Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ռաբիզը որպես հայ զանգվածային մշակույթի հիմնական ուղղություն

Ռաբիզը որպես հայ զանգվածային մշակույթի հիմնական ուղղություն

«Բախ թե˺ Բարիբախ»

Այն հայերը, ովքեր գոնե մի քիչ ծանոթ են իրենց ներքին խոհանոցին, անկասկած գիտեն, ինչ է ռաբիզը, չէ որ այս բառը շատ հաճախ է լսվում, բայց եթե հարցնեք նրանց, ինչ է նշանակում այն, հազիվ թե հստակ պատասխան լսեք: Դա հասկանալի է. այդ բառը կիրառվում է բացասական երանգ արտահայտելու համար՝ սկսած ներքին հարդարումից՝ ինտերիերից, վերջացրած մարդու վարքով և արտաքին տեսքով:   Չնայած հայ հասարակության մեջ ռաբիզի նկատմամբ նման միանշանակ բացասական վերաբերմունքին՝ երաժշտական բնագավառում ռաբիզը շատ ակտիվ է և, ավելին, այն Հայաստանում և սփյուռքի մի քանի համայնքներում հանդիսանում է զանգվածային մշակույթի հիմնական երաժշտական ուղղությունը (կամ ոճը՝ անվանեք, ինչպես կկամենաք):   

Ի˺նչպես է ի հայտ եկել այս բառը

Նախկինում ՞ռաբիզ՞ բառը ունեցել է շատ հստակ նշանակություն և միայն հետագայում այն կորցրել է իր իմաստը և միաձուլվել հայ հասարակությանը:

Ռաբիզ, իսկ ի սկզբանե ՞ռաբիս՞ բառը դա հապավում է, որը նշանակում է ռուսերեն «работники исскуства», այսինքն՝ արվեստի աշխատողներ: Այս միավորումը ի հայտ է եկել Սովետական միության ձևավորմանը զուգահեռ և ի սկզբանե իր մեջ ներառում էր պարզապես արվեստագետների:  Սակայն աստիճանաբար այս միավորումը վերածվեց մի ինչ-որ գրասենյակի, որը իր շուրջն է հավաքում սիրողական երգիչ-թափառականների, ովքեր իրենց ծառայություններն են մատուցում թաղումների և հարսանիքների ժամանակ:

Ռաբիզի ներկայացուցիչներին և նրանց ունկնդիրներին պաշտոնապես համարում էին մարգինալ շերտ, իսկ երաշժտությունը՝ համապատասխանաբար, ցածրակարգ: Ռաբիզ երաժիշտներին չէին թույլատրում մուտք գործել ռադիո և հեռուստաընկերություններ, նրանք չէին լուսաբանվում ԶԼՄ-ներում:  Երաժշտական այդ ուղղվածության ինքնաարտահայտման միակ հնարավորությունը մի քանի ռեստորաններն էին, և կարելի է ասել, որ այդ երաժշտության տարածումը տեղի էր ունենում գաղտնի:

Ոչինչ իր տեղում չի մնում, և ռաբիզը նույնպես ձևափոխվել է՝ ձեռք բերելով նորանոր երանգներ:  Ադրբեջանական մուղամի և մեղեդիների սիրահարները սկսեցին կամաց-կամաց վերափոխել և ստեղծել արդեն հայկական ոճով նմանատիպ երաժշտություն:   Ի հայտ էին գալիս համույթներ, ովքեր նվագում էին սոցիալական իրողություներով ձևավորված ժողովրդական և գուսանական երգեր՝ օգտագործելով արևելյան (այնուհետև՝ ժողովրդական) գործիքներ:  Այսպիսով ռաբիզը մարգինալ, միջին ուղղվածությունից բարձրացավ մինչև սովետական ՞միջին մշակույթի՞  մակարդակ:

Պատմական տեսանկյունից հայերի սերը նմանատիպ երաժշտության հանդեպ բացատրվում է նրանով, որ ճնշված փոքրամասնության կարգավիճակում ապրող ազգը մշտապես գտնվում էր գերիշխող մշակույթի մշտական ազդեցության տակ և ժամանակի ընթացքում վերոնշյալ փոքրամասնություն կազմող ազգը կլանեց այն իր մեջ:

«Հայերն այնքան են ընտելացել թաթարական(թյուրքական) լեզվին, որ անգամ դադարել են երգել իրենց ժողովրդական երգերը և հաճույքով ունկնդրում են թաթարական երգերի մոտիվները:  Արդյունքում՝ աշուղները (ժողովրդական երգիչները) նույնիսկ սկսեցին ստեղծագործել և երգել երգեր թաթարական լեզվով» (Կովկասի ցեղերի և բնակավայրերի նկարագրման նյութերի հավաքածու, 2-րդ հրատարակում, 1882 թ.)

Երկար ժամանակ այդ տեսակի երաժշտության ունկնդիրները գյուղական բնակավայրերի բնակիչներին էին, սակայն ԽՍՀՄ-ում սոցիալ-տնտեսական վերափոխումների հետ միասին սկսվում է փոխվել ամեն ինչ:  1960 – ական թվականներին նոր թափ ստացած արդյունաբերական և քաղաքաշինական  աշխատանքները գյուղաբնակներից ձևավորում են մի նոր աշխատանքային  դաս: Հայաստանի հանրապետության ղեկավարությունը սկսում է գյուղաբնակներին տարհանել իրենց նախկին բնակավայրերից և զանգվածաբար վերաբնակեցնել քաղաքում:  Կազմելով մեծամասնություն՝ աշխատանքային դասը շուտով դառնում է քաղաքի զանգվածային մշակույթի գլխավոր ուղեցույցը:

XX դարի երկրորդ կեսը իսկական փորձություն էր հայ մտավորականության համար, ով ստպիված էր դիմակայել նոր «ժամանակակից» միտումներին:  Արվեստագետ Վիլհելմ Մաթևոսյանի «Զրույցներ Սարյանի հետ գրքում»(2002) բերվում է մի հատված, որը ուղղակիորեն վերաբերում է 1960-ական թվականներին:  Մարտիրոս Սարյանը հիշում է, թե ինչ չարչարանքների արդյունքում է ստեղծվել Կոմիտասի անվան կոնսերվատորիան.

«Երաժիշտների և երաժշտական գործիչների միջև բավականին լարված և տհաճ բանավեճեր էին  ընթանում այն մասին, թե որ ուղղությամբ պետք է տանել երաժշտական ուսուցումը, և, ընդհանրապես, երաժշտական մշակույթի տարածումը:  Կային գյուղացի “իմաստուններ”՝ դեմագոգներ, ովքեր իրենց կուծքն էին ծեծում ժողովրդի անունից, և ասում, որ մենք, այսպես ասած, արևելյան ազգ ենք, մեր երաժշտությունը արևելյան է, մեր գործիքները արևելյան են, իսկ երկրում՝ ժողովրդի իշխանությունն է:  Հետևաբար, երաժշտական ուսուցումը, երաժշտական հաստատությունները և մնացյալ բոլոր կազմակերպությունները պետք է ունենան հիմնականում արևելյան, այլ ոչ թե մեզ համար օտար եվրոպական ուղղվածություն և բովանդակություն»:

Միևնույն ժամանակ «արևելյան» տարբերակի կողմնակիցները, նրանք, ովքեր կապակցում և նույնականացնում էին հայկականը արևելյանի հետ ավելի մեծ թիվ էին կազմում՝

«Նրանք, ովքեր հանդիսանում էին առաջադեմ գործունեության հակառակորդներ…ունեին համախոհների ավելի մեծ բանակ՝ միասնական և ռազմատենչ, նրանք ունեին նաև բազմաթիվ կողմնակիցներ այլ մտավորականների շարքերից՝ գրողներ, բանաստեղծներ, պատմաբաններ և այլն…  Երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ դա իսկական ողբերգություն էր:  Խեղճ Ռոմանոսը (կոմպոզիտոր, երաժշտական մանկավարժ, հայկական ռոմանսի հիմնադիր. խմբագրի նշում) գտնվում էր անտանելի հոգեբանական վիճակում:  Չէր ցանկանում , և որպես իսկական հայրենասեր, չէր կարող մի կողմ քաշվել:  Նա գիտեր, որ իր պասիվությունը ստիպելու էր իր համախոհներին թևաթափ լինել, և, վերջի վերջո, դա կհանգեցնի ցավալի հետևանքների:   Այդ բուռն քննարկումների օրեին, մի անձրևոտ օր, գրեթե ծեծկռտուքի հասնող բանակռվի ժամանակ, Ռոմանոս Մելիքյանը՝ հոգնած այդ հիմար դեմագոգիկ զրույցներից, չհամբերեց, մոտեցավ ամբիոնին, ուժեղ զարկեց բռունցքով և բացականչեց՝ “կամ Բախ, կամ բարիբախ”: Եվ միայն դա (բարիբախը հականալի էր բոլորին, քանի որ կոմպոզիտորը ի նկատի ուներ այդ ժամանակ լայն տարածում ունեցող, բոլոր կողմերից հնչող պարզունակ թյուքական երգը “Այ բարիբախ”):  Բացականչեց այդ բառը և վշտացած դուրս եկավ լսարանից:  Իհարկե, ի վերջո համախոհները հաղթեցին»:

Պայքարը, որը տեղի էր ունենում այդ ժամանակ և շարունակվում է մինչև օրս, ցույց է տալիս, որ ռաբիզի կողմնակիցները ոչ միայն չեն անհետացել ակտիվ քաղաքային մտավորականության «հարձակումների» ներքո, այլ ավելացել են թվով:  

Ռաբիզը հաջողությամբ երաժշտական ուղղվածությունից սինթեզվել է մի ամբողջ կյանքի ուղի, արժեքների համակարգ, որն իր մեջ ներառում է հասարակության մի լայն շերտ:  Այսպիսով՝ հասարակությունը տարանջատվել է ոչ միայն սոցիալ-տնտեսական առումով, այլև մշակութային առումով  երկու ճամբարի՝ նրանք, ովքեր չեն ընդունում  հայկական ավանդական մշակույթը, և նրանք, ովքեր ամեն կերպ փորձում են պահպանել այն:  Բնակչության այս շերտի վրա ակնհայտորեն տեսանելի է մաֆիայի ապրելակերպի ազդեցությունը, որոնք նրանք տեսնում են էկրաններին, ինչպես նաև նյութական արժեքների աստվածայնացումը:  Նրանք չեն սատարում բուն հայկական մշակույթը, որը ներկայացված է երաժշտության, նկարչության, ճարտարապետության մեջ:

Ինչ վերաբերումէ բուն երաժշտությանը՝ ապա քսան-երեսուն տարի առաջ ռաբիզի գլխավոր բնորոշող հատկանիշը կարելի է համարել գործիքավորումը, որը հիշեցնում է 1980 -ական թվականների  Ամերիկայի և Բրիտանիայի փոփ-երաժշտությունը՝ դուդուկի ուղեկցությամբ, որն ընդգծում է այն մռայլ մթնոլորտը, որն անհրաժեշտ է ստեղծել, որպեսզի ևս մի անգամ վերհիշել սրտի համար թանկ մարդկանց, ծնողներին, եղբայրներին, ընկերներին, և իհարկե, դժբախտ սիրո մասին: Այդ ամենը ուղեկցվում էր կոկորդից դուրս եկող թրթռացող հնչյուններով (որոնք համարվում են «թուրք-արաբական կլկլոցի» խորամանկ հակառակորդներ»): Հատկապես ջանասիրաբար կլկլացնող կատարողների ձայնը գործնականում մոտենում է իրենց իդեալին՝ մուղամին և նրանք կարող էին ըստ արժանվույնս գնահատվել ոչ միայն հայ երկրպագուների շրջանում, ովքեր ունկնդրում են այդ հնչյունները՝ ներքին անհանգստությունները արտացոլող տառապյալ դեմքի արտահայտությամբ, այլև ադրբեջանցի հասարակության մեջ, եթե նրանց չտարանջատեր փոխադարձ թշնամանքի սահմանները:

Այսօր, ունկնդիրներին «ռաբիզ» երաժշտական ուղղվածություն առաջարկող ճյուղը ակտիվորեն զարգանում է, իսկ այլ ժանրերի երաժշտական ստեղծագործությունները շարունակում են մնալ որպես փոքրամասնություն:  Այս երևույթը այնքան է մուտք գործել հայկական միջավայր, որ դարձել է բավականին սուբյեկտիվ բնութագրիչ, որը նշանակում է ինչպես գռեհիկություն, հավակնություն ու ոչ վայելուչ վարք,  այնպես էլ երաժշտության հատուկ արևելյան կատարման ձև և երաժշտական ուղեկցման ձև:  Ռաբիզը այժմ «թաքնվում է» լիրիկական երգերի ներքո, որոնք մեծ ճանաչում ունեն Հայաստանում:  Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ոչ բոլորն կատարողներն են, ովքեր երգում են ռաբիզ ոճով, ընդունում այդ փաստը:  Պետք է նշել, որ Հայաստանում այդ ամբողջ ուրախ, պարային հայկական երաժշտությունը ռաբիզ է, շատ քիչ բացառություններով:  Հետևաբար առանց դրա չի անցնում և ոչ մի հայկական տոնակատարություն:

Տարիների ընթացքում ռաբիզ ոճով սկսեցին կատարել, ոչ միայն լիրիկական, այլ նաև գործնականում բոլոր ժողովրդական երգերը, և հասարակության լայն շերտի մոտ տպավորություն է ստեղծվել, որ իբրև ռաբիզ ոճով կատարումը դա հենց հայկական ժողովրդական երաժշտությունն է:

Ցանկացած բիզնեսում, այդ թվում շոու-բիզնեսում, պահանջարկը ծնում է առաջարկ. իրապես, մարդկանց հիմնական մասը լսում է ռաբիզ, վերցնենք հենց Youtube դիտումները, որը հստակ ցույց է տալիս վիճակագրությունը:  Ներկայումս Youtube-ում հայ կատարողների ամենահանրաճանաչ երգը «Մի գնա»-ն է, որում ելույթ է ունենում ռաբիզ ոճի երգիչ Սպիտակցի Հայկոն:  Երկու տարվա ընթացքում երգը հավաքել է գրեթե 160 մլն դիտում, իսկ դրա հիմնական  ունկնդիրներն են արաբները, թուրքերը և այլ արևելյան ազգեր, ովքեր անգամ ստեղծել այդ երգի ռիմեյք տարբերակները:

Ռաբիզի հետ պատերազմը դեռևս չի ավարտվել, այսօր ռաբիզը դա կանոնավոր բանակ է, իսկ հայկական տարրերով որակյալ երաժշտությունը պարտիզաններ, սակայն գաղափարական պարտիզաններ, որոնք որակը ավելի բարձր են դասում քան փողը և դրանով հույս տալիս, որ հայ հասարակությունը կշարժվի ավանդական հայկական և որակյալ ժամանակակից երաժշտության ուղղությամբ:

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո