Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
«Հայն ու Հայը.  Թե ինչպես ամերիացի գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը նոր շունչ ստացավ Ռուսաստանաբնակ հայի շնորհիվ»
Մշակույթ

«Հայն ու Հայը. Թե ինչպես ամերիացի գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը նոր շունչ ստացավ Ռուսաստանաբնակ հայի շնորհիվ»

Նկարը ՝ yerkirtsirani.am 

«Տեր Աստված, որքան լավ էր, որ տեսա Մուշից եկած այդ սևաչյա հային: Չեք կարող պատկերացնել, ինչ երանություն է, երբ հայրենիքից հեռու ինչ-որ տեղ հայը հանդիպում է հայի: Դեռ մի բան էլ գարեջրատանն է հանդիպում. Մի տեղ, որտեղ կարելի է միասին խմել: Ու կարևոր չէ վատ գարեջուր է, թե լավ, ճանճերը շատ են, թե քիչ, նույնիսկ եթե դիկտատուրա է ..Աստված հետը: Կան բաներ, որոնք հնարավոր չէ փոխել: 

(Վիլյամ Սարոյան, 1908-1981) 

Դեռ 2015 թ. Արթուր Ջանիբեկյանի «Ռենեսանս» մշակութային ֆոնդը ձեռք էր բերել Ֆրեզնոյի այն տունը, որտեղ իր կյանքի վերջին յոթանասուն տարիներն էր անցկացրել ու այդտեղ էլ մահացել ծագումով հայ, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը: 2018թ. օգօստոսի 31-ին, գրողի 110-րդ տարելիցի օրը, Սարոյանի երբեմնի անշուք տան դռները կրկին բացվում են, արդեն որպես տուն-թանգարան: 

Երեք տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում ընտրվում է Սարոյանի տուն-թանգարանի ճարտարապետական ոճն ու կապ է հաստատվում նրա բարեկամների ու ծանոթների հետ: Արդյունքում, հավաքված նյութերի՝ նկարների, լուսանկարների, քարտեզների և այլ տեղեկությունների շնորհիվ հաջողվում է ի վերջո ստանալ շատ ինտերակտիվ ու ստեղծարար մի թանգարան ՝ Սարոյանական ոգով. հատուկ էֆեկտների շնորհիվ այցելուները կարողանում են զգալ տանտիրոջ ներկայությունը: 

Հոգեցունց պատմությունների հայ հեղինակը, որով հիանում էր ողջ աշխարհը և որը արժանացել էր Պուլիցերի գրական մրցանակի ու Օսկարի, իր արժանի հիշատակումը գտավ նաև իր տանը, որը մի քանի տարի է անտեսվում էր հայ հանրության կողմից, չնայած այն փաստին, որ Ֆրեզնոյում է ապրում ԱՄՆ ամենահին հայկական համայնքը, և որը ձևավորվել էր Ցեղասպանության տարիներին: 

Հատկանշական է այն, որ ԱՄՆ հայերը ոչ մի քայլ չեն նախաձեռնել իրենց հայրենակցի տունը գնելու համար. այդ խնդրի լուծումը տալիս է Ռուսաստանաբնակ հայ, մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը: Այս քայլը, հիրավի, դառնում է արժանի ներդրում հայ ազգի համաշխարհային ժառանգության մեջ: 

Ընդունված է համարել, որ ԱՄՆ հայ համայնքը ամենաազդեցիկն է աշխարհում, քանի որ նրան հաջողվել է բազմիցս ներգործել երկրում որոշակի քաղաքական որոշումների կայացման վրա: Անկասկած, այն ունեցել է նաև հնարավորություն պահպանել հայրենակիցների մշակութային ժառանգությունը ԱՄՆ ում: Սակայն, այս տեսակ օրինակները ստիպում են ուշադրություն դարձնել աշխարհի հայկական համայնքներում առկա իրողությանը: Նմատապիպ դեպքերը խոսում են համայնքների սխալ կողմնորոշվածության, ոչ ճիշտ նախապատվությունների ու արդյունքում ՝ առկա ռեսուրսների սխալ օգտագործման մասին:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո