Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Կրակաերթ Նախիջևանից Արենիի ուղղությամբ. Ո՞վ է մեղավոր.

Կրակաերթ Նախիջևանից Արենիի ուղղությամբ. Ո՞վ է մեղավոր.

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի օդային ուժերը կրակոցներ են արձակել  Հայաստանի տարածքի, մասնավորապես Տավուշի մարզի ուղղությամբ, որտեղ կրակոցները հասել են ընդհուպ մինչև բնակելի վայրեր, վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանագծի երկայնքը կազմում է 352 կմ, և մարդիկ այնտեղ ապրում են սահմանագծին շատ մոտ:

Դեռ ուշքի չէինք եկել այդ դեպքերից, երբ նոր հարվածներ ստացանք, այս անգամ արդեն Նախիջևանից: Կրակում էին հայ-ադրբեջանական սահմանային Արենի գյուղի ուղղությամբ: Կրակաերթի են ենթարկվում տուրիստական կենտրոնը ՝ գինու հին գործարանով և այլ տեսարժան վայրերով, որտեղ անընդմեջ անցկացվում են փառատոններ և զբոսաշրջիկների հոսքն անպակաս է: Չնայած բնակելի տները չէին վնասվել, մարդիկ վախեցած էին և չէին կարողանում վերադառնալ իրենց այգեգործական աշխատանքներին:

Այն հարցին, թե «Ինչու՞ Հայաստանը այդ կրակոցների հարցով չի դիմում ՀԱՊԿ-ին»  Պաշտպանության Նախարարությունում պատասխանեցին. «Իմաստ չունի: Մենք ինքներս ենք լուծում մեր խնդիրները»:  Այդ դեպքում, ինչու՞ խնդիրը մինչ հիմա չի գտել իր լուծումը: Հակառակորդի դիրքերի ուղղությամբ պատասխան կրակ բացելը հարցի լուծում չէ. դա ընդամենը ժամանակավոր դադար է մինչև մյուս բռնկումը, ու  դեռ հայտնի չէ, թե ինչքան է այսպես շարունակվելու:

Հայաստանի Հանրապետությունը ոչ ռազմական գոտի է և ոչ էլ Արցախի սահմանն է, սակայն Թուրքիայի օգնությամբ  մինչև ատամների ծայրը զինված Նախիջևանը այլ միտումներ է դրսևորում, փորձելով պատերազմի մեջ ներքաշել ՀՀ-ն , ինչի մասին վկայում են ցուցադրական զորավարժությունները, հրահրումները և տուրիստական գոտու ուղղությամբ կրակելը:

Ադրբեջանական դիրքերը, երևում է,  իրենց շատ հարմարավետ են զգում, վերահսկելով չեզոք այն գիծը, որը նրանց հաջողվել է ձեռք բերել առանց կորուստների: Կարևոր չէ այն, թե ով է մեղավոր, որ դիրքերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ:  Այս տեսակ սպառնալիքները պետք է ստանան իրենց արժանի պատասխանն ու լուծումը, և իշխանություններին հարկավոր է լրջորեն զբաղվել այդ խնդրով:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո