Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայերի ձուլման գործընթածը Ռուսաստանում
Կարծիք

Հայերի ձուլման գործընթածը Ռուսաստանում

Շապիկի նկարը՝ pinterest.com

// Ռուսաստանում հայերը դարավոր պատմություն ունեն՝  հաստատվել են ավելի քան տասը դար առաջ: Սակայն բնակչության ամենամեծ ներհոսքը, որը ներկայիս համայնքի հիմքն է, տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ական թթ.:  Արտագաղթողները հիմնականում լքել են Հայաստանը ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքներով։ Նրանք հիմնականում հոգում էին իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը: 1990-ական թվականներից եկող միտումը դեռևս շարունակում է պահպանել իր արդիականությունը. ռուսահայերը, որպես կանոն, առաջնային են համարում անձնական և ընտանեկան բարեկեցությունը, բիզնեսը, սակայն ոչ ազգային ինքնության պահպանումը:

// Ռուսաստանի նման վիթխարի երկրի տարածքում չկա ամբողջական հայ համայնք, կան միություններ տարբեր շրջաններում, քաղաքներում, որոնք իրենց մեջ չեն ընդգրկում հայ ակտիվ բնակչության անգամ մեկ տասնորդական մասը։

// Հայաստանը ռուսահայության գիտակցության մեջ շարունակում է մնալ աղքատ, անհաջող երկիր: Հայերը պատրաստակամորեն օգտագործում են ռուսերեն լեզուն և ինտեգրվում ռուսական հասարակության մեջ,  իսկ այն հազվագյուտ հայերի հայրենիք վերադառնալու որոշումը ծայրահեղ անհեթեթություն է դիտարկվում նրանց հայ բարեկամների և ընկերների կողմից: 

// Ռուսաստանն իզուր չէ, որ կոչում են «Երրորդ Հռոմի պետություն»՝ ռուսահայությանը կարելի է համեմատել Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) կազմում ապրող հայերի հետ.  ուղղափառ մշակույթը իր մեջ է կլանել հայերին,  աստիճանաբար ազգային ինքնությունը դարձնելով բյուզանդական, որն, ըստ էության, նշանակում էր հույն ժողովրդի ներկայացուցիչ:

// Ռուս հասարակությունը ակտիվ կերպով ներարկում է  «Փոքր ժողովրդի» բարդույթը և հայերին համարում է մերթ «կովկասցիներ», մերթ «նույն հավատքով եղբայրներ»: Հետևաբար, հայի հասարակության մեջ ադապտացվելու ձևերից մեկը ՝ կովկասցիների և քրիստոնյաների «մակրոհամայնքների» շարքին դասվելն է։ Զարմանալի չէ, որ խառը ամուսնությունների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:  Նման ընտանիքներում նախապատվությունը, որպես կանոն, տրվում է ռուսերենին՝ որպես միջազգային հաղորդակցման լեզու և տեղական ապրելակերպին:

// Ռուսաստանի հարավային շրջանում բնակվող հայերը (Հյուսիսային Կովկասի պետությունները, Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջանները, Ռոստովի մարզը և այլն) չնայած այն հանգամանքին, որ տարածքային առումով մոտ են տեղակայված Հայաստանին, այնուամենայնիվ, ավելի ու ավելի են հեռանում վերջինից: Օրինակ՝ Կրասնոդարի շրջանի Սև ծովի ափին բնակվող հայերը ավելի շատ իրենց համարում են Ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ և ապրում են դրա կանոններով:  Այսինքն,  այնպես է ստացվում, որ Հայաստանը տոները նշում է մեկ օր, իսկ Ռուսաստանի բազմաթիվ հայեր՝ մեկ այլ օր:  Երիտասարդների գրական հայերենի իմացությունը թույլ է։ Սա նշանակում է, որ մարդիկ չեն կարողանում կարդալ մայրենի լեզվով և հետևել հայկական ԶԼՄ-ներին:

// Ռուսաստանահայության մշակությային կյանքը դժվար է անվանել վառ և մրցունակ: Իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ և համերգներ, սակայն դրանցից ամենամեծածավալը և հանրաճանաչը հայկական շոու բիզնեսի երգիչների ելույթներն են։ Հասարակության կիրթ հատվածի մոտ նմանատիպ միջոցառումները միայն հակակրանք են առաջացնում ցածրորակ երաժշտության պատճառով: 

// Ռուսաստանի տարածքում ձևավորված հայի կերպարը ևս հակակրանք է առաջացնում հասարակության լայն շերտերի շրջանում, որոնց հոգնեցրել են խորովածի և ծիծաղ առաջացնող առոգանության վերաբերյալ ստերեոտիպային կատակները:

// Ռուսաստանում գործում են տասնյակ հայկական կազմակերպություններ։  Դրանք ղեկավարվում են կամ սովետական մտածելակերպով գործարարների կողմից (օր.՝ Ռուսաստանի հայերի միությունը), որոնք երկար տարիներ զբաղեցնում են տվյալ պաշտոնները, կամ էլ ուսանողների խմբերի կողմից (օր.՝ Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիա), որոնք ստիպված են գործել կամավոր հիմունքներով, առանց ֆինասավորման, որը չի կարող չազդել աշխատանքային գործունեության որակի և արդյունավտության վրա:  Հաճախ կազմակերպությունները բացի այն հիմնողներից և նրանց շրջապատից չեն միավորում ոչ ոքի:

Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք պայքարել ձուլման գործընթացի դեմ, թե դա անխուսափելի երևույթ է: Թողեք մեկնաբանություններ և մասնակցեք քվեարկությանը:

Հնարավոր է՝ ԿԱՆԱՉ կոճակ

Հնարավոր չէ՝ ԿԱՐՄԻՐ կոճակ

Հատուկ կարծիք

Մեկնաբանություններ

Vladimir Petunz

03 Դեկտեմբերի, 2018

Эдгар Саакян

10 Հոկտեմբերի, 2018

Hasmik Hambardzumyan

09 Հոկտեմբերի, 2018

Ի՞նչ կարդալ հետո