Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ոչ թե հայկական դրոշների, այլ մեր հոգիների կարիքն ունի Ախթամարը

Ոչ թե հայկական դրոշների, այլ մեր հոգիների կարիքն ունի Ախթամարը

Շապիկի նկարը ՝  Čertus

2018 թ. սեպտեմբերի 9-ին, երեք տարվա ընդմիջումից հետո, Թուրքիայի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է պատարագ, նվիրված Խաչվերաց տոնին: Երկրի ղեկավարությունն այդքան երկար ժամանակ պատարագներն արգելելը բացատրում էր Արևմտյան Հայաստանում ոչ կայուն իրավիճակով, նկատի ունենալով քրդերի հետ զինված բախումները: 

Թույլտվությունը տրվում է այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսի պատրիարք Արամ Աթեշյանը դիմում է համապատասխան մարմիններին: Այդ օրը հազարավոր հայեր աշխարհի բոլոր կետերից կատարում են ուխտագնացություն: Արարողությանը ներկա էին նաև թուրքական պետական պաշտոնյաներ, ինչպես նաև տուրիզմի և մշակույթի նախարար Մեհմեդ Էրսոյը:

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, թուրքերը ուխտագնացությունը վերածել էին տուրիզմի, սահմանելով եկեղեցի այցելելու կանոններ: Ինչպես ղեկավարությունն է նշում, դա արվել է անվտանգության նկատառումներով: Հայկական դրոշներ կրող այցելուների մուտքը եկեղեցի արգելվել է, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել որոշ  հայ հասարակական ներկայացուցիչների ու լրատվամիջոցների շրջանում:

Թուրքական իշխանությունների վերջնական նպատակն էր ցույց տալ, որ իրենք հանդուրժողականություն են ցուցաբերում կրոնական փոքրամասնությունների հանդեպ, իսկ միջոցառումն ավելի շատ հիշեցնում էր ինչ-որ տուրիստական օբյեկտի այց, քան քրիստոնեական արարողություն: Սակայն, ինչպես երևում է, որոշ հայեր նույնպես այդ կերպ են վարվել. ոմանք եկել էին հայական դրոշներով, որը թուրքերը կարող էին ընդունել որպես սադրանք:

Զարմանալի չէ այն, որ դրոշներով մուտքը եկեղեցի արգելվել է համապատասխան մարմինների կողմից և անհասկանալի է, թե ինչու է դա ոմանց մոտ վրդովմունք առաջացրել: Եկեք ինքներս մեզ հարց տանք. Տեղին են արդյո՞ք դրոշները կրոնական ծիսակատարության  ժամանակ:

Իրականությունն այն է, որ Ախթամար կղզին իր Սուրբ Խաչ եկեղեցով այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Դրոշներ թափահարելու ժամանակը վաղուց անցել է: Այսօր հարկավոր է իրողությունը հաշվի առնել և այդ իրավիճակում համապատասխան վարվելակերպ ցուցադրել:

Շատ հայեր տարբեր ժամանակ դրոշները ձեռքներին գնում են Սուրբ Խաչ եկեղեցի և համարում են, որ ինչ-որ տպավորիչ քայլ են արել, սակայն իմաստն այլ բանի մեջ է. դրա փոխարեն հարկավոր է իմանալ հայկական աղոթքներ, աղոթել Ախթամարում, լուռ զբոսնել այդ երանելի լռության մեջ և այնտեղի էներգիայով լցվել:

Թուրքական լրատվամիջոցները արարողության մասին.

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո