Հրանտ Դինքի վերջին հարցազրույցը [ՏԵՍԱՆՅՈՒԹ]
Չապիկի նկարը՝ anccanada.org
2006 թ. նոյեմբերին, Հրանտ Դինքը տալիս է իր կյանքի վերջին հարցազրույցը: Այն տեղի է ունենում Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, Ստեփան Պարտամյանի «Բարի Լույս» հաղորդման շրջանակներում:
Այն խնդիրներն ու հարցերը, որոնց մասին խոսել է Դինքը հարզացրույցի ժամանակ, արդիական են մինչ այսօր՝ 12 տարի հետո:
Երկու ամիս անց, 2007 թ. հունվարի 19ին Հրանտ Դինքին սպանում են:
Հրանտ Դինքը չի եղել ուղղակի Ստամբուլի հայ մտավորականության ներկայացուցիչ կամ խղճով մարդ, նա ֆենոմեն է եղել հայ-թուրքական իրականության մեջ, ով ի զորու կլիներ նույնիսկ լուծելու երկու քաղակրթությունների միջև առկա դարավոր բարդ հարաբերությունների հարցը:
Հրանտ Դինքի մահվան 12րդ տարելիցին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա բացառիկ հարցազրույցը
Մեկնաբանություններ