որ երեխաները եկեղեցում ստանում են նաև կրոնական կրթություն:  

Ես պատմեցի քահանային, թե որքան  հիացած էի Մերսինով և մի քիչ անհարմար զգացի խոստովանել , որ առաջին անգամ էի այցելում քաղաքը: Նա ասեց, որ իմ նման շատ մարդիկ կան: Բոլոր նրանք, ովքեր գալիս են եկեղեցի, զարմանում են դրա հյուրընկալությանը: Նա ավելացրեց, որ բացի քրիստոնյա բնակիչներից ոչ ոք չի այցելում եկեղեցի ու չի հետաքրքրվում դրա կյանքով:

Ես փորձեցի իմանալ, թե ինչ խնդիրների հետ են բախվում քրիստոնյաները Մերսինում: Նա ասեց, որ շատ առաջ քրիստոնյաները վախենում էին խոսել իրենց կրոնի մասին, մինչդեռ այսօր այդպիսի խնդիր այլևս չկա: Դրա պատճառն այն է, որ Մերսինում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, քրիստոնյաների համար ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք հնարավորություն չունեն պետական պաշտոններ զբաղեցնել: «Մենք, ինչպես և Թուրքիայի այլ քաղաքացիները, վճարում ենք նույն հարկերը, անցնում ենք զինվորական ծառայություն, սակայն պետական աշխատանքով զբաղվելու իրավունք չունենք:  Ընտրությունների ժամանակ թեկնածուները այցելում են մեզ, լսում են մեր խնդիրների մասին, սակայն ոչ մի բան չեն կարողանում անել: Այդ պատճառով պետք է մեր երեխաներին լավ կրթություն տանք: Մեր եկեղեցու սաների 95 տոկոսը հետագայում դառնում են ԲՈւՀերի շրջանավարտներ: Նրանք պետք է հաջողությամբ ավարտեն, որպեսզի հետագայում կարողանան աշխատել մասնավոր ընկերություններում: Այլ հնարավորություն նրանք ուղղակի չունեն»:

Չոսկուն բեյի նշած խնդիրն, անկասկած, հրատապ է: Հուսով եմ, մոտակա ժամանակներս այն կգտնի իր լուծումը:

Ինչպես արդեն նշեցի, ես շատ տպավորված էի Մերսինի ուղղափառ եկեղեցով: Այդ վայրն, անկասկած, արժե այցելել:  Քահանաները շատ սիրալիր մարդիկ են և միշտ պատրաստ են զրուցել: Կարոք եք ուղղակի թակել նրանց դուռը և ձեզ շատ ջերմ կընդունեն:

Մերսինի կաթոլիկ եկեղեցիների մասին կպատմեմ այս հոդվածի երկրորդ մասում:

Թարգմանել է Մանան Աջամյանը

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո