Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
ԱՄՆ հայերը. սպառնող վիճակագրություն

ԱՄՆ հայերը. սպառնող վիճակագրություն

Շապիկի նկարը՝ pilibos.org

Հայերն առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն են հաստատել 16-րդ դարում ու մնացած ներգաղթյալների (գերմանացիներ, իռլանդացիներ, լեհեր) հետ միասին այնտեղ կառուցել ու զարգացրել են նոր գաղութներ: Հայերի մեկ այլ ներհոսք ԱՄՆ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում միսիոներական կաթոլիկների ակտիվացումից հետո, սակայն արտագաղթի ամենամեծ ալիքը եղել է 20-րդ դարի սկզբին՝ Ցեղասպանությունից անմիջապես հետո: Հազարավոր փախստականներ իրենց կյանքը փրկելու համար հայտնվում են օվկիանոսից այն կողմ, մի երկրում, որն ունի լիովին այլ մշակույթ ու ավանդույթներ: Այդ հայերի նախնիները կազմում են դասական սփյուռքի՝ այսպես կոչված ԱՄՆ –ի բնիկ հայերի ՝ ներկայացուցիչների համայնքը: 

Ամերիկահայերի ընտանիք (Բոստոն, 1908) / wikipedia.org

Հայերը հավանում էին ամերիկյան այդ միջազգային մշակույթը, որն ընդգրկում էր ԱՄՆ ում բնակվող ռասայական ու էթնիկական տարբեր խմբերի ու պարունակում էր հայ ժողովրդին հարազատ քրիստոնեական արժեքներ: Կարելի է ասել, որ հայերը բավականին արագ ընտելացան ամերիկյան արժեհամակարգին ու համալրեցին երկրի ակտիվ քաղաքացիների շարքերը, իրենց դրսևորելով գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած սպասարկման ոլորտից մինչև մեծ քաղաքականություն: 

Ինչպես հայտնի է, էթնիկական խմբերն ավելի լավ են պահպանում իրենց ինքնությունը, երբ գտնվում են մի միջավայրում, որն իր արժեհամակարգով տարբեր է: Սակայն, սա չի վերաբերում Ամերիկային, որի բարենպաստ միջավայրում հայերը բախվում են ձուլման վտանգի հետ: 

20-րդ դարի երկրորդ կեսին խառը ամուսնություններն արդեն դառնում են սովորական երևույթ: ԱՄՆ - ի հայկական եկեղեցիների վիճակագրության շնորհիվ հնարավոր դարձավ հետևել միջէթնիկական ամուսնություններին, ըստ որի դրանց թիվը գնալով աճում է: Եթե առաջ դրանց քանակը տոկոսային հարաբերակցությամբ կազմում էր 20%, այսօր այն հասնում է 80 տոկոսի: 

Տեղին կլիներ այն նկատառումը, թե միջէթնիկական ամուսնությունները ընդամենը մի մասնիկն են ողջ համակարգի և որ միայն դրա պատճառով ձուլման մասին խոսելը ճիշտ չէ. հարկավոր է նշել սակայն, որ Ամերիկայում գործող հայկական դպրոցների, եկեղեցիների, գիտական, մշակութային ու սպորտային կենտրոնների ցանցի իսկ առկայությունը չի կարող փոխել այդ տխուր վիճակագրությունը. հայ մշակույթն ու լեզուն իրենց դիրքերը զիջում են գերիշխող ամերիկյան մշակույթին: 

Ձուլումը հատկապես ակնառու է դասական սփյուռքի հայերի ներկայացուցիչների շրջանում, որոնք դարերով ապրել են Ամերիկայում: Նրանց շրջանում ավելի ու ավելի քիչ են հանդիպում հայեր, որոնք տիրապետում են հայերենի: Այսօր նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները դժվարությամբ են խոսում հայերեն: 

Ամերիկահայերի ինքնության կորուստը հատկապես ակներև է դառնում, երբ նայում ես ԱՄՆ ամենաազդեցիկ հայկական կազմակերպության ՝ ԱՄՆ Հայ ազգային Կոմիտեի ակտիվիստների ցուցակին: Կազմակերպության անդամների ցանկում Ամերիկայի բնիկ հայերի շարքում կտեսնեք միայն հին սերնդին, իսկ երիտասարդների մեծամասնությունը կամ Հայաստանից են կամ Մերձավոր Արևելքից: Հարց է ծագում, թե ուր են կորել կազմակերպության բնիկ հայերը: Հաշվի առնելով վերը նշված փաստերը, այդ հարցը չի կարող ունենալ դրական պատասխան: 

Հայ ազգային Կոմիտեի ինտերները / ancawr.org

Հատկանշանական է այն փաստը, որ ԱՄՆ ամենահայաբնակ քաղաքի՝ Լոս-Անջելեսի բնակչության մեծ մասը 20-րդ դարի վերջին եկել էին Հայաստանից ու Սովետական Միությունից: Այս փաստը վկայում է այն մասին, որ բնիկ ամերիկահայերի քանակը գնալով նվազում է: 

Դժվար է ասել, թե հնարավոր է արդյոք փրկել բնիկ ամերիկահայերից մնացած երիտասարդ սերնդին: Ձուլումը հնարավոր չէ դադարեցնել այն կրթական ու կրոնական համակարգում, որը նման է հարազատին: Միակ բանը, որը կարելի է անել ՝ դրա տեմպերը դանդաղեցնելն է: Մնացածը կախված է բացառապես Հայաստանից. կկարողանա արդյոք պետությունը հայրենադարձությանն ուղղված քայլեր ձեռնարկել և փոխել Հայաստանի ու հայ ժողովրդի իմիջը այնպես, որ հայկական արմատներ ունեցող մարդկանց մոտ ծնվի ցանկություն իրենց նույնականացնելու այդ երկրի ու հասարակության հետ կամ ուղղակի ցանկություն իմանալու իրենց արմատների մասին:      

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո