Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հայկական երաժշտական իրադարձություն Ստամբուլում. «Նարեկացի» երաժշտական նվագախմբի ելույթը
Մշակույթ

Հայկական երաժշտական իրադարձություն Ստամբուլում. «Նարեկացի» երաժշտական նվագախմբի ելույթը

Երևանի «Նարեկացի» մշակութային կենտրոնի նվագախումբը, որի նպատակն է աշխարհին ներկայացնել հայկական ազգային երաժշտությունը, եվրոպական իր շրջագայության ժամանակ  սեպտեմբերի 6-ին հանդես է գալիս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ու արժանանում ջերմ ընդունելության:

Մշակութային կենտրոնը ստեղծվել է Նյու-Յորքի բարերար Նարեկ Հարությունյանի կողմից, ում նախնիները Ցեղասպանության պատճառով ապաստան էին գտել Հալեպում: Իր հարցազրույցներից մեկում նա պատմում է կենտրոնի ստեղծման մասին. «Նարեկացի մշակութային կենտրոնի միտքը հղացել է Նյու-Յորքում: Ինքս ինձ ասեցի, ինչու չստեղծել մի կազմակերպություն, որը կներկայացներ հայկական մշակույթն այնպես, ինչպես հարկն է»:

Նվագախմբի հետ միասին ելույթ է ունենում Ստամբուլի հայտնի երգչուհի Տատյանա Բոստանը, որը Knar Grup խմբի անդամ եղած ժամանակ թողարկել էր «Anadolu’dan Kafkaslar’a Ermeni Müziği» («Հայկակ ներաժշտությունը Անատոլիայից մինչև Կովկաս») երգերի շարքը:

Համերգին ներկա են եղել ոչ միայն Ստամբուլի հայերը, այլ համշենցի մտավորականները, որոնց թվում հարկ է նշել Հիքմեթ Աքչիչեքի ՝ համշենահայերի երաժշտական ժառանգությունը պահպանող VOVA խմբի հիմնադրի անունը: Համերգին ներկա էր նաև համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարը, որն իր տպավորություններվ կիսվել է իր ֆեյսբուքյան էջում:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո