Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ֆերահյան ազգային վարժարան.  ԱՄՆ հայկական համայնքի գերազանց օրինակ

Ֆերահյան ազգային վարժարան. ԱՄՆ հայկական համայնքի գերազանց օրինակ

Ամերիկայի Միացյալ Նահագներում գործում է Ֆերահյանի ամենօրյա դպրոցը, որն առանձնանում է իր կազմակերպվածությամբ ու գրավչությամբ: Այդ մասնավոր դպրոցը որը գտնվում է Լոս Անջելեսի լավագույն թաղամասերից մեկում, ունի հետաքրքիր պատմություն և համարվում է ԱՄՆ ամենահին հայկական հանրակրթարանը:

Դպրոցը կրում է փաստաբան Մաթևոս Ֆերահյանի անունը, որը 300.000 ԱՄՆ դոլար էր կտակել ԱՄՆ ում երկլեզու հայկական դպրոց կառուցելու համար: Նրա ցանկությունը կյանքի է կոչում Քեսաբի հայ Գաբրիել Ինճիճյանը: Ոչ ոք չէր էլ հավատում, որ 1964 թ. Ինճիճյանն ԱՄՆ ում բացելու էր առաջին հայկական դպրոցը, որն իր խոսքերով, օրինակ էր ծառայելու հայ համայնքի համար:  Երբ ես Ամերիկայում էի,- գրում է նա,- նկատեցի, որ հայ երեխաներն ու մեծահասակները հնարավորություն չունեն իմանալու իրենց ժառանգության մասին:

Սիրիա վերադառնալուց հետո Ինճիճյանը հետամուտ է լինում հանգանակություններ փնտրելուն և գտնում է Մաթևոս Ֆերաքյանի կտակը, որում նա խնդրում էր իր մահվանից 25 տարի հետո հայ երեխաների համար դպրոց կառուցել ԱՄՆ ում: Ինճիճյանը ձեռք է բերում գումարը տնօրինելու իրավունքը, և դպրոց է բացում այն տանը, որն օգտագործվում էր Լոս Անջելեսի արվարձաններից մեկի՝ Էնսիոնի Սբ. Մարտիրոս եկեղեցու կողմից:

1964թ. սեպտեմբերին, դպրոցի դռներն առաջին անգամ  բացվում են թվով 47 երեխաների համար: Այսօր, Լոս Անջելեսի լավագույն թաղամասերից մեկում գտնվող դպրոցն իր աշակերտների քանակով երրորդ հայկական հաստատությունն է Կալիֆորնիայում:

Բացի հայկական ուսում ստանալուց, աշակերտներին հնարավորություն է տրվում այցելել տարբեր խմբակներ ու ակումբներ, հանդիպել նշանավոր հայերի հետ, ինչպես նաև պարբերաբար այցելել Հայաստան ու Արցախ: Այդպիսով, երեխաները համակվում են հայկական մշակույթով ու ոգով , ինչի արդյունքում դառնում են ԱՄՆ - ում ամուր հայ համայնքի պահպանման երաշխավորներ:

Դպրոցի աշակերտները Արցախում

Բասկետբոլի թիմը՝ դպրոցի սպորտային թիմերից մեկը

Աշակերտների հանդիպումը մայոր և ազգային հերոս Սարգիս Ստեփանյանի հետ (աջ կողմում), որը կորցրել է վերջույթները 2014 թ ռազմական գործողությունների ժամանակ Արցախում

Ֆերահյանի անվան դպրոցի գործունեությունը խոսում է այն մասին, որ ճիշտ մոտեցման դեպքում հայկական հաստատությունները կարող են օրինակ հանդիսանալ և  մրցունակ լինել աշխարհում, ապահովելով որակյալ կրթություն և միևնույն ժամանակ չմոռանալով մայրենի լեզուն ու մշակույթը: Այդպիսի դպրոցները պետք է որպես օրինակ ծառայեն և ցանկալի կլիներ, որ տարբեր երկրկներում ու մայրցամաքներում կառուցվեին ոչ միայն գեղեցիկ եկեղեցիներ, այլև առաջադեմ դպրոցներ:

http://www.ferrahian.com/

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո