Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Քերեմ Սեվինչ. Զազայերենի վերածնունդը արտիստի յուրահատուկ երաժշտության շնորհիվ
Մշակույթ

Քերեմ Սեվինչ. Զազայերենի վերածնունդը արտիստի յուրահատուկ երաժշտության շնորհիվ

Ձմռանը Ռուսաստանում անցկացրածս օրերին շատ պատահաբար մի երգ գտա համացանցում, որն ուղղակի թափանցեց մինչեւ հոգուս խորքը: Տպավորվել էի թե դրա երաժշտությամբ, թե բառերով ու թե խորությամբ: Լսածս երգը կոչվում էր «Eşkera», իսկ կատարում էր այն կոմպոզիտոր Քերեմ Սեվինչը: 

Ցավոք սրտի, չեմ տիրապետում իմ մայրենի զազայերենին (քրդերենի բարբառներից մեկը), բայց մորս հայրը խոսում էր այդ լեզվով: Մորս ընտանիքը մինչեւ նրա ծնվելը տեղափոխվել էր Ադանա: Այդպիսով, մայրս, ինչպես եւ ես, ցավոք սրտի մեծացել ենք առանց մեր մայրենի լեզվին տիրապետելու: Հայրս ծնվել ու մեծացել էր Սիվերեքում (Դիարբեքիր) եւ գիտեր զազայերեն: Նրա ընտանիքը խոսում էր այդ լեզվով, բայց քանի որ մայրս չգիտեր այն, նրանց հետ խոսում էր թուրքերենով: Ու մենք մեծացանք, այդպես էլ այդ լեզուն չիմանալով: 


Տարրական եւ միջնակարգ դպրոցներում սովորելուս տարիներին ամառային արձակուրդներն անցկացնում էի տատիկիս տանը, որը զազայերենից բացի ոչ մի այլ լեզվով չէր խոսում: Նրա մոտ ապրելու ընթացքում մի քիչ սովորել էի իմ մայրենի լեզուն, բայց երբ դասերը սկսվեցին եւ վերադարձա Մերսին, որտեղ բոլորը խոսում էին թուրքերեն ՝ մոռացա այն ամենն ինչ սովորել էի: 

Հիշողությանս մեջ մնացել էին զազայերենով այն երգերը, որոնք երեխա ժամանակ լսել էի Սիվերեքում. դրանք հնչում էին շատ մելոդիկ ու գեղեցիկ: Ճիշտ է, չէի տիրապետում զազայերենի, բայց Քերեմ Սեվինչի երգերը շատ արագ մնացին հիշողությանս մեջ: Հատկապես սիրում եմ «Bao» երգը. նույնիսկ իմ ռուս ընկերները սիրեցին այդ ստեղծագործությունը: 

2017 թ. փետրվարի 18-ին ինձ հաջողվում է ներկա լինել նրա կենդանի հնչողությամբ մենահամերգին: Վերջապես կարողացա լսել այն արտիստի կենդանի կատարումները, որոնք գրեթե ամեն օր հնչում էին ականջակալներումս մոսկովյան մետրոյում: Քերեմի ձայնը, կիթառի ու ջութակի հնչյունները, էներգետիկան եւ բեմականացումներն ուղղակի հիացնում էին: 

Հրաշալի ձայն, որակով երաժշտություն եւ յուրահատուկ ժամանակակից ոճ... Ամեն մի երգն ասես նվեր լինի հանդիսատեսի համար: Քերեմ Սեվինչի ստեղծագործությանը ծանոթացել եմ նրա «Dej» ալբոմի շնորհիվ ու այդ պահից ի վեր փափագում էի ավելի լավ ճանաչել այդ մարդուն: Որքան մոտիկից էի ծանոթանում նրա ստեղծագործությունների հետ, այնքան հիացմունքս ու սերս նրա հանդեպ աճում էին: 

Քերեմ Սեվինչը Դիարբեքիրից է: Արտիստը սովորել է Դիլջիի համալսարանի (պետական համալսարան Դիարբեքիրում) Աշխարհագրության ֆակուլտետում եւ միաժամանակ զբաղվել է երաժշտությամբ: Առաջին երաժշտական խումբը ստեղծել է ընկերների հետ միասին: Հենց այդ տարիներին է Քերեմ Սեվինչը գիտակցում, որ պետք է երգի իր մայրենի լեզվով: Քննություն է հանձնում TRT հեռուստաալիքում եւ որոշ ժանանակ աշխատում է այնտեղ որպես ձայնային ռեժիսոր: 2002 թ. Քերեմը դառնում է առաջին արտիստն, ում հաջողվում է հանձնել Դիլջիի համալսարանին կից պետական Կոնսերվատորիայի ընդունելության քննությունները: 2004թ. նա սկսում է ուսումնասիրել երաժշտության ձայնագրման մեթոդները Գալաթասարայի Երաժշտական Ակադեմիայում: Ավելի կատարելագործվելու համար, 2006 թ. Սեվինչն ուսումը շարունակում է Ժամանակակից Երաժշտական Ակադեմիայում: Այն ավարտելուց հետո որոշում է ինքնուրույն շարունակել իր երաժշտական կարիերան, ձայնագրություններ անելով իր սեփական տնային ստուդիայում: Որոշ ժամանակ անց, արտիստը, որը ձգտում էր մայրենի լեզվով երգեր գրել, ձեռնամուխ է լինում իր նպատակն իրագործելուն ու ձայնգարում է մի ամբողջ ալմոբ: 

Երաժշտի ուղին ընտրելով, արտիստը ստիպված է լինում շատ բաներից հրաժարվել: Նա այն քսան հոգուց մեկն էր, ում բախտ էր վիճակվել ստանալ Տիեզերական Գիտությունների ասպիրանտի կոչում, սակայն նա հրաժարվում է դրանից եւ նախընտրում է սովորել Կոնսերվատորիայում: Նրան նշանակում են ուսուցիչ իր իսկ դպրոցում, սակայն նա ստիպված է լինում որոշ ժամանակ թողնել այդ պաշտոնը, երաժշտության մեջ իր համար նոր հեռանկարներ բացահայտելու համար: 

Լրագրողներին տված իր հարցազրույցում Քերեմ Սեվինչն իր անհանգստությունն է հայտնում այն մասին, որ իր մայրենի լեզուն մեռնում է: Սակայն նշում է, որ իր նախնիների մասին հիշատակը միշտ նրան ոգեւորում է եւ ուժ է տալիս մայրենի լեզվով երգելու համար: Նրա դեբյուտային ալբոմը ՝«Lome»-ն թողարկվել է 2010 թ., իսկ երկրորդ ալբոմը՝ «Dej»-ը,՝ 2016թ.: «Dej» ալբոմում ներառված են ութ երգեր, որոնք գրել է անձամբ Քերեմ Սեվինչը: Ալբոմում տեղ գտած բոլոր երգերը գրված են մայրենի զազայերենով: Ընկերներս, որոնց առաջարկել եմ լսել այն, համաձ այնել են, որ այդ ալբոմը ահռելի մեծ եւ յուրահատուկ ներդրում է լեզվի պահպանման գործում: 

Սոցիալական կայքերում մեծ հետաքրքրություն կա Քերեմ Սեվինչի հանդեպ: Ես ինքս այդ երաժշտի ստեղծագործության երկրպագուն եմ եւ ոչ միայն նրա երաժշտության այլ նաեւ նրա անձի ՝ անկեղծ եւ համեստ: 15 տարի ստաժ ունեցող աշխարհագրության ուսուցիչը հիմա ուսումնական հաստատության ղեկավարն է եւ շուտով ստանալու է մագիստրոսի աստիճան Քրդաբանության ֆակուլտետում: Թե աշխատանքի, թե ընկերների հետ հանդիպումներին ու նունսիկ Դիարբեքիրում համերգների նա գնում է հեծանվով: 

«Dej» ալբոմում ներառված են նաեւ նրա բոլոր երգերի անգլերեն եւ թուրքերեն թարգմանությունները: Ահա իմ սիրերի «Bao» երգը. 

Ո՞վ է կոչում քեզ լոկ հյուր,

Այ սիրուն ու սիրելի, 

Քամու ծաղիկ Երզնգանի ու Պիրանի սարերի 

Բաո, բաո, բաո, բաո, բաո, բաո 

Շուրջբոլորս եմ նայում, 

Բայց սիրելիս չի երեւում

Չգիտեմ, թե ինչի մասին է պատմում 

Ու թե ինչու է իմ վրա այդպես բարկանում 

Ո՞վ է ասել, թե բարկանալ քեզ չի կարելի. 

Բայց ամեն անգամ լացելիս ինձ ասա 

Ինչու ես բարկանում իմ վրա 

Բաո բաո բաո բաո բաո բաո 

Աղբյուրներ. 

1.https://www.cafrande.org/soylesi-kerem-sevinc-ben-enerjimi-kaybolmakla-yuzyuze-kalan- anadilimin-kaygisindan-aldim/

2.http://www.basnews.com/index.php/tr/interviews/324901

3. http://www.rudaw.net/turkish/interview/10022016

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո