Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Վահան Թոթովենց՝ «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա»
Հուշ

Վահան Թոթովենց՝ «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա»

Առաջին անգամ, երբ սկսեցի Հունաստանի և Հռովմի պատմությունը սովորել՝ հելլենների դեպի Արևելք արած արշավանքները, պարսից պատերազմները, Կյուրոսը, Ալեքսանդրը, Հուլիոս Կեսարը, հռովմեական կայսրության շինած ճանապարհները, ավելի և ավելի սիրով և հպարտությամբ կապվեցի մեր փողոցին։ Կարծես զգում էի, որ պարսկական, հունական, հռովմեական զորքերն անցնում են մեր դռան առաջից։

«Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ստեղծագործությունն ասես հայ գրող Վահան Թոթովենցի մանկության կտավը լինի, սակայն գրված ոչ թե վրձինով այլ բառերով: Այն կարդալիս, մտքումդ դրվագների վառ պատկերներն են հայտնվում : Ընթերցողը ոչ միայն պատկերացնում է այն ամենն ինչ կատարվում է, այլ զգում է նկարագրությունների բույրն ու լսում դրանց ձայնը: Յուրահատուկ շարադրանքի շնորհիվ հնարավոր է դառնում ոչ միայն հերոսների կյանքով ապրել՝ տրտմել ու ուրախանալ, այլ նաև ծանոթանալ 19-20դդ. Օսմանյան Կայսրությունում ապրող հայերի նիստ ու կացին:  

Ինքնակենսագրական այս վիպակը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Մեզիրեքաղաքի  փողոցներից մեկի նկարագրությունն է: «Մեր փողոցը միաժամանակ այն ճանապարհն է, որ միացնում էր մեր քաղաքը ուրիշ քաղաքների և գյուղերի հետ » -այսպես է նկարագրում դա այն երիտասարդը, ում շուրջը  ծավալվում  են գործողություննեը:

Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։

Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։

Քա՜, աղջի՜, հարսն ի՞նչ եղավ, — հանկարծ բացականչում է հորաքույրս, — գոմ գնաց ու չեկավ։

Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։Այդ երեխան ես էի։

Հայրս կալվածատեր էր և մեր գավառում պետական բարձր պաշտոնատար։ Բայց ես պետք է սկսեմ նրա մահից։ Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։ Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։

Էս տախտակին վրա ոստ կա, — ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը, փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով։ Ապա պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն(…):Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը (…).Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էինք, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։ Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3-4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի  ուտել կաթը(…):Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթովՄա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից(…)Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով(…)

Գերմանացի  մր. Էյմանը, որ կոլեջ էր բաց արել մեր քաղաքում և եռանդուն պրոպագանդ էր մղում քրիստոնյաներին քրիստոնյա դարձնելու համար, շատ էր հավանել պարոն Մամբրեին և, կանչելով իր մոտ, նրան աշխատանք էր տվել բարձրը ռոճիկով, նվիրելով նրան նաև իր հնացած շորերը։ Հանկարծ մի օր Մամբրեն երևաց մեր փողոցներում եվրոպական շորերով, օսլայած օձիքով և փողկապով։ Եթե հռովմեական տոգա հագներ մեկը, այնքան տարօրինակ չպիաի թվար: որերը պարտադրեցին նրան, որ մեծ բեղերը փոքրացնի։ Փոքրացրեց։

Պարոն Մամբրեն, ցանկանալով ավելի առաջ գնալ, մտածել էր շատ տարօրինակ մի բան: Մի կիրակի, ժողովարանից հետո, պարոն Մամբրեն ապուշացած կերպարանքով (այդպիսի ապուշ կերպարանք ստանում [ էջ ]էին ժողովարանից դուրս եկող բողոքականները, իբր թե մաքրվում էին մեղքերից) մտնում է մր Էյմանի առանձնասենյակը և թախծոտ շեշտով սկսում.

-Մր Էյման, շա՜տ կը ցա՜վիմ, ո՜ր հա՛յ ծնված եմ։

Մր Էյմանը, առանց մեկ երկու ասելու, տեղնուտեղը թքում է պարոն Մամբրեի երեսին և դուրս վռնդում, իսկ առավոտյան նրա առաջին գործն է լինում հեռացնել Մամբրեին աշխատանքից։ Պարոն Մամբրեն բոլորովին այլ բան էր ակնկալում, նա համոզված էր, որ մր Էյմանը պիտի շոյի նրա «ցավը» և ավելի առաջ քաշի։ Հյուսնը մի քանի շաբաթ էլ եռանդուն աղոթեց ժողովարանում, բայց մր Էյմանը նրան ետ չվերցրեց։ Տեսնելով, որ բողոքականներից այլևս հույս չկա, պարոն Մամբրեն, հին արհեստավորի շորերը հագած, վերադարձավ լուսավորչական եկեղեցի։ Նրա առաջին անգամ եկեղեցում երևալը տեսարան էր ամբողջ պատ արագի տևողության՝ բարձրր և անճոռնի հեկեկում էր, աղոթում, կռանում, գետնի կարպետը համբուրում, բարձրաձայն աղաղակելով «Տե՛ր, մեղա՜, մեղա՜, իշություն ըրի, ներե՛»:

Հին հռովմեական այդ ճանապարհի վրա այլազան և տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին՝ ամերիկահայեր, որոնք իրենց հետ [ էջ ]բերել էին միայն արտաքին տարազ, մի քանի անգլերեն բառեր և ծամածռված բերաններ։ Ոչ միայն անգլերեն խոսելիս, այլ մինչև անգամ հայերեն խոսելիս նրանք ծամածռում էին իրենց բերանները։

Թոթովենցն ապրել է 1894-1938 թթ. ընկած ժամանակահատվածում: Օսմանյան Կայսրությունում ապրած տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղ են ունենում սարսափելի իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Այդ մասին նա իմանում Նյու-Յորքում ՝Վիսկոնսինի համալսարանում, ուսում ստանալու տարիներին: Ոսումը թողնելով, վերադառնում է հայրենիք և որպես կամավոր սկսում է կռվել թուրքերի դեմ Կովկասյան ճակատում: Ռազմական գործողությունների ժամանակ Թոթովենցը նշանակվում է Հայ ազգային հերոս գեներալ Անդրանիկ Օզանյանի անձնական քարտուղարն ու թիկնապահը:

«Շուտով արյուն կպատի Թոթովենցի հարազատ Խարբերդ նահանգը, նա կկորցնի հարազատներին, հայրական տունը: Այն ինչ վաղ իրականություն էր, կդառնա լոկ հիշողություն » - գրում է Ա. Մակինցյանը: «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա » վիպակը գրողի մոտ ծնվում է այդ ապրումներից ու իրադարձություններից մի քանի տարի հետո: Վիպակում նա հիշատակում է այն ամենն, ինչ կորցրել է ընդմիշտ ՝ հարազատ փողոցը, տունը, մարդկանց՝ իրենց նիստ ու կացով: 

Առավոտյան, մթնշաղին, սուլթանական բռնակալությունը կտրել է երկու հեղափոխականի գլուխ։ Մյուսը քաղաքի վերևի հրապարակումն է։ Առաջին անգամ տեսնում եմ չար բռնակալության պատկերը, զարհուրելի պատկեր։ Տխրեց իմ մանկական հոգին։ Ուզում եմ տուն դառնալ, բայց հրապարակի վերևում բարձրանում է մի աղմուկ։ Բազմություն։ Վազում եմ։

Ֆուադ բե՜յը, Ֆուադ բե՜յը․․․

Ֆուադ բեյը գեղեցիկ գլխով, խարտյաշ, երազուն աչքերով մի թուրք է, երիտասարդ, լայնաճակատ, նրբակազմ, բայց առնական, հագնում է չերքեզի շորեր, քայլում է դանդաղ ու հպարտ։ Ֆուադ բեյը Պոլսից աքսորված թուրք հեղափոխականներից մեկն էր, որ աղմուկ էր բարձրացրել հեղափոխականների գլխատման համար։ Ահա բարձրացավ նա մի խանութի քարե աստիճանների վրա և խոսում է հավաքված բազմության։

 Երբ մենք փոքր էինք, մի խաղ էինք խաղում, որ կոչվում էր «հայ և թուրք» ։ Դա պարզ մի խաղ էր՝ մեջտեղը մի քարակույտ, որ ամրոց էր կոչվում, մանուկները բաժանվում էին երկու մասի՝ ամրոցը գրավելու։ Բաժանված խմբերից մեկը կոչվում էր հայ, իսկ մյուսը՝ թուրք։ 

Ծո՛, թուրքերը մտան...

Հայերը բերդին կմոտենան, տվե՛ք գլխներուն։

Եվ սա համարվում էր անմեղ խաղ։ Այդ խաղը շարունակվեց մինչև իմպերիալիստական պատերազմը։ Այդ պատերազմում խաղացվեց նույն խաղը, մի֊այն այն տարբերությամբ, որ այս անգամ կողմերն իսկական հայեր և թուրքեր էին, խաղում էին լուրջ և իրական հողի վրա, անսահման ատելությամբ բոցավառված։ Ո՛չ ոք, բացարձակապես ո՛չ ոք մեզ չէր ասում թե՝ մի խաղաք այդ խաղը։ Երբ մենք խաղում էինք, մեծերը, բեղերով մարդիկ, շատ լուրջ և իմաստուն մարդկանց համբավ ունեցող մարդիկ, դիտում էին այդ խաղը և ժպտում։ Եվ, առհասարակ, դիտողները հրճվում էին, երբ «թուրքերր» պարտվում էին։ Խաղն սկսելու համար մենք միշտ կանգնած էինք լինում մի դժվարության առաջ՝ ո՛չ ոք չէր ցանկանում «թուրք» լինել։ Ստիպված էինք լինում վիճակ գցել։ Ով որ «հայ» էր քաշում, անսահման ուրախանում էր, իսկ «թուրք» քաշողները տխրում էին:

Մենք մեծանում էինք այս ոգով։

Վիպակը կազմված է մի քանի առանձին պատմություններից, որոնք նկարագրում են Թոթովենցի հարազատ քաղաքի մարդկանց՝ ծնողներին, բարեկամաներին, հարևաններին, ուսուցիչներին: Չնայած դրան, բոլոր պատմությունները փազլի նման կապված եմ միմյանց հետ և ի վերջո կազմում են մի ամբողջական վիպակ: Ստեղծագործությունը յուրահատուկ շնչով է պատված շնորհիվ Թոթովենցի սիրո ու նրա `ամեն մի մասնիկի հանդեպ հոգատար վերաբերմունքի: Իր հիշողություններում Թոթովենցը ցավով է խոսում կատարված ողբերգության մասին և  ցասումով է լցված Օսմանյան կայսրության, ինչպես նաև եվրոպական տերությունների հանդեպ, որոնց լուռ համաձայնությամբ  տեղի է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում։ Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, և արյան գետեր են հոսում։ Հին այդ ժողովրդի ականջին գոռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները. «Եկել է ազատության ժամը, խփի՛ր քո հարևանին, խփի՛ր նրա մահակին քո խաչով» ։ Հին այդ ժողովրդի սև ու սիրուն աչքերը փայլում են ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվ, զարկում են, զարկվում, և հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր՝ իբրև կոշմարային հիշատակ։ Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները՝ ոսկորների և մոխիրների վրա։

Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր...»

Վիպակն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո