Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՆՈՐԱԳՈՅՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. Վ. Սուրէնեանց
Մշակույթ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՆՈՐԱԳՈՅՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. Վ. Սուրէնեանց

Որքան դժուար է խօսք բանալ գեղարուեստի մասին, բաւականանալով միմիայն ընդհանուր դատողութիւններով, առանց կենդանի օրինակներ ցոյց տալու, մանաւանդ այն դէպքում, երբ խօսքը նորագոյն հոսանքների մասին է։

Ներկայ գեղարուեստական քննադատութիւնները լինում են սովորաբար մի որ եւ է ցուցահանդէսի առիթով. Այստեղ քննվելիք երկասիրութիւնների մասին խօսւում է իբրեւ առաջվանից ծանօթ եւ բերան արած արտադրութիւնների մասին եւ, պէս-պէս դատողութիւններից, թշնամի կամ բարեկամ վերաերվելուց պարզվում են նորագոյն ուղղութիւնների՝ որքան սխալ կամ ուղիղ ճանապարհի վրա գտնվելը, նրանց նպատակները, ձգտումները եւ վերջապէս բացվում են նոր հայեցակէտի հօրիզոններ, որոնք հասարակութեան համար չը գնահատված կը մնային առանց այդ քննադատութեան։

Որքան դժուար է ուրեմն այդ դատողութիւնների մէջ միացնել երկու այնպիսի ծայրայեղ երեւացող հասկացութիւններ, ինչպէս ներկայ գեղարուեստի հոսանքներն են եւ մեր ազգային ճարտարապետութիւնը։ Խնդիրը, իրավ է, հեշտ չէ, բայց պէտք է բացատրել։ Յարգելի բարեկամ եւ արուեստակիցս՝ պ. Ա. Ֆեթվաճեան «Մշակի» 143 համարում զետեղած իր յօդուածում այնպիսի մռայլ ու անմխիթար լոյս է ձգում մեր ազգային գեղարուեստի վրայ, որ ընթերցող հայ-հասարակութիւնը կարող է անտարակոյս իր դէպի մեր արուեստը ունեցած շատ փոքր յարգանքի մնացորդն էլ կորցնել եւ որ այդ շատ ծանր է եւ այն պատճառով մանաւանդ, որ պարզւում է, թէ ինչպիսի անարդարութեամբ կարող են վերաբերուել նոյն իսկմասնագէտները դէպի մի իսկական գեղարուեստի երկա(*)իրութիւն, երբ դատողութիւնները սահմանափակւում են մի հարեւանացի հայեացքով միայն, առանց նրա ներքին կեանքը ուսումնասիրելու- հին պատմութիւնը, որը երեւում է միշտ նոր պիտի մնայ...

Յարգելի ընկերս դժուարանում է մեր ճարտարապետութիւնը ազգային ճանաչել, որովհետեւ նա եկուոր է, բայց բարեբաղդաբար այյդ դժուար խնդիրը լուծեու նրան գեղարուեստի այն բազմաթիւ հռչակաւոր պատմիչները եւ քննիչները, որոնք աւելի երկար են ուսումնասիրել մեր երկրի ճարտարապետութիւնը եւ վաղուց ի վեր նրան ազգային ճանաչել։ Բայց Բրուտոս նրան օտար է անուանում, ափսո՛ս, իսկ Բրուտոս անշուշտ ազնիւ մարդ է։ Յարգելի ընկերս մեր ազգային բնաւորութեան մէջ գտնում է այն կապկային յատկութիւններ, որ քիչ է մնում մեր ճարտարապետութիւնն էլ կապկութիւն համարէ։

Եթէ նոյն իսկ եւ համաձայնվենք նրա հետ եւ մեր գեղարուեստը կապկութիւն անուանենք, չէ՞ որ այն ժամանակ գեղարուեստը ընդհանրապէս կապկութիւն պիտի ճանաչվի, քանի որ նրա ամէնամօտ նպատակն է բնութեան ընդօրինակելը, բայց այդ, յայտնի բան է, այն քննիչների տեսակէտից, որոնց ամբողջ գեղարուեստական գաղափարը սահմանափակվում է ընդօրինակելով միայն, առանց ընդօրինակելիք առարկայի ներքին կեանքը ուսումնասիրելու։ Այդ տեսակէտից հելլենական, հռօմէական եւ մանաւանդ վերածնութեան ոճերը մի մի հսկայական վիթխարի կապիկութիւններ են- թերեւս գօրիլայութիւն, որովհետեւ նրանք բոլորը եկուոր են իրենց երկրներում։ Այդ կերպ Վարդան Մամիկոնեանին պէտք է դժուարանայինք հայ զօրավար անուանելու, չէ՞ որ չինացի էր, Արշակունիք պարսիկ էին, Ռուբինեանք հրէայ...

Եւ այդ այնպէս ժամանակ, երբ հաւատում ենք, որ Գամբետտան հայ էր՝ Գմբէթեան էր նրա առաջուան անունը, Մանցօնին-Մածունեան էր, Դօդէն-Դուդեան։ Բայց շատ հեռու գնացինք. Լեզուաբանօրէն մեր լեզուն էլ եկուոր է, այո, նոյն իսկ մենք ինքեանքս էլ ենք եկուոր մեր հայրենի երկրում։ Բայց որքան երջանիկ եմ, որ կարող եմ համարձակ ասել, որ այդպէս չէ. որովհետեւ որ երկրում գեղարուեստական ոճը եկուոր չէ։

Գեղարուեստի կրակը ամէնահին դարերից սկսեալ անշէջ մնում է մինչեւ մեր օրերը, անցնելով ազգից ազգ, դարից դար, մերթ բարձրանալով, մերթ ընկնելով, ծիլ է տուել եւ ծաղկել է այն երկրներում, որտեղ հողը նրա համար նպաստաւոր է եղել։

Ամէնահին գեղարուեստի օրօրոցը եղել է արեւելքը՝ Հին Եգիպտոս, Ասորեստան եւ մասամբ Պարսկաստան. Այդ երկրներից գեղարուեստը անցաւ Հելլաս եւ, գտնելով այնտեղ յարմար եւ նպաստաւոր հող, զարգացաւ եւ հասաւ այն բարձր ծաղկեալ աստիճանին, որ օրինակելի դարձաւ բոլոր քաղաքակրթված աշխարհի համար։

Եգիպտական Բէնի-Հասսանի ոճը, Հելլաս անցնելով, դարձաւ դորական, հէնց իսկ դրա համար էլ նա յայտնի է ճարտարապետութեան մէջ նախադորական անունով (protodorique). Ասորական Կիզիր-Սարգօնի խխնջաձեւ խոյակները զարկ տուին յոնիական ոճին եւ ընդհանրապէս այդ երկու ոճերը իրենց սկզբնական արխայի հասակում այն աստիան մօտ են իրենց նախատիպերին, որ անշուշտ ոչ-հելլենական տպաւրութիւն են գործում, բայց եւ այնպէս ազգային են ճանաչուած։

Քանդակագործութեան մէջ նոյն երեւոյթներին ենք հանդիպում. Միւնխէնի թանգարանում գտնուող արխայիք Տէնէական Ապպօլօնը այնքան եգիպտական տպաւորութիւն է գործում թէ իր դիրքով եւ թէ նոյն իսկ իր եգիպտական գլխակապով, որ ըստ երեւոյթինարձանագործը ամենեւին չի ձգտել նրան իր նախատիպից զանազանելու։

Հռօմայեցիների ազգային գեղարուեստը միթէ ամբողջովին Հելլասից չէ եկած- ուրեմն նոյնպէս եկուոր է։ Ամբողջ Եւրոպայում տիրապետող վերածնութեան ոճը ինչու Գերմանիայում «Alt dentsh» է անուանվում եւ Ֆրանսիայում «Renaissance drancaise», քանի որ աշխարհին յայտնի է նրանց վերածննդավայրը։ Վերջապէս պիտի մխիթարվենք, որ գեղարուեստը ամեն աշխարհում եկեւոր է եւ ազգային է դառնում միմիայն այն ժամանակ, երբ նա մի որոշ ազգի իր որոշ աշխարհահայեցողութեան ներքոյ ստանում է այդ ազգին բնորոշ առանձնայատկութիւնները։

Ոճերի իրանց սկզբնական ախատիպին նմանվելը նրանիցն է, որ հնում, գեղարուեստագէտների իրարուց զանազանուելու ձգտումը այդքան մեծ չէր, ինչպէս այժմ եւ այդ զանազանուելը լինում էր ինքն իրան, բնազդողական կերպով, միամտօրէն եւ միմիայն անկեղծ եւ բնական հոգեկան զանազանութիւնիցն էր առաջ գալիս։ Դարերի ընթացքում Յունաստանից դորական, յոնիական եւ կորիւնթական ոճերը ամբողջովին անցան Հռօմ եւ միմիայն դորականը մմի քիչ ձեւափոխվեց եւ դարձաւ տոսկանական։ նոյնիսկ վերածնութեան ընթացքում, երբ գեղարուեստը արդէն անհատական շրջանի մէջ մտաւ, դարձեալ պատահում ենք այդ երեւոյթին։

Բոլորովին ինքնորոյն դպրոց կազմող աշխարահռչակ Ռաֆայէլի շատ պատկերներն այնքան նման են նրա վարժապետ Պերուջինոյի նկարածներին, որ մի ժամանակ շատերը նրանցից կասկածի տակ էին, թէ ումն են. Լեօնարդօյի շատ պատկերները մինչեւ հիմա դեռ վերջնականապէս չէ վճռված թէ իրենն են արդեօք, թէ իր աշակերտներին եւ նրանցից ում։ Պետերբուրգի Էրմիտաժում միի պատկեր կայ, որը գտնված է իբրե Լեօնարդօյինը, բայց մինչ օրս զանազան եւրօպական գիտնականների վճռով չորս անուն է փոխել, եւ այժմ վերագրվում է Մելցիին-տարակոյս չը կայ- ոչ վերջնականապէս։

Յոյների եւ հռօմայեցիների գեղրուեստը հասաւ իր ամենաբարձր գագափնակէտին, որտեղից էլ տեղ չկայ բարձրանալու, որտեղ արդէն անկումի սահմանն է-ուրիշ խօսքով գեղարուեստը կտրեց մարդկային սրտի հետ ունեցած իր կապերը, եւ դարձաւ միանգամայն խելքից ծնված։ Որոշվեցան մարդկային կազմուածքի համաչափութեան օրէնքները եւ այդ օրէնքի վրա հիմնվեցին նորերը- գեղարուստը դարձաւ գիտակցական թուաբանութիւն...Կորաւ նրա հոգին, խելքը բռնեց նրա տեղը եւ, որովհետեւ անհոգի ապրել չէր կարող- մեռաւ։ Նոյն երեւոյթը կրկնուեց եւ վերածնութեան շրջանում. Հին հռօմէական բեկորներին նոր հոգի եւ նոր կեանք ներշնչուեցին եւ նրանք վերածնուեցին։

Այդ վերածնութեան շրջանը տեւեց ճիշդ այնքան, որքան ժամանակ դեռ կապ ունէր մարդկային սրտի եւ հոգու հետ. Բայց համարեա հարիւր տարի ապրող Միքէլանջելօյի օրով, որը մարդկային կազմը եւ բնաւորութիւնը, ճարտարապետական համաչափութեան պայմաններն իր երկար կեանքի ընթացքում այն աստիճան էր ուսումնասիրել, որ վերջում էլ կարօտ չէր իր սրտից բխեցնելու գեղարուեստական մտքերը, էլ չէր երկնում, քանի որ այդպիսի դիւրութեամբ դուրս էր բերում ձեւերը, որոնք բերան գիտէր։ Հսկայ վարպետի հմտութիւնը իր յաջորդների մօտ փոխարինեց երկունքը եւ դարձաւ նրանց համար պատրաստի օրէնք։

Եւ հազիւ մեռաւ մեծ հանճարը եւ գեղարուեստը իր վերջին կապերը կարեց հոգու հետ- դարձաւ միանգամայն արտաքին եւ բնականաբար- ընկաւ։ Այդ վերածնութեան անկումը տեւում է մինչեւ մեր օրերը, դրա համար էլ կոչւում է անկման շրջան(decadence) եւ ահա այդ անկման շրջանում երեւում են նոր ոճի ծիլեր, որը իր ծագման շրջանի անունով նմանապէս դէկադենս է կնքված։ Հասարակութիւնը այդ նոր գեղարուեստին թշնամաբար է վերաբերվում առ այժմ-ինչպէս ամեն մի նորոգութեան- եւ ուրախացած յարմար դէպքից կնքում է նրան իր ծագման շրջանի անուամբ։

Ինչպէս տեսանք, գեղարուեստը իր աւելի մանկական, միամիտ, արխայիք, այսպէս ասած, բարբարոս շրջաններից հետզհետէ դուրս գալով՝ ձգտում է դէպի դասականը, դէպի կլասիկ շրջանը։ Բարբարոսական գեղարուեստը նա է, որը անմիջապէս մարդուս սրտիցն է բղխում եւ, չը նայելով իր միամիտ միջոցներին, չը նայելով իր լեզուի աղքատութեանը, երեխայի անմեղութեամբ մատնում է իր սրտի իսկական զգացմունքները եւ հոգու անկեղծ տրամադրութիւնը. Նա միանգամայն ժողովրդական է եւ մատչելի, միթէ այդ մի թանգագին երեւոյթ չէ. միմիայն մեր օրով այդ բանը բաւականաչափ գնահատուեց։ Էլ գեղարուեստը չէ մի արտաքին զարդ, չէ շռայլութիւն. Նա չէ ծնւում մի ազգի կամ մի անձնաւորութեան բաղդի եւ երջանկութեան աւելցուկից, այլ յիշատակարան է հանդիսանում նրանց ներքին հոգեկան տրամադրութեանը եւ աշխարհահայեցողութեանը, լինի դա երջանկութիւն կամ ծայրայեղ դժբաղդութիւն, այդ նոյնն է։

Մեր օրով, երբ գեղարուեստի միջոցները, նիւթերը եւ տեխնիկան հասել են այն կատարելագործութեանը, որ ոչ մէկ մեր նախնիքների դարերից չէ երազել անգամ, գեղարուեստական աշխարհը կտրում է իր կապերը կլասիք ակադէմիական աւանդոյթների հետ վերադառնում է բարբարոսական հայեցակէտին եւ նոր կապ է բաց անում մարդկային սրտի, հոգու եւ գեղարուեստի մէջ։

Յունաց արուեստի այն մասն է օրինակելի դառնում, որ դեռ արխայիք շրջանից դուրս չէ եկած եւ ուսումնասիրում են այդ ոճի այն մնացորդները, որտեղ հանճարեղ մանուկ ազգը միամտօրէն մատնում է իր աշխարհահայեցողութիւնը եւ ճաշակը։ Վերածնութեան ոճի մէջ ուսումնասիրութեան առարկայ են դառնում միմիայն նախառաֆայէլեան դպրոցները, այսպէս կոչուած Քվաթռոչենտիստները (quattrocentista)։ Մեզ ժամանակակից նորագոյն նկարիչները խոյս են տալիս բնութիւնը ստրկօրէն րէալապէս օրինակելուց. մի որոշ միամտութեամբ գիտակցաբար շեղւում են նկարի ճշտութիւնից, գոյներին տալիս են, երկասիրութեան միտք շեշտող, մի պայմանական նշանակութիւն, որ մի գուցէ արտաքին կատարելագործութիւնը, զարմանքի եւ հիացումի առիթ դառնալով, զրկէ այդ արտադրութիւնը այն ներքին իմաստից ու մտքից, որը եղել է նկարչի գլխաւոր նպատակը։

Բոլոր ազգերը, որոնց գեարուեստը մի բարբարոսական շրջանում սառել մնացել էր, յակարծ սկսում են ոգեւորվել եւ դարձեալ զարթնեցնում են իրանց ներքին զգացմունքները եւ ազգային ոգին, որովհետեւ նրանց արտայայտելու համար էլ կլասիք ճոռամաբանութիւն չէ պահանջվում։ Գեղարուեստը ազատւում է Նարեկացու դասական լեզուի լուծից, ժողովրդական է դառնում եւ բաւականանում է Սայաթ-Նովայի մատչելի բարբառով, որովհետեւ պերճ ճոռոմաբանական դարձուածքների տակ կը կորչէր այդպէս ջերմօրէն զարկող մի սիրտ։

Եւ ահա այդպիս մի ոգեւորութեան ժամանակ վեր է կենում մի նկարիչ եւ այդպիսի արհամարանքով վերաբերւում է դէպի իր ազգային գեղարուեստը միմիայն այն պատճառով , որ Եւրոպայի շատ մուզէօնների մէջ նրան յիշեցնող բեկորներ է տեսել։ Յարգելի ընկերս ասում է, որ բիւզանդական ոճը Հայաստան անցաւ գրեթէ անփոփոխ եւ բերում է անթիւ օրինակներ. Այդ օրինակները շատ են յիշեցնում մի առասպելական անգլիացու 40 հատոր գրուածքը, որտեղ նա ապացուցանում է, որ Մէհէմէդ պապի կարդինալներիցը չէր։

Այժմ տեսնենք, թէ ինչ մնաց մեզանում այդ բիւզանդական ոճից. յատակագիծը փոխուեց եւ դարձաւ միանգամից հայկական, արտաքին գծերը բոլորովին հակառակ ուղղութեամբ գնացին, բիւզանդական ճաղատ գմբէթին փոխարինեց սրածայր եւ թմբուկը միանգամայն ծածկող բազմանկիւն բրջաձեւ գագաթ։ Երկրի բնաւորութիւնը եւ ազգի հեգեկան առանձնայատկութիւնները եւ տրամադրութիւնը տիրապետեցին ոճին այն աստիճան, որ նա դարձաւ թերեւս աւելի հայ, քան հայն է։

Դժուար է մտածել մի ոճ այդ աստիճան համապատասխանող հայի բնութեանը եւ նրա բնակած երկրի աշխարհագրական դիրքին։ Վերջապէս ամօթ չը լինի հարցնել՝ ինչ է բիւզանդական կոչուած ոճը.-դամիանգամայն արեւելքում ծնած ոչ է եւ նոյն իսկ Բիւզանդիոնում եկուոր է եւ եկել է Սասանական երկիրներից. Ո՞վ գիտէ, կարելի է մեր երկում այնքան նոր չէին նրա տարերքը։ Ոչ մէկ ոի մասին այնքան անհամաձայնութիւններ տեղի չեն ունեցել գիտնական աշխարհում, որքան բիւզանդականի մասին։

Մեր ոճի մէջ կայ այնքան ազնիւ միամտութիւն, այնքան ժողովրդականութիւն եւ արխայիք ուղղութիւն, որ այժմ ներկայ գեղարուեստական նոր հոսանքների մէջ նա պիտի ամենապատկառելի տեղերից մէկը բռնէր, եթէ մեր գեղարուեստագէտները պակաս արհամարանքով վերաբերուէին եւ մի քիչ աւելի խորը թափանցէին նրա ներքին կեանքին եւ բնաւորութեան մէջ։

Իսկ ինչ վերաբերւում է մեր քանդակագործութեանը-իրաւ է, մեր ազգի մէջ այդ ոգին շատ թոյլ է եղել եւ զարգացման պայմանները չափազանց աննպաստ-արուեստի այդ ճիւղը ինքնուրոյն զարգացոմ չէ ունեցել մեր երկրում, թերեւս նիւթի պակասութիւնից-ուստի եւ չէ կարողացել բաժանվել ճարտարապետութիւնից. Ի՞նչ անենք, ամեն մի ազգ իրեն բնութեան յատուկ գեղարուեստի ճիւղն է զարգացնում։ Հելլենացու պէս զօրեղ, հզօր գեղարուեստական մի ազգ, չը նայելով իր ընդարձակքաղաքական ինքնուրոյնութեանը եւ ամենանպաստաւոր պայմաններին, նկարչութիւն գրեթէ ամենեւին չէ ունեցել։

Եւ այդ պակասից դուրս բերել թէ «մենք քչով բաւականացող, շուտով հպարտացող եւ առաձգական խղճով մարդկանց հասարակութիւն ենք եղել միշտ» աւելի քան շտապ արած եզրակացութիւն է։ Այդ յատկութիւննեը նոր են. Մեր նախնիքը, ընդհակառակը, համեստաբար ուսել են՝ «Թէեւմի փոքրիկ ազգ ենք, թւուվ շատ նուազ, զօրութեամբ տկար, սակայն մեր աշխարհում եւ կատարվել են պատմութեան մէջ յիշատակվելու արժանի քաջութեան շատ գործեր»։ 

Վարդգէս Սուրենեանց, «Մշակ», 

1903թ., No 176, Ուրբաթ, օգոստոսի 15, Էջ 1-2։ 

 (Ուղղագրութիւնը պատկանում է թերթին)

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո