Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Լեյլա Բեդիրխան՝ Արևելքի առաջին պարուհին
Մշակույթ

Լեյլա Բեդիրխան՝ Արևելքի առաջին պարուհին

Լեյլա Բեդիրխան՝ կին, ով իր անունն ամրագրել է բալետի պատմության մեջ:  Պատմության մեջ առաջին հայտնի քուրդ պարուհին և բալերինան ջերմեռանդորեն պարում էր նաև սիրիական և եգիպտական պարեր:  Նրան անվանում էին «քուրդ արքայադուստր»:  Այս շաբաթ «Կանանց դիմանկանկարներ» շարքի շրջանակներում մենք կանդրադառնանաք Լեյլայի կենսագրությանը, ում սեփական ընտանիքը ջնջել էր իր կյանքից՝ անկախ ամբողջ աշխարհում վաստակած խոնարհումներին և ծափահարություններին:   

«Իմ պարերն ու երազանքնեը պատկանում են Արևելքին»

Լեյլա Բեդիրխանը կամ «քուրդ արքայադուստրը» ծնվել է Ստամբուլում  1908 թվականին:  Նրա մայրը ծագումով հրեուհի Հենրիետտա Բեդիրխանն էր, իսկ հայրը քուրդ Աբդուրեզակ Բեդիրխանն էր:   Ազգային պատկանելիության նկատառումներից ելնելով՝ ընտանիքը ստիպված էր արտագաղթել Եգիպտոս, երբ Լեյլան դեռևս փոքր էր:

Այնտեղ՝ արիստոկրատական միջավայրում է անցնում Լեյլայի մանկությունը:  Հոր մահից հետո Լեյլան մոր հետ միասին տեղափոխվում է Վիեննա:

Վիեննայում աղջիկը ծանոթանում է պարի հետ, որը դառնում է իր ողջ կյանքի կիրքը, կիրք, որից նա երբեք ու ոչ մի պարագայում  չի հրաժարվի: 

Եվրոպայում Լեյլան հաճախում է բալետի դպրոց:  1925 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Վիեննայի օպերայի բեմում:  Լեյլան ուներ իր ուրույն պարային ոճը:  Այդ ոճի ստեղծման համար նրան ոգեշնչել են սիրիական և եգիպտական պարերը:

Երբ ինչ որ մեկը շփոթում էր նրան արաբ կամ պարսիկ կնոջ հետ, Լեյլան իսկույն ուղղում էր տվյալ անձին:  Եվ ամեն պատեհ առիթի դեպքում նշում էր իր քուրդ լինելը: 

«Ես առաջին քուրդ կինն եմ, ով պարում է La Skala-ում (օպերային թատրոն Միլանում – խմբ. նշ.): Ինձ հարցրել են. «Դուք Ձեզ արևելյա՞ն կին եք համարում», իսկ ես պատասխանել եմ. «Իմ մանկությունն անցել է Եգիպտոսում, հետևաբար Արևելքն ինձ համար օտար չէ»:


Լեյլան առաջին հայտնի քուրդ պարուհին էր, ով ձգտում էր ընդգծել իր պարի պատմական արմատները:  Նա հանդիսանում է ինտուիտիվ և առեղծվածային պարի ստեղծողը: Լեյլան պարը դարձրեց իր կյանքի նպատակը:

1930 թվականին Փարիզում Լեյլան ծանոթանում է Անրի Տուակի հետ, և շուտով նրանք ամուսնանում են:  Հարսանիքից հետո նրանք դուստր են ունենում, ում անվանում են Նևին Սոլխ:

Հաստատվելով Փարիզում՝ Լեյլան այնտեղ ուսումնասիրում է  կրոնական ծիսակատարությունների ժամանակ բեմադրվող պարերը:

«Երկու մենահամերգից հետո ես որոշեցի մեկ ամբողջ տարի նվիրել հնագույն  պարսկական ժողովրդի պարերի  և հնդկական ծիսական պարերի ուսումնասիրմանը»:

Լեյլան հնարավորություն է ստանում ելույթ ունենալ բեմում և ցուցադրել իր ինքնատիպ պարը մի շարք երկրներում, ինչպիսք են Շվեյցարիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ն՝ պարի մեջ ներդնելով նաև ռիթմի սեփական զգացումն ու այդ երկրների մշակույթը: Լեյլան տիրապետում էր նաև վեց լեզվի:

Սակայն կային մարդիկ, ովքեր ոչ միայն չէին ցանկանում ընդունել նրա համաշխարհային հաջողությունը, այլ նաև ցանկանում էին ճնշում գործադրել այդ հաջողության վրա՝ դա Լեյլայի ընտանիքն էր:  Նրա ընտանիքի տղամարդիկ նախընտրում էին արհամարհել նրան, ով դուրս էր  «ավանդական կնոջ» կերպարի շրջանակներից:

Պարի թովչությունը ապստամբեց ֆեոդալական մտքի դեմ

Իր մասին ամբողջ աշխարհին հայտնած Լեյլան աջակցության փոխարեն բախվում է իր հարազատների հնացած  հայացքներին:  Այնուամենայնիվ, նա չի տրվում նրանց ճնշմանը և շարունակում է պարել: Մշտապես զարգացնելով իր պարային հմտությունները՝ նա իր համար ավելի է լավ ուղի է գտնում: 

Մեկ անգամ բացահայտելով պարի կախարդանքը՝ նա ի զորու չէ հրաժարվել դրանից:  Հնացած ավանդական հայացքներով տղամարդկանց վերաբերմունքը նրա հանդեպ չի զարմացնում նրան և չի խոչընդոտում նրա նպատակների իրագործմանը:  Չնայած այդ ամենին՝ Լեյլան ոգեշնչանքի աղբյուր է հանդիսանում Մերձավոր Արևելքի կանանց համար:  Նրա պարը դառնում է զենք՝ ընդդեմ հալածանքների:

Լեյլայի լայնամասշտաբ ելույթներից մեկը տեղի է ունեցել Եգիպտոսում, որտեղ նա Գիզայում Մեծ Սֆինքսի հնագույն քանդակի ֆոնին հանդես եկավ պարային շոուով:

Լեյլան նաև ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկում՝ La Scala-ում:

1932 թվականի հունվարի 23-ին նա  «Բելկիս – Շեբա թագուհի» բալետում նա մի պարտիա կատարեց:  Բալետի երաժշտությունը գրել է իտալացի կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին: Այդ բեմադրությունում նա հանդիսատեսին է ներկայանում Շեբա թագուհու կերպարում:

Բալետը, որում Լեյլան կյանք է պարգևում Շեբա թագուհուն, դառնում է ժամանակի ամենահաջող և հավակնոտ ծրագրերից մեկը:  Այս շոուի ընթացքում, որը գրավեց բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, կիրառվել են բալետի համար մի շարք նորարական մեթոդներ:

«Օգտագործվել են այնպիսի գործիքներ, ինչպիսին է սիթարը (դասական հնդկական երաշժտության կատարման համար նախատեսված բազմալար գործիք), նվագախումբը ևս իր մեջ ներառում էր ավելի հանրաճանաչ գործիքներ: Շեփորները հանեցին, դրանք նվագում էին բեմի ետևում: Նոր մեթոդներ ներդրվեցին, այնպիսին ինչպիսին է օրինակ քամու ձայնը»:

Լեյլան, ով իր պարով ողջ աշխարհի ուշադրությունն էր գրավել, բեմադրում է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝  «Ռազիի պարը», «Պարսկական դրոշմ», «Հիերոգլիֆներ», «Դիլան», «Քուրդ մարտիկը», «Տէֆ», «Ֆալլահին»:

Երբեմն անընդհատ չդադարող ծափահարությյունների պատճառով Լեյլան, փոխանակ ելույթը ավարտելու, կրկին բեմ էր դուրս գալիս և կրկնում պարը:

Լեյլան, ով երբեք չէր մոռանում իր արմատների մասին, 1940 թվականի մարտի 16-ին մասնակցում է  1939 թվականին Էրզինջանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Լեյլան, ով արվեստի աշխարհում բազմաթիվ ընկերներ ուներ, մի անգամ ոգեշնչում է ֆրանսիացի նկարիչ Ժան Թարգեթին «քրդական պար պարող Լեյլան» նկարի ստեղծագործմանը:  

Համաշխարհային մամուլում «քուրդ արքայադուստր» անունով հայտնի պարուհին մահանում է 1986 թվականի դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի Մոնտոբան քաղաքում:

Նա իր պարով ողջ աշխարհի կանանց թողեց «Չհանձնվել» կոչը:  Երբեմն շատ դժվար է դիմակայել ամբողջ աշխարհին, հատկապես երբ քեզ ամենամոտ մարդն է քեզ դեմ լինում:  Բայց այն չպետք է առիթ հանդիսանա ետ դառնալու կես ճանապարհից:  Լեյլան հենց այդպես էլ վարվեց և հաղթեց, այդ իսկ պատճառով նրա օրինակը բևեռային աստղի պես լուսավորում է բազմաթիվ կանանց ճանապարհը: 

 

Աղբյուր՝ Gazete Karınca

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո