Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ինչով են տարբերվում իրական «գաղափարական հեղափոխականները» մնացածներից

Ինչով են տարբերվում իրական «գաղափարական հեղափոխականները» մնացածներից

Շաբաթ օրը, օգոստոսի 26-ին, ոստիկանության ու խաղաղ ցուցարարների միջև բախումների կիզակետում են հայտնվում Թուրքիայում բնակվող երկու հայեր ՝ սպանված լրագրող ու իրավապաշտպան Հրանթ Դինքի որդին ՝ Արատ Դինքը և Մեջլիսի պատգամավոր, Ազգերի Դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը: Նրանք եկել էին Ստամբուլի գլխավոր հրապարակներից մեկը ՝ Տաքսիմը, «Շաբաթյան մայրեր» շարժման մասնակիցներին պաշտպանելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցներն այն մարդկանց բարեկամներն ու ընկերներն էին, որոնք անհետ կորել էին ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո: Ամենայն հավանականությամբ, այդ տեսակի քայլերով պետական պատժիչ մեքենան փորձում էր ճնշել այլակարծությունն ու ազգային փոքրամասնությունների ընդդիմադիր ելույթները, քանի որ ցուցարարների մեծամասնությունը կազմում էին քրդերն ու ալեվիտները:

Արատ Դինքն ու Կարո Փայլանը փորձում են համոզել ոստիկանությանը թույլ տալ ցուցարարներին արտահայտել իրենց պահանջները և ուժ չկիրառել, սակայն, ոստիկանները հրմշտում են նրանց: Նկարներում և տեսահոլովակում տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանությունը ծեծի ենթարկում, քաշքշում մարդկանց ու արցունքաբեր գազ կիրառում, մի խոսքով ամեն տեսակի ուժ խաղաղ մարդկանց հանդեպ, որոնց վահանը երկու հայերն էին:

Ցույցի մասնակիցները բռնել են Հրանթ Դինքի որդու՝ Արատ Դինքին, որ ոստիկանները նրան բերման չենթարկեն / Vedat Arık

Թուրքիայում տեղի ունեցող այս իրադարձությունները դուրս են մղվում հայկական լրատվամիջոցներից Դեն Բիլզերյանի ՝ հայկական ծագում ունեցող միլիոնատիրոջ,  Հայաստան այց կատարած իրադարձությամբ: Բիլզերյանը ժամանել էր իր նախնիների հայրենիքը քաղաքացիություն ստանալու և Արցախում կրակելու համար: Հայաստանի լրատվամիջոցները հետևում էին նրա ամեն մի քայլին, դարձնելով նրա գալուստը պատմական մի իրադարձություն: Դժվար թե Հայաստանում մեկը լիներ, ով քննարկած, գովաբանած կամ հակառակը, քննադատած չլիներ Բիլզերյանին, մինչդեռ Թուրքիայի իրադարձությունների մասին ոչ մի խոսք:

Շատ հայեր իրոք չեն կարող հասկանալ, թե ինչու են հայերը «պայքարում հանուն Թուրքիայի»՝ թշնամի այդ երկրի: Ինչու են նրանք ընդհանրապես շարունակում ապրել Թուրքիայում : Նաև չեն գիտակցում, թե ինչ է նշանակում լինել ընդդիմություն Թուրքիայում: Դա նույնը չէ, ինչ Հայաստանում՝ դուրս գալ փոցոց, գոռգռալ, դրոշներով թափահարել, փողոցներ փակել: Ոչ: Թուրքիայում ամեն տեսակի բողոքի ակցիաներն ընկալվում են ղեկավարության կողմից որպես դավաճանություն ու պատժվում ամենայն խստությամբ, մինչև քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելը: Երկու հայերը ուղղակի չէ որ մասնակցում էին բողոքի ակցիային, իրենց կյանքը վտանգի ենթարկելով հանդերձ նրանք պաշտպանում էին մարդկանց ՝ բողոքի այցեր կազմակերպելու իրավունքը, լսված լինելու իրավունքը. մի խոսքով, հանդես էին գալիս հանուն  ժողովրդավարական փոփոխությունների:

Մինչ հայերը շարունակում են երազել Արևմտյան Հայաստանի մասին, Թուրքիայի հայը կյանքը վտանգի ենթարկելով փորձում է այդ վարդագույն երազանքը մոտ դարձնել իրականությանը, նա շարունակում է պայքարել Թուրքիայում փոփոխությունների համար, որպեսզի ազգային փոքրամասնությունները հնարավորություն ստանան դառնալու իրենց պատմական հայերնիքի տերերը: Թուրքիայի հայեր Արատ Դինքը, Կարո Փայլանն ու այլոք ոչ  արտագաղթել են իրենց նախնիների հայրենիքից և ոչ էլ հանգիստ կյանք են ընտրել իրենց համար. նրանք ապրում են Ստամբուլում, անընդհատ ենթարկվում խտրականության, սպառնալիքների ենթարկվում, ոստիկանության ձեռքն ընկնում ու դեռ մնում են չգնահատված ու չհասկացված Հայաստանի կամ Ռուսաստանի հայի կողմից:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո