Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հունաստանի առաջին քաղաքակրթությունների ծագման վերաբերյալ ԴՆԹ ուսումնասիրությունը բացահայտում է հայկական հետքերը

Հունաստանի առաջին քաղաքակրթությունների ծագման վերաբերյալ ԴՆԹ ուսումնասիրությունը բացահայտում է հայկական հետքերը

Եվրոպայի առաջին քաքաքակրթություններից մի քանիսի հետքերը հայտնաբերվել են ժամանակակից Հունաստանում՝ Եգեյան ծովի երկայնքով: Բրոնզի դարաշրջանում, Եգեյանում երկու նշանավոր հնագիտական մշակույթներ են առաջ եկել: Կրետե կղզու մշակույթը երբեմն վերագրել են “մինոսյան” մշակույթին. այն համարվել է Եվրոպայի առաջին կրթված ու զարգացած քազաքակրթությունը , անվանվել է «Եվրոպայի քաղաքակրթության առաջին փորձ»: Սակայն, Կրետեում գտնված հիերոգլիֆներն ու ձեռագրերը, որ օգտագործվել են այս քաղաքակրթական մշակույթի կողմից, մնում են մինչ օրս չկոդավորված, ինչն անհասկանալի է դարձնում նրանց ծագումը: Նույն կարևորությունն է ունեցել նաև Հունաստանի մեկ այլ՝ Միկենյան մշակույթը, որի լեզուն ժամանակակից հունարենի վաղ տարբերակն է: 

Որտեղի՞ց են սկիզբ առնում այս քաղաքակրթությունները և ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հիմնել են Եվրոպայի առաջին քաղաքակրթությունները: 

Երկար ժամանակ գիտնականները փորձել են հասկանալ, թե որտեղից են գալիս հույների արմատները, քանի որ նրանց լեզուն, ինչպես հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Ռոբերտ Դրուսն իր «Հույների ծագումը» գրքում, (1988թ.) նկարագրում է, թե ինչպես են հույների նախնիները Հայկական բարձրավանդակից եկել Եվրոպա, իրենց հետ բերելով հնդեվրոպական լեզուն ու իրենց նորարարությունները՝ ձիավարությունն ու ձիաբուծությունը: 


«Իրողություն է այն, որ Հայաստանի անտառածածկ տարածքների բնակիչները եղել են հմուտ փայտամշակողներ, և դեռ երկրորդ հազարամյակում արտադրել են մեքենայական տրանսպորտային միջոցներ, ինչպես Չինաստանում : Վաղուց է հայնտի, որ երկրորդ հազարամյակից ի վեր Հայաստանը հայտնի է եղել ձիաբուծությամբ: Ամենևին զարմանալի չէ, որ պատերազմական առաջին մարտակառքերը հայտնվել են Արևելյան Անատոլիայում: Ի վերջո, այն պատկերը, որը մենք ունենք պրոտո- հնդեվրոպական բանախոսների մասին հաստատում է վերջերս առաջարկված վարկածը, որ պրոտո - հնդեվրոպական լեզուներով խոսողների հայրենիքը Հայաստանն է եղել»:

Գոյություն ունեն մի քանի տեսություններ, որոնք ապացուցում են, որ հնդեվրոպական լեզուները ծագել են Հայկական լեռնաշխարհում: 

Հայկական լեռնաշխարհում են արձանագրվել որսորդությունից ու հավաքչությունից անցումը դեպի արտադրական տնտեսությունների ամենավաղ հետքերը: Դրա համար զարմանալի չէ, երբ շատ գիտնականներ վստահ են, որ հնդեվրոպական լեզուն ծագել է հենց այս լեռնաշխարհում: Նմանատիպ ուսումնասիրություններ կատարվել են նաև վաղ եվրոպական մշակույթի ու հայկական մշակույթի միջև նմանությունները հայտնաբերելու վերաբերյալ:  

Այն վարկածը, որ հայերն ու հույները սերում են նույն նախնիներից, երկար ժամանաակ քննարկվել է և՛ հին պատմաբանների, և՛ ժամանակակից լեզվաբանների կողմից: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը (440 թ մ.թ.ա ) կարծում էր, որ հայերի ու հույների նախնիները կապ են ունեցել Փռյուգիայի գաղութաբնակների հետ: Որոշ լեզվաբաններ խոսել են նաև ասյպես կոչված հայ-հունական լեզվի հիպոթեզի մասին, որը հիմնված է երկու լեզուների միջև նմանությունները ի հայտ բերելու վրա: Օքլենդի համալսարանի պրոֆեսորներ Ռասել Դ. Գրեյը ու Կվենտին Դ. Ատկինսոնը (2003) համամիտ են այն մտքի հետ, որ հայերենն ու հունարենը պատկանում են նույն լեզվական խմբին, և որ նրանց բաժանումը մեկը մյուսից տեղի է ունեցել 7000 տարի առաջ: 

Գիտական առաջընթացի հետ մեկտեղ, վաղ շրջանի ԴՆԹ ուսումնասիրություններն այսօր թույլ են տալիս հասկանալ անցյալը, հիմնվելով նախնիների ու ժամանակակից մարդկանց գենետիկայի վրա: Մինոսյան և Միկենյան մշակույթների ԴՆԹ նոր հետազատությունը , որը հրատարակվել է “Nature” (Բնություն) ամսագրում 2017 թ. Հարվարդի համալսարանի գենետիկներից մեկի՝ Իոսիֆ Լազարիդիսի կողմից, լուսաբանում է հունական հնագույն քազաքակրթության ծագումը: 

Ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են 19 հնագույն ԴՆԹ նմուշներ: Դրանց թվում են եղել՝ Կրետեի տաս Մինոսյան ներկայացուցիչներ՝ 2900-1700 թթ. մ.թ.ա.; 4 Մեկենյան ներկայացուցիչներ՝1700-1200 թթ. մ.թ.ա.; մեկ գյուղացի՝ Արմենոի կոչվող գյուղից հարավային Կրետեում՝ 1370-1340 թթ. մ.թ.ա.; 1 նմուշ Հարավային Պելոպոնեսից՝ 5400 թթ. մ.թ.ա; և երեքը բրոնզի դարաշրջանի՝ 2800-1800 թթ. մ.թ.ա հարավարևմտյան Անատոլիայից (ժամանակակից Թուրքիա):  


Հետազոտությունն ի վերջո եկավ այն եզրահագնման, որ հույների նախնիները՝ Մինոսյան և Միկենյան ներկայացուցիչները, գենետիկորեն փոխկապակցված են և նրանց ծագումը գալիս է Անատոլիայից և Հայկական բարձրավանդակից: Հատկապես Բրոնզի դարաշրջանում, երբ առաջ են գալիս ավելի զարգացած և ստեղծարար քաղաքակրթություններ, հայկական գենետիկական ներհոսքը եղել է ամենահզորը, այնքանով որ ուսումնասիրության հեղինակները հայերին կոչել են «նորարարությունների կրողներ»:

Մահադիմակ, որը հայտնի է որպես Ագամեմնոնի դիմակ, մ.թ.ա. 16-րդ դար

Հաշվի առնելով այն, որ հայերի տոհմական հայրենիքն ընդգրկում է Արևելյան Անատոլիայի, Հյուսիսային Իրանի և նույնիսկ Սիրիայի որոշ հատվածներ, տեղին կլինի նշել, որ հնագույն Միկենյանների անատոլիական գեները հավասարապես կապված են հին հայերի հետ, քանի որ վերջիններս նույնպես, ըստ ժամանակակից գենետիկայի, կրում են անատոլիական գենետիական կոդը: Այլ կերպ ասած, շատ հնարավոր է, որ Միկենյանների Անատոլիական մասը ծագում է հայերից, քանի որ այն գենետիկական կոդը որը հայնտի է որպես «անատոլիական» ընդհանրություններ ունի հայկականի հետ: 

Անատոլիական գեները մի կողմ, հնաարավոր է նաև, որ այպես կոչված «Իրանի հետ կապված» նախնիները, որոնք հայտնաբերվել են հունական նախնիների շարքերում, եկել են հին Հայաստանից: 

Արյուծի դարպասը՝ Բրոնզե դարի Միկենեի ամրոցի գլխավոր մուտքը 

Չնայած այն բոլոր հավանական տարբերակներին, որ հին հույներն ունեցել են հայկական գենետիկական համակարգ, մի բան ակնհայտ է. հին հայկական գենետիկական համակարգը մեծ դեր է ունեցել վաղ հունական էթնոսի ձևավորման մեջ: Հետազոտությունները հնարավոր կլիներ ավելի խորացնել, եթե թուրքական կառավարությունը թույլատրեր օգտվել Արևելյան Թուրքիայում գտնվող հնագիտական վայրերի ԴՆԹ նմուշներից: 

Հայկական ԴՆԹ-ի նախագիծը: Y-ԴՆԹ հապլոխմբի տարածելությունը

Փաստորեն, նրանց նախնիները, ովքեր ստեղծել են եվրոպական առաջին քաղաքակրթությունները, մասամբ եկել են Հայկական բարձրավանդակից, անցել են Անատոլիայով ու հասել մինչև Հունաստան, բերելով իրենց հետ պրոտո-հնդեվրոպական լեզուն , որը հետագայում փոխակերպվել է արդի հունարենի: 

Հաշվի առնելով այն, որ Հայկական լեռնաշխարհում և Անատոլիայի արևելյան շրջաններում գտնվել են Նեոլիթյան հեղափոխության մնացորդներ, ճիշտ կլիներ ասել, որ հողագործության հայտնագործումը հայկական լեռնաշխարհից տարածվել է դեպի արևմտյան Անատոլիա , իսկ հետագայում ՝ դեպի Եվրոպա, ներառելով Հունաստանը: Սրանով է բացատրվում նաև այն մերձավորությունը, որ կա հայերի, անատոլիական հողագործների ու հին հույների միջև: Քաղաքակրթության տարածումը միավորում է այս խմբերին և՛ գենետիկական, և՛ լեզվաբանական առումներով, չնայած նրան որ հաջորդ հազարամյակում նրանք դառնալու են ամբողջովին տարբեր ու անջատ ազգեր: 

Պարող Մինոսյան կին՝ Կնոսոսի ֆրեսկոյից, Կրետե կղզի ( մ.թ.ա. 1600–1450)

Սա մի հետաքրքիր հետազոտություն է, որը ոչ միայն նոր հարցեր է ի հայտ բերում, այլ թույլ է տալիս ինչ - որ չափով հասկանալ վաղ եվրոպական քաղաքակրթությունների ծագումը: 

Աղբյուրը՝ New DNA Study On The Origins of The First Civilizations of Greece Reveals Armenian Traces

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո