Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Գարեգին Նժդեհը Դաշնակցություն կուսակցության մասին
Հուշ

Գարեգին Նժդեհը Դաշնակցություն կուսակցության մասին

նկարը՝ aparaj.am

1890-ական թթ. ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը: Այն հիմնել են Քրիստափոր Միքայելյանը, Ռոստոմ Զորյանն ու Սիմոն Զավարյանը: Սկզբում նրանք ուզում էին կազմակերպել իրենց հեղափոխական նախորդողների ՝ արմենականների ու հնչակյանների միասնական հանդես գալը: Այդպիսով փորձում էին ստեղծել բոլոր գոյություն ունեցող հայ ազատագրական ուժերի միավորում: Սակայն, դա անել չհաջողվեց, ու Դաշնակցությունը հայ հեղափոխականների դաշինք դառնալու փոխարեն, մնաց Հայ Հեղափոխական Դաշինք:

Իր գործունեության սկզբում, այդ կազմակերպությունն ուներ հեղափոխական, մարտական ու ազգային բնույթ: Այդպիսին այն մնաց մինչև 1907 թ.: Դրա առջև դրված խնդիրները պարզ էին ու համեստ. պաշտպանել արևմտահայերի կյանքը, նրանց ունեցվածքն ու արժանապատվությունը:

Հեղափոխական հայդուկը կարծրացել էր հեղափոխական պայքարում ու դարձել անձնազոհության ու անձնվիրության մարմնացու: Վաղ շրջանի հայդուկներին առանց վարանելու կարելի է դասել մեր հայրենասերների շարքին:

Ոչ պակաս հարգված ու ընդունված էին նաև հայ հեղափոկաններ-մտավորականները՝ ազգի զավակները, որոնք կիսում էին ազգի վիշտը: Ինչպես հայդուկների, այնպես էլ նրանց համար ազգային հարցը սրբություն էր, որին ծառայում էին պատվով ու ազնվությամբ:

Դաշնակցությունն իր վաղ ջրջանի ժողովրդականության համար պարտական էր հեղափոխականների այդ երկու շերտերին, որոնց առկայությունը պայմանավորված էր դրա հիմնադիրների անվերապահ նվիրվածությամբ:

Ահնար է զուգահեռներ տանել Դաշնակցության առաջին ու ներկա ղեկավարների միջև՝ հայդուկների ու նրանց փոխարինելու եկած մաուզերիստների միջև: Առաջինների հանդեպ հիացմունքի զգացում ես ապրում, իսկ վերջինների՝ խորը զզվանք: 

Կուսայցության տեսաբանների ու ղեկավարների՝  հիմնադիրների ու վերնախավի մահը (հայկական մեծ ողբերգության օրերին Ստամբուլում ու թուրքական Հայաստանում) հոգեպես գլխատեցին Դաշնակցությունը, որը կամաց-կամաց սկսկեց դեգրադացիա ապրել:

Նոր ղեկավարներն, լինելով ցածր բարոյական հատկանիշների տեր մարդիկ, արժանի չէին իրենց առաջնորդներին: Բացի նրանից, որ չկարողացան ղեկավարել հեղափոխական շարժումը, նորերն առաջնորդվում էին երեսպաշտական հոգեբանությամբ, ինչի արդյունքում Դաշնակցության շարքերում այլևս երբեք չեղան բանիմաց առաջնորդներ:

Դաշնակցությունը դարձավ իր տեսակի մեջ մի «շեֆական» կառույց, իսկ քանի որ շեֆությունը տանում է դեպի թայֆայականություն, Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարական միասնությունն ու միակուռությունը: Մեկ միասնական Դաշնակցություն կուսակցությունը դադարեց այլևս  գոյություն ունենալ. խորը պառակտման արդյունքում առաջ եկան մի քանի դաշնակցություններ:

Շեֆությունը միշտ ուղեկցվում է կարիերամոլությամբ, շահամոլությամբ ու փոքրոգությամբ: Շեֆությունը ի վիճակի չէ նվիրվելու ինչ-որ գաղափարի, ի վիճակի չէ առաջացնելու խանդավառություն, առանց որոնց հեղափոխության գաղափարն ինքնին անհնար է: Շեֆությունը խղճի ու ղեկավարությանը պահող այլ բնորոշ հատկանիշների թշնամին է:

Դաշնակցությունն իր դատարկ սոցիալիզմով ոչ միայն ոչ մի օգուտ չբերեց հայ աշխատավորին, այլև մեծ վնաս հասցրեց հազ ազատագրական պայքարին: Հայկական կուսակցությունների բախումը խորը պառակտում առաջացրեց հայ ժողովրդի մեջ, թուլացնելով նրա պայքարի ուժն այն պահին, երբ Թուրքիայում տեղի ունեցող հեղափոխական դեպքերը հաշվի առնելով, հայերից պահանջվում էր լինել միասնական, միաձայն ու ունակ ինքնապաշտպանվելու:

Ի ուրախություն մեր արտաքին թշնամու, հայերի մեծ մասը կռվում ու ուժեր էր ծախսում ներքին ճակատում, մինչդեռ Արևմտյան Հայաստանի հայերը, որոնք  պայքարում էին սուլթանական բռնության դեմ , ուղղակի աղերսում էին իրենց ղեկավարներ ու զինամթերք ուղարկելու մասին:

Մարդիկ սպասում էին, որ Դաշնակցությունը իր ձախողումներից հետո ամբողջովին կվերանայի իր գործունեությունը: Սպասում էին, սակայն իզուր: Դաշնակցության ժողովների ժամանակ կուսակցության գործունեությունն ու բնույթը վերանայելու փոխարեն, քննարկում էին ինչ-որ չնչին մանրմունր հարցեր:

Դաշնակցական Բյուրոն չի ճանաչում ոչ մի այլ դատական համակարգ, քան սեփականը և հետապնդում է բոլոր նրանց, ովքեր հայրենասիրական նկրտումներից ելնելով, պատասխանատվության  հարց են բարձրացնում: Դաշնակցության շարքերին պատկանող որոշ մարդիկ, ազգային դժբախտությունների  պատճառ դառնալով հանդերձ, ոչ միայն մնում են անպատիժ մինչ այսօր, այլ զբաղեցնում են  կուսակցական ղեկավար պաշտոններ:

Հակառակ իր ձևական ու ցուցադրական ժողովրդավարական լինելուն, դաշնակցական ղեկավարությունը չի հանդուրժում ոչ մի տեսակի քննադատություն իր ընկերների կողմից: 

ԱրտագաղթաԾ Դաշնակցությունն իր աշխարհհայացքի անորոշության, քաղաքական անիրազեկության ու պատասխանատվության զգացումի բացակայության պատճառով դարձել էր ու դեռ մնում է կործանարար ու քայքայող ուժ:

Դաշնակցությունը, ինչպես նաև նրա քաղաքական հակառակորդները՝ հնչակյաններն ու ռամկավարները, անուղղակի կերպով խթանում են հայերի, հատկապես երիտասարդ սերնդի ձուլումը: Ներսից պառակված ազգը սկսկում է ինչ-որ չափով ցուցադրել իր բնավորության գծերը, որոնցով ավելի վանող է դառնում այն ժողովրդի աչքերում, որի երկրում ապաստան է գտել:

Դաշնակցությունը ոչ մի բան չի արել հայկականությունը պրոպագանդելու գործում: Այն դրա ժամանակը չուներ: Այն զբաղված էր Անդրանիկին սևացնելու անշնորհակալ ու անպատկառ գործով: Անդրանիկին վարկաբեկելու համար, Դաշնակցության պատվերով հրատարակվում է երկու մասերից բաղկացած, մետ 1000 էջանոց աշխատանք: Սեպուհի գրառումները նվիրված Անդրանիկին, արժանի են քննադատության ազգային հերոսին իր փառքի պատվանդանից ցած գլորելու համար: Ամեն բան արվում էր Անդրանիկին Քաջ Նազարի հատկանիշներով «զարդարելու համար », առանց հասկանալու, որ դրանով ծիծաղում էին հայ ժողովրդի վրա, որը Անդրանիկին համարում էր ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Բոլոր այն ազգերն ու կուսակցությունները, որոնք անհարգալից են վերաբերվում իրենց հերոիկային ու հերոսներին, անկում են ապրում: Այդ հոգեկան բարբարոսությունը ամենաքայքայող ազդեցությունն է ունեցել մեր երիասարդ սերնդի վրա:

1921թ. Զանգեզուրից հեռանալուս հաջորդ օրը, Աաքսի պարսկական ափին  «աննրբանկատ»  գտնվեցի ու պատժեցի երկու դաշնակ նախարարների՝ Հակոբ Տեր-Հակոբյանին ու Եփրեմ Սարգսյանին՝ Բյուրոյին փոխարինած Բարձրագույն մարմնի անդամներին: Այդ դեպքից մի քանի օր հետո Վրացյանից նամակ ստացա, որտեղ ասվում էր.

«Թող քո Անդրանիկյան այդ արարմունքները! Անդրանիկն իրեն պահում էր այնպես, ինչպես դու,  դրա արդյունքում աննպատակ թափառում է Եվրոպայում: Կուսակցությունն իր հույսը քո հետ էր կապել: Լսիր քո հին ընկերներին: Եթե չլսես՝ ավելի վատ քեզ համար: Գիտեմ միայն, որ մարդիկ մեծ ջանքերի գնով են բարձրանում ու դա տևում է մի քանի տարի, բայց ընկնում են նրանք մի վայրկյանում»: (Սիմոն Վրացյանի նամակը, 24.07.1921)

Մեր ազգի հետ պատահող դժբախտությունների մեծ մասը ինչպես պատմական անցյալում, այնպես էլ ներկայում, հայկական փառավոր անհաղթահարելի ինդիվիդուալիզմի մեջ է, որը պայմանավորված է մեր պատմությամբ, աշխարհագրությամբ ու դարավոր ստրկությամբ:

Ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան ունենալ ղեկավար, որը քարոզում է ինդիվիդուալիզմ: Նա շատ հեշտ դառնում է կոլեկտիվ ջանքերի ու շահերի թշնամին: Այդպիսի ղեկավարն ավելի շուտ վազում է իր սեփական իրավունքների, քան պարտականությունների հետևից: Նրա համար իդեալ է անձնական երջանկությունը: Այդպիսին են այսօր նրանք, ովքեր ղեկավարում են Քրիստափորի ու Ռոստոմի կուսակցությունը:

Անորոշ աշխարհհայացք, քաղաքական անիրազեկություն ու պատասխանատվության զգացումի բացակայություն. ահա այն երեք չարիքները, որոնցից աղետալի տուժել է մեր ազգն ու հենց ինքը Դաշնակցությունը:

Այսօր Դաշնակցությունը մահացող տեսակ է: Նրա գոյութոյւնը անտրամաբանական է, անօգուտ ու անպետք: Այն հակասում է տվյալ դարաշրջանին: Այն պետք է վերանա: Հենց այդ գիտակցությամբ էլ ես լքեցի Դաշնակցության շարքերը:

Գարեգին Տեր-Հարությունյան

Հունվար, 1947թ.

Սովետական Հայաստանի ներքին բանտ

 Դրվագներ «Գարեգին Նժդեհն ու ԿԳԲ-ն » գրքից

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո