Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
KİHEP՝ կանանց իրավունքները պաշտպանող ծրագիր: Իմ փորձը

KİHEP՝ կանանց իրավունքները պաշտպանող ծրագիր: Իմ փորձը

Հոգևոր կիրակիներ

Կանանց իրավունքների կրթական ծրագիրը (KİHEP) մշակվել է այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են` կանանց իրավունքների պաշտպանություն մասնավոր և հասարակական կյանքում, իրավունքների խախտման կանխարգելում և սոցիալական, իրավական և քաղաքական փոփոխություններին ուղղված կազմակերպությունների ստեղծման աջակցում:

1995 թվականից սկսած` ընդհանուր առմամբ մոտ 15 հազար կին ներգրավված է KIHEP-ի աշխատանքներում:  Ներկայումս ուսումնական այս ծրագիրը Թուրքիայում և այլ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համարվում է ամենատարածված, հուսալի և համապարփակ ծրագրերից մեկը:   2004 թվականին «Կտտանքների զոհերի կենտրոն» միջազգային կազմակերպության  կողմից ներկայացված «Նոր մարտավարություն» ծրագրի շրջանակներում KIHEP-ը ընտրվել է որպես «աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն ծրագրերից մեկը»:  1998-ից 2002 թթ. KIHEP-ը համագործակցել է սոցիալական պաշտպանության նախարարության և երեխաների պաշտպանության նախարարության հետ և իրականացրել է մի շարք ծրագրեր:  

Այդ կազմակերպության աշխատանքներում մասնակից լինելու իմ որոշումը կարող եմ համարել իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկը:  KIHEP –ի հետ համագործակցությունը սկսվեց այն ժամանակ, երբ ինձ մոտ մարել էր այն հույսը, որ իմ երկրում կարող են լավ բաներ տեղի ունենալ:  Ես իմ ընկերուհու միջոցով սոցիալական ցանցում գտա ընկերության էջը և միանգամից միացա նրանց:   Ես կարծում էի, որ դասընթացների ժամանակ մեզ պատմելու են միայն կանանց իրավունքների մասին և սովորեցնելու են, ինչպես պաշտպանել իրավունքները, բայց ես մեծապես սխալվում էի:  Այդ դասընթացը ավելի տարատեսակ բնույթ էր կրում:  16 շաբաթ տևող դասընթացները կազմված էին հետևյալ կերպ` կանանց ընդհանուր իրավունքներ, սահմանադրական և քաղաքացիական իրավունքներ, կանանց նկատմամբ բռնություններ և կենցաղային բռնություն, պայքար կանանց նկատմամբ բռնությունների դեմ, տնտեսական իրավունքներ, հաղորդակցում, գենդերային դերեր, երեխաների կրթություն և իրավունքներ, կինը և սեքսուալությունը, կանանց վերարտադրողական իրավունքներ, ֆեմինիզմ և կանացի շարժում: 

Մենք ոչ միայն ուսումնասիրում էինք մեր իրավունքները, այլ միևնույն ժամանակ ուսումնասիրելու ընթացքում փոխվում էինք և մենք:  Եվ փոխելով մեզ` մենք ճանաչում էինք միմյանց լավագույն կողմերը:  Դասընթացին մասնակցում էր ճարտարապետ, լրագրող, հոգեբան, սոցիոլոգ, ուսուցիչ և այլ, ամենատարբեր մասնագիտությունների տեր կանայք:  Տարբեր տարիքի, տարբեր պայմաններում մեծացած, սակայն KIHEP-ի շնորհիվ մենք ծանոթացանք միմյանց հետ:  Մեր առաջին կիրակնօրյա հանդիպման ժամանակ ես հասկացա, որ ինձ համար օգտակար կլինի ճանաչել այդքան նոր մարդկանց:  Ճիշտ է` սկզբում ես կարծում էի, որ 16 շաբաթ, ամեն կիրակի երկու ժամը ինձ համար բավականաչափ հոգնեցուցիչ կլինի: Բայց շուտով ես հասկացա, որ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ կիրակի օրվան:  Ամեն կիրակի 20 կանայք հանդիպում էին և նոր բան սովորում իրավունքների վերաբերյալ ու քննարկում այն, ինչ նրանք ի վիճակի են փոխել:  Երբ մենք միասին էինք, մենք, ի շնորհիվ մեր համախմբվածության, բոլոր առումներով մեզ ուժեղ էինք զգում:  Մենք միմյանց հետ կիսվում էինք այն դժվար պատմություններով, որոնց միջով անցել ենք, օրինակ` տղամարդկային բռնությունը, և դա մեզ ոգու տոկունություն էր տալիս: 

Ամեն կիրակի` դասերից հետո, ես ինձ ավելի վստահ և եռանդուն էի զգում:  Որովհետև, երբ ես ինքս իմ մեջ նկատեցի դրական փոփոխություններ, ես հավատացի, որ ի վիճակի եմ նաև փոխել աշխարհը:  Կա ևս մեկ պատճառ, որի շնորհիվ այդ դասընթացը ինձ համար յուրահատուկ էր և օգտակար:  Դա Օզգե Գոնչուն է:  Դեմքին մշտական ժպիտով այդ աղջիկը իմ կյանք բերեց գիտելիքներ և համբերություն:

Ինձ գիտելիքներ պարգևելով` KIHEP դարձրեց ինձ ավելի վստահ և միևնույն ժամանակ օգնեց հոգեբանական տեսանկյունից:  Ես գիտեմ, որ երբ սկսեմ աշխատել որպես կանանց իրավունքների գծով խորհրդատու, ես մեծ արդյունք կտեսնեմ իմ աշխատանքում KIHEP-ի դասընթացի շնորհիվ:

2018 թվականի ապրիլի մեկին տեղի ունեցավ վկայականների հանձնման արարողությունը:  Մենք բոլորս ուրախ էինք մասնակցել այդ կրթական ծրագրին, դառնալ նրա մի մասը և ստանալ ավարտական վկայական:  Երբ հաղորդավարը կարդաց իմ անունը, ինձ համար ամենաարժեքավորը այդ պահին այն էր, որ ես երջանկության այդ պահը կիսում եմ մյուս մասնակիցների հետ, որոնք այս դասընթացների ընթացքում ինձ համար քույրեր են դարձել: 

Ցանկանում եմ, որպեսզի բոլոր կանայք իրնեց զգան ուժեղ, վստահ և յուրահատուկ:  Ես հուսով եմ, որ դուք կարող եք կապ հաստատել ձեր քաղաքի KIHEP ներկայացուցչի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո