Սազ Բաալամա, եթե այն չեն նվագել, ուրեմն այն հոգի չունի
Երբ ավտոբուս եք նստում Հաստանե պողոտայից, որտեղ միշտ հոծ բազմություն է, և իջնում եք «ՅամուրՄուզյուկԷվի» երաժշտական խանութի մոտ, ապա զգում եք, որ բոլորովին այլ վայր եք ընկել: Հատկապես անձրևոտ օրերին այս փողոցում աներևակայելի հանգիստ է, իսկ խանութի մոտ գտնվող պատմական շինությունները զգացնել են տալիս այստեղ տիրող յուրահատուկ մթնոլորտը: Դուք նաև կզգաք այն մյուս տիրող մթնոլորտը՝ բարձրանալով այն հին տան աստիճաններով, որտեղ տեղակայված է խանութը: Ներս մտնելով՝ ես խանութում հանդիպում եմ Կազըմ Դանիելիին, ով չի նկատում իմ ներս մտնելն ու ինչպես միշտ աշխատում է: Նա ձեռքը մեկնում է ինձ և ջերմ ժպիտով ողջունում հյուրին: Նրա արհեստանոցը միաժամանակ ծառայում է և՛ որպես խանութ, և՛ որպես երաժշտական արվեստանոց: Այստեղ եկող բոլոր մարդիկ այս վայրն անսովոր վայր են համարում: Կազըմը ինձ հյուրասիրեց թեյով և անկաշկանդ զրույցի բռնվեց: Այնպիսի զգացողություն է՝ ասես եկել եմ ոչ թե հարցազրույցի, այլ ընկերոջ հետ զրույցի:
Կազըմ Ուստան (ուստա – վարպետ՝ թուրքերեն լեզվով, խմբ. նշ.) զրույցը սկսեց աշխատանքի հանդեպ ունեցած իր սիրուց: «Բալաամի (ժողովրդական գործիք – նշ.) լարման աշխատանքները վերջացնելուց հետո, ես ստեղծում եմ մեղեդին, ընտրում եմ ակորդները, այն ինձ բավականության հատուկ զգացողություն է հաղորդում: Այդ իսկ պատճառով ինչ աշխատանք էլ որ լինի, ամենակարևորը այն սիրով կատարես: Սիրածդ աշխատանքը ձախողության չի մատնի: Մյուս կողմից սեփական ձեռքերով ինչ որ բան անելը ևս յուրահատուկ զգացողություն է: Դա պարզապես երջանկություն չէ: Նույնը վերաբերում է նաև բաալամին: Ստեղծելով այս գործիքը՝ դու քո ձեռքերով ասես նոր կյանք ես ծնում», - ասում է նա:
Երբ Կազըմ Ուստան սկսեց պատմել, թե ինչպես է նա այս մասնագիտությունը ընտրել, ես մի փոքր զարմացա: Քանզի, որպես կանոն՝ նման տեսակի աշխատանքը, որը հիմնված է ձեռքով աշխատելու վրա, մարդիկ սկսում են յուրացնել մանուկ հասակից: Սակայն նա այս մասնագիտությունը սովորեց, երբ արդեն 35 տարեկանն անց էր, ինչը խոսում է նրա վարպետության բարձր մակարդակի մասին:
«Այս աշխատանքը շատ վարպետների պես ես չեմ սկսել կատարել մանուկ հասակից: Երբ 35 տարեկանն անց էի, իմ եղբոր ղեկավարության կողմից առաջարկ ստացա: Եղբայրս Իբրագիմ Ուստայի հետ միասին զբաղվում էին ժողովրդական գործիքների պատրաստմամբ: Նրանք աշխատողների կարիք ունեին: Նրանք ինձ առաջարկեցին այդ աշխատանքը: Ես ծանոթ էին ձեռքով աշխատանքին, բայց այդ ժամանակ ես անգամ չգիտեի՝ ինչպես միացնել լարը: Հետևելով՝ թե ինչպես են նրանք աշխատում, ես աստիճանաբար սովորեցի: Եվ այդ ժամանակվանից սկսած՝ մոտավորապես 20 տարի, ես ստեղծում եմ այս երաժշտական գործիքները», – ասում է նա:
Ահա թե ինչ է ասում Ուստան, ով իր աշխատանքի մեջ իր համար սահմաններ երբեք չի գծում՝ «Անընդհատ մտածում եմ, թե ինչպես բարելավվեմ գործիքի ձայնը և մշտապես նոր բանի փնտրտուքների մեջ եմ: Օրինակ՝ բաալամում մի հատված կա՝ ձայնային անցքը բացելու կամ փակելու համար: Ես իմ վերջին կատարած աշխատանքում այդ անցքը պատրաստել եմ ոլորուն փորագրման տեսքով: Այսպես և՛ ձայնն է ավելի հստակ լսվում, և՛ գեղագիտական առումով կատարված աշխատանքը ավելի գեղեցիկ տեսք է ստանում: Հաճախ չեմ կարողանում շեղվել աշխատանքիցս, մինչև ամբողջ աշխատանքը չեմ վերջացնում և չեմ ստանում նախորդ աշխատանքներիցս տարբերվող մեկ այլ գործ: Իհարկե այստեղ չունեմ գործարանային արտադրություն, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր աշխատանք ինքնին յուրահատուկ է», – ասում է նա:
Ավելին՝ հաճախորդների ցանկությունները շատ կարևոր են՝ «Ի վերջո՝ աշխատանքից պարզապես հաճույք ստանալը ամենակարևոր գործոնը չէ: Այստեղ եկող մարդը կարող է ասել ձայնի հետ կապված իր նախասիրությունների մասին և ես դրանք հաշվի կառնեմ: Ես հոգ եմ տանում, որպեսզի յուրքանաչյուր գործիք ստեղծեմ հաճախորդի ցանկություններին համապատասխան: Եթե արհեստանոցում ներկայացված նմուշներից որևէ մեկը չի համապատասխանում տվյալ հաճախորդին, ես այն նրան չեմ առաջարկում: Ես գործիքները ստեղծում եմ յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին համապատասխան: Ես չեմ տալիս գործիքը, եթե ցանկալի ձայնից անգամ մի փոքր շեղում կա: Փորձում եմ շտկել հավուր պատշաճի: Իսկ եթե գործադրված ջաները արդյունքի չեն հանգեցնում, մի կողմ եմ դնում չստացված բաալամը և ստեղծում եմ նորը:
Ես հետաքրքրվում եմ, թե միջինը ինչքան ժամանակ է հարկավոր մեկ պատվերը կատարելու համար: «Մեկ պատվերը ես կարող եմ առանց ընդմիջման կատարել մինչև երեկո: Սովորաբար ես պատվերներ եմ կատարում խմբերի համար: Եվ այդ պատվերների համար անհրաժեշտ է լինում 15-20 օր», – ասում է նա:
Ուստան ասում է, որ գրեթե բոլոր ծառի տեսակները կարող են կյանք պարգևել գործիքին՝ գեղեցիկ տեմբր և եզակի մեղեդի հաղորդել: Իսկ որոշ տեխնիկաներ նաև կախված են ընտրված ծառի տեսակից: «Ես օգտագործում եմ եղևնու տեսակներ, բարդի, նոճի, բոխի», – ասում է նա:
Կազըմ Ուստան ասում է, որ երկրում ևս 30-35 մարդ է զբաղվում նմանատիպ աշխատանքով: Բայց դա նույն բանը չէ: «Նրանցից ոմանք առևտրով են զբաղվում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, որտեղ նյութերը կարելի է ձեռք բերել մեծաքանակ, իսկ աշխատանքը կատարել ցածր գներով: Սակայն, հաճախ նմանատիպ աշխատանքը կատարվում է անորակ: Արդյունքում՝ գործիքը կարճ ժամանակահատված անց կիրառելուց հետո խնդիրներ է առաջացնում: Իսկ մենք երաշխավորում ենք մեր կատարած աշխատանքը և տեխնիկական անսարքությունների դեպքում, վերանորոգում ենք այն»:
Մյուս կողմից մեծ նշանակություն է տրվում աշխատանքի որակին, այդ իսկ պատճառով անսարքության հնարավորությունը հասցված է նվազագույնի: Արդյունքում հաճախորդների կոմից բողոքներ չեն արձանագրվում, և նրանցից շատերը գոհ են մնում մեր կատարած աշխատանքից: Ես հետաքրքրվում եմ, թե էլ ինչով են զբաղվում արվեստանոցում: «Մենք ոչ միայն բաալամա ենք պատրաստում, այլ նաև պատվերների մի մասն է կազմում ջութակների և կիթառների վերանորոգումը, սակայն ես չեմ կարող դրանք զրոյից պատրաստել, քանի որ այդ դեպքում գինը շատ բարձր կլինի: Մյուս կողմից իմ հաճախորդները սիրում են հատկապես ժողովրդական գործիքները, հետևաբար ես կարիք չունեմ գործիքների այլ տեսակներ պատրաստել»:
«Հետաքրքիր է՝ իսկ բալաամ նվագող շատ արհեստավարժնե՞ր կան: Արդյո՞ք երիտասարդները հետաքրքրված են այդ մասնագիտությամբ» - հարցնում եմ ես: Կազըմ Ուստան ասում է, որ կան մարդիկ, ովքեր սովորում են այդ մասնագիտությունը, իսկ իր ընկերներից երեքը նախկինում աշխատում էին, որպես նրա աշակերտներ: «Նրանք շատ կարճ զբաղվեցին այդ գործով, հետո նրանք իրենց հարմար այլ բան գտան», - ասում է նա:
Կազըմ Ուստան պատմեց, որ Չինաստանում ևս զբաղվում են թուրքական բաալամ գործիքի պատրաստմամբ: Սակայն, ի տարբերություն Թուրքիայի՝ չինական գործիքները պատրաստվում են պլաստմասսից և պոլիէսթերից և ունենում են ցածր որակ: Ըստ նրա՝ իրացման հիմնական շուկան թուրքականն է, սակայն Թուրքիայում չինական արտադրության նման ապրանքը պահանջարկ չի ունենա, համոզված է Կազըմ Ուստան:
Ես նաև հարցրեցի իմ զրուցակցին, թե ինչպիսի է զգացողություն է, երբ վաճառում ես մի ապրանք, որը հացի կամ հագուստի պես առաջին անհրաժեշտության իր չի համարվում: «Այն մարդը, ով գնում է բաալամ, կարող է օգտագործել այն 20-30 տարի, և վերանորոգման դեպքում դիմել մեզ: Իսկապես, դա այն ապրանքը չէ որը կարող է ապահովել բարձր վաճառք: Բայց մենք փորձում ենք ամեն տարի ապահովել վաճառքի միջին մակարդակ: Ես բավականին բծախնդիր եմ իմ ապրանքի որակի հանդեպ: Մշտապես սովորում եմ և նոր բան իմանում: Քաղաքից դուրս կան վայրեր, որտեղ բաալամներ են պատրաստում: Ինձ հետաքրքիր է գնալ այնտեղ և նայել, թե ինչպես է տեղի ունենում աշխատանքային գործընթացը: Չեմ ցանկանում մեծամտել, սակայն ես իսկապես վարպետներից և ոչ մեկի մոտ ավելի լավ բաալամներ, քան իմ ստեղծածն են, չեմ տեսել: Հատևաբար ինձ հարկավոր չէ հավելյալ գովազդով զբաղվել: Որակը հենց իմ հիմնական գովազդն է», – ասում է նա:
Ես հետաքրքվեցի, թե այս գործիքի հանդեպ վերաբերմունքը ինչպես է փոխվել այսօր, այն դեպքում երբ փոխվել է երաժշտություն հասկացությունը, և նրա պատասխանը ուրախացրեց ինձ: «Եթե բաալամը դիտարկենք որպես ազգային մշակույթի մի մասնիկ, կարող եմ ասել, որ այս գործիքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել: Կան ծնողներ, ովքեր փորձում են իրենց երեխաներին սովորեցնել նվագել այս գործիքի վրա: Շատ դպրոցականներ, ովքեր երաժշտություն են ուսումնասիրում, նախապատվությունը տալիս են բաալամին: Կան նաև ընտանիքներ, ովքեր սիրում են թուրքական ժողովրդական երաժշտությունը և այդ սերը սերմանում են իրենց երեխաների մեջ: Մերսինում բաալամ պատրաստողների քանակը ավելանում է, և դա ապացուցում է, որ այս գործքիք հանդեպ հետարքրքրությունը ոչ միան չի նվազում, այլ նաև աճում է»:
Կազըմ Ուստան ասում է, որ այն պահից սկսած, ինչ սկսել է զբաղվել այս աշխատանքով, նա երբեք չի փոխել իր գտնվելու վայրը. միշտ աշխատել է այս արհեստանոցում: «Երբեմն իմ ընկերները առաջարկում են ինձ տեղափոխվել ավելի մարդաշատ մի վայր, բայց դա հնարավոր չէ, քանի որ կենտրոնում վարձակալության գները շատ բարձր են: Եթե մենք տեղափոխվենք, ապա ստիպված կլինենք մի քանի անգամ ավելի թանկ վաճառել մեր գործիքները: Մյուս կողմից մեր մշտական հաճախորդները հարմարվել են այս վայրին: Երբ գալիս են ապրանքը վերցնելու՝ նրանք կարող են դիտել պատրաստման ընթացքը, շփվել, ինչ որ նոր բան իմանալ, երաժշտություն լսել, և հաճախորդի հետ հաղորդակցվելու նման պահը շատ կարևոր է ինձ համար», – ամփոփում է Կազըմ Ուստան:
Եվ վերջապես, Կազըմ Ուստան ասում է, որ եթե անգամ բաալամա չգնեք, դուք պարզապես կարող եք գալ իր արհեստանոց, և ինչպես հին ընկեր խոսել և երաժշտություն լսել…
Մեկնաբանություններ