Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Բուրջ Համուդի սպանությունը.  Բեյրութի մեծագույն հայ համայնքի թուլացման ևս մեկ ազդանշան

Բուրջ Համուդի սպանությունը. Բեյրութի մեծագույն հայ համայնքի թուլացման ևս մեկ ազդանշան

Շապիկի նկարը՝  Nicholas A. Heras

Օգոստոսի 31-ին, Բուրջ Համուդի՝ Լիբանանի հայաբնակ քաղաքի (Բեյրութ մայրաքաղաքի հյուսիս արևելք) կենտրոնական թաղամասերից մեկում հայերի ու սիրիացիների միջև ընդհարում է տեղի ունենում, որը վերաճում է ազգամիջյան քաշքռտուքի ու, ցավոք սրտի, ավարտվում զոհերով: Մահացած հայը արհեստագործ ու Լիբանանի հայ համայնքի ակտիվ անդամ Խոսրով Քուրտեանն էր:

Խոսրով Քուրտեանի հրաժեշտի ծիսակատարությունը / Markar

Խոսրով Քուրտեանի հրաժեշտի ծիսակատարությանը ներկա էին Լիբանանի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում ՀՅԴ Դաշնակցության անդամներ, հայ պատգամավորներ ու նախարարներ: Մարդկանց քանակից ու ներկաների զբաղեցրած պաշտոններից կարելի էր արդեն հասկանալ, որ դա սովորական սպանություն չէր: Լիբանանյան ու արևմտյան լրատվամիջոցներում այդ դեպքն աընդհատ քննարկվում է, ու հնչում են տարբեր կարծիքներ: 

Լիբանանցի քաղաքագետ ու գրող Ջոզեֆ Աբու Ֆադելը կատարվածի մեջ մեղադրում է Դաշնակցություն կուսակցությանը, որ վերջինս չի կարողացել ապահովել քաղաքի անվտանգությունն ու վերացնել հանցավորությունը, չնայած նրան, որ քաղաքը վերահսկվում է նրանց կողմից ու բոլոր ընտրություններին կուսակցությունը ստանում է հայերի լիակատար օժանդակությունը:  

Լիբանանի հայ համայնքի երեխաները Դաշնակցություն կուսակցության դրոշներով / Ashnag

 Բուրջ Համուդը հին հայկական համայնքերից է, որը միշտ առանձնացել է իր զարգացածությամբ, հայրենասիրությամբ ու նախաձեռնողականությամբ, իր յուրօրինակ կոլորիտով ու մշակույթով: Այսօր, այդ երբեմնի պանծալի համայնքից գրեթե բան չի մնացել: Առաջ դժվար էր պատկերացնել, որ հայկական այդ քաղաքում հային սպանելը երբևէ հնարավոր բան էր: Վերջին զարգացումները խոսում են համայնքի թուլացման մասին, որի պատճառներից մեկը Սիրիայից այնտեղ տեղափոխվող արաբ փախստականներն են, որոնք կամաց-կամաց դուրս են մղում հայկական քրիստոնեական համայնքը քաղաքից: Մեկ այլ պատճառ է այն, որ շատ լիբանանյան հայեր հեռանում են քաղաքից վատթարագույն քաղաքական ու տնտեսական պայմաններից ելնելով: 

Լիբանանի հայերից մեկը պատմում է, որ առաջ հայկական թաղամասերում միայն հայերենով գրված ցուցանակներ էին փակցված, հիմա դրանց մեծ մասը արաբերեն է, իսկ հայերեն խոսում են ոչ բոլոր խանութներում: Տեղացիներն ասում են, որ առաջ քաղաքում եղել են մոտ ութ հայկական ուսումնական հաստատություններ, սակայն դրանք հիմա փակել են ու միացրել իրար, ինչի արդյունքում ուսանողների մեծ մասը սկսել է այցելել արաբական ուսումնական հաստատությունները, քանի որ ոսումը հայկական հաստատություններում ոչ միայն թանկացել է, այլ այնտեղ հասնելը նույնպես խնդիր է: 

Բուրջ Համուդի փողոցները / Nicholas A. Heras

Քաղաքի վերահսկողությունը Դաշնակցության ձեռքերում է, սակայն մինչ վերջինս ձգտում է զուտ իշխանության ու դիրքերի ամրապնդման, ավելի ու ավելի շատ հայեր են գնում դեպի արևմուտք՝ Եվրոպա և ԱՄՆ, համալրելով տեղի հայկական համայնքները:

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո