Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Նշումներ 19-րդ դարի Երևանի մասին
Հուշ

Նշումներ 19-րդ դարի Երևանի մասին

Կովկասյան շրջանի ու ցեղերի մասին ժողովածու:

Հայերի ու Հայաստանի մասին ուրվագծեր. քաղաք Էրիվան. Հրատարակում 1, 1881թ.  

ՔԱՂԱՔ ԷՐԻՎԱՆ

Պատմական տեղեկություններ

Էրիվան բառը հայերն արտասանում են Երևան, որը բառացի նշանակում է տեսանելի լինել, թվալ: Ավանդության համաձայն, բառի ծագումնաբանությունը կապված է Նոյի հետ: Երբ Նոյն Արարատի գագաթից  ուսումնասիրում է տեղանքը, առաջինը նա նկատում է  ջրի տակից երևացող Էրիվանի հյուսիսային ու հյուսիս-արևելյան բարձրունքերը, որոնք տեսնելով արտասանում է երևում է, երևում է  բառը (հողն է երևում):

Էրիվանի արտաքին տեսքը

Պարսիկներն ունեցել են  հայտնի ասացվածք Էրիվանի մասին, որը հնչել է այսպես.  «Էրիվանը երջանիկ փոս է», իսկ կայսր Նիկոլայ Առաջինը 1837 թ. Երևանում գտնվելու ժամանակ այն անվանել է «կավե կաթսա»: Պարսիկները սխալվում էին, երբ այն երջանիկ էին անվանում, իսկ Նիկոլայ Առաջինին հաջողվում է ընդամենը երկու բառով շատ ճիշտ տալ Էրիվանի արտաքին նկարագրությունը. եթե հաշվի առնենք քաղաքի տեղադրությունն ու շինությունները, այն մինչ այսօր համապատասխանում է այդ անվանմանը՝ Քանաքեռի հարթ բարձունքից նայելիս Էրիվանն ասես կլորավուն գոգահովիտ լինի , որում խառը դասավորված են տները, տափակ կտուրներով ու հիմնականում կավից կառուցված: Սակայն, նախկին պարսկական քաղաքի տեսքն այսօր բավականին փոխվել է. հայտնվել են մի քանի ուղիղ փողոցներ երկու-երեք հարկանի քարե տներով, որոնք ռուսական եկեղեցիների փայլուն գմբեթների ու թաթարական մզկիթների հետ խառնվելով խախտում են մռայլ շենքերի միօրինակությունը: Որքան որ տանելի է Էրիվանը արտաքնապես, այդքան անտանելի է այն ներսից. բացառությամբ մի քանի փողոցների, քաղաքում միայն ծուռումուռ նրբանցնքներ են, որոնց անբաժան մասն են կազմում ցեխն ու մի քանի վերշոկ հաստությամբ խեղդող փոշին: Քամու ժամանակ այդ փոշին այնքան է բարձրանում օդը, որ բառից բուն իմաստով ծածկում է արևի շողերը, իսկ անձրևային եղանակին այն վերածվում է մի աննկարագրելի ցեխի:

Եվրոպացի քարտեզագիր և փորագրիչ Յ. Բ. Հոմանի (1663-1724) հատակագիծ-քարտեզը՝ «Էրիվան՝ Հայաստանի գլխավոր քաղաք»

Ժողովրդի կրթվածությունը

Ըստ ուսում ստանալու ցանկության, Էրիվան քաղաքի բնակչությանը կարելի է բաժանել երկու խմբի. հայեր, որոնց մեջ այդ ձգտումը բավականին նկատելի է և թաթարներ (ժամանակակից ադրբեջանցիներ), որոնք, բացառությամբ մի քանի դեպքերի, չեն գտնում ,որ  կրթությունն անհրաժեշտ է իրենց սերնդի համար, ինչը  որոշ չափով կարելի է բացատրել նրանց կրոնական առանձնահատկություններով:

Թաթարների կենցաղը, որը աչքի չի ընկնում իր բարոյական հատկանիշներով, անկասկած վատ է անդրադառնում թաթար երեխաների նախնական դաստիարակության վրա: Նրանցից շատերի ընտանեկան կյանքը լի է քաշքշուքներով, կռիվներով, կանացի խարդավանքներով. մայրերը, աղջիկ երեխաներն ու այլ կանայք տանը տկլոր են ման գալիս, պարում են անբարոյական պարեր, կշտամբում են իրար ամենավատ բառերով, քնում են մեկ ընդհանուր սենյակի մեջ ու այդ ամենին  դեռ վաղ տարիքից ականատես են լինում երեխաները: Երեխաները մեծերից ընդօրինակում են անթույլատրելի բառերի օգտագործումը: Թաթարի ուսումը կայանում է Ղուրանի անգիտակից ընթերցման մեջ , այն էլ ոչ միշտ: Ինչ վերաբերում է մուսուլման կնոջը, ապա նրա դաստիարակությունը կայանում է նրանում, թե ինչպես խորամանկել, կոկետություն անել և ապագա ամուսնու դուրը գալ, քանի որ միայն դրանով նա կարող է ապահովել իր ապագա գոյությունը:

Հայերը երիտասարդ սերնդի, ինչպես տնային այնպես էլ դպրոցի դաստիարակությամբ ավելի բարձր են, քան մուսուլմանները. առաջին հերթին հայը փորձում է երեխաներին մայրենի լեզվով աղոթքներ ու գրագիտություն սովորեցնել, իսկ հետո տալ նրանց սովորելու ինչ-որ հանրակրթարանում: Ճիշտ է, երբ երեխան սկսում է ուսումնարանում սովորել, ծնողները դադարում են խնամել նրանց, սակայն  երեխաներին դպրոց տալուց հետո նրանք չեն դադարում հոգ տանել այն հաստատության մասին, որտեղ իրենց երեխան սովորում է և ամեն կերպ աշխատում են բացել նորանոր ուսումնական հաստատություններ: Թե որքանով են դրանք պիտանի, դա այլ հարց է: Համենայն դեպս չկա մի գյուղ, որը չունենա հայկական դպրոց երկու լեզուների դասավանդմամբ: Այդ դպրոցները հիմնականում  ֆինանսավորվում են մանր-մունր հանգանակություններով ու եկեղեցու եկամուտով:

 Էրիվանի գիմնազիայի տարրական դասարանի ուսուցիչ, Ստեփան Պավելի Զելինսկի 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո