Armat - national platform
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Թբիլիսիի հայերը. Հարուստ անցյալը և այն, ինչ դրանից մնացել է
Հուշ

Թբիլիսիի հայերը. Հարուստ անցյալը և այն, ինչ դրանից մնացել է

Շապիկի նկաարը՝ Levan Kipiani

Թբիլիսիում հայերը կերտել են երկար և հարուստ իրադարձություններով լի պատմություն:  Ապագա մայրաքաղաքում հայերը սկսել են բնակություն հաստատել դեռևս 6-րդ դարում, բայց ամենամեծ հոսքը տեղի ունեցավ Անիի թագավորության անկումից հետո.  նույնադավան Վրաստանում հայերը փրկություն գտան սելջուկ-թուրքերից:  Սա բավականին խորհրդանշական է, քանի որ Վրաստանը հայ ժողովրդի միակ հարևան երկիրն է, որի հետ չենք ունեցել ո'չ   արյունահեղ պատերազմներ, ո'չ մարդկային ջարդեր ու սպանդ: Վրաց թագավորները բարյացակամ էին տրամադրված հայ բնակչության նկատմամբ և նպաստում էին նրանց բնակեցմանը վրացական քաղաքներում, հատկապես Թիֆլիսում (հայերի կոմից օգտագործվող Թբիլիսի քաղաքի հին անվանումը).  բոլոր բնագավառներում հայերը իրենց գործի լավագույն վարպետներն էին, փորձառու առևտրականներ և նպաստում էին քաղաքի ակտիվ զարգացմանը տարբեր  բնագավառներում և ուղղություններով:

Թիֆլիսի հայուհիներ, 1890

Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցին Հին Թբիլիսի թաղամասում։ Ոչնչացվել է 1937-38 թթ

Հրեշտակապետաց եկեղեցի (ձախ կողմում)

«Հայերը կառուցել են Թիֆլիսը» արտահայտությունը հազիվ թե չափազանցություն համարվի, քանզի առանց նրանց քաղաքը լրիվ այլ տեսք կունենար:  Դարերի ընթացքում հայերն ու նրանց հայրենի քաղաքը միաձուլվել են իրար, և Թիֆլիսը դարձել է խոշոր առևտրային և վարչական կենտրոն, իսկ հայերը երկար տարիներ բնակչության թվաքանակով գերազանցում էին բնակչության մնացած մասին:

Քաղաքի կենսագործունեության հիմնական ոլորտները կապակցված էին հայերի հետ:  Պատմելու համար, թե քանի տներ, ընկերություններ, թատրոններ, ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ են կառուցվել ունևոր հայերի և բարեգործների շնորհիվ, ստիպված կլինենք մի ամբողջ գիրք գրել դրա վերաբերյալ:   Բարեգործությունը ակտիվորեն մեծարվել է թբիլիսյան էլիտայի շրջանակներում՝ ամեն ինչ կառուցվում և անհատույց փոխանցվում էր քաղաքին:   Ներկայումս այդ շինությունները հանդիսանում են քաղաքի հարստությունը, իրենց հոյակերտ ֆասադներով զարդարում են կենտրոնական փողոցներն ու հին քաղաքը, նրանցից մի քանիսում գտնվում են վրացական պետական հաստատություններ:  Այդ շինությունների հայկական անցյալի մասին հիշեցնում են միայն նրանց ներկայությունը և ճարտարագետների անունների վերաբերյալ մի քանի գրություններ:

Սյունի հատված ինժեներ Գ. Սարկսյանի անունով

Վաճառողական և նավթարդյունաբերող Պ. Ա. Սարկիսովի (Սարկիսյանցի) տունը

Վ.Գ. Մելքումովի (Մելքումյանի) տունը

Զարմանալի չէ, որ այդ ընթացքում Թբիլիսին համարվում էր հայ մտավորականության կենտրոնը:  Այստեղ եռում էր հայկական մշակութային, կրթական, հանրային-քաղաքական կյանքը:   Քաղաքի պատմության մեջ ընդմիշտ դրոշմված են հայ գրողների, նկարիչների, ճարտարագետների, դերասանների, երաժիշտների, հրապարակախոսների, բարեգործների և հասարակական գործիչների անունները:

Քաղաքի կոլորիտային և հին թաղամասում՝ Հավլաբարում, որը խիտ բնակեցված էր հայերով, տեղակայված էր հուշահամալիր՝ Խոջիվանք անվամբ:  Հուշահամալիրի տարածքում եղել է եկեղեցի և գերեզմանոց՝ Թբիլիսիի բոլոր հայերի հուղարկավորության վայրը: Իննսուն հազար գերեզմաններից ոմանցում ամփոփված էին այն մարդկանց մնացորդները, ովքեր հանդիսանում են հայ ժողովրդի հարստությունը՝  Րաֆֆի և Հովհաննես Թումանյան, Մուրացան և Նար-Դոս, Գաբրիել Սունդուկյան, աշուղ Ջիվանի և այլոք:  Պատահական չէ, որ ժողովրդի շրջանում, այդ համալիրը ստացավ «հայերի գլխավոր սրբավայր» անվանումը:  Ներկայումս սրբավայրի վայրում է գտնվում վրացիների գլխավոր սրբավայր համարվող Ցմինդա Սամեբա փառահեղ ուղղափառ եկեղեցին՝ շրջապատված բարեկարգ այգիով:  Այն ամենը, ինչ հրաշքով հնարավոր է եղել փրկել երբեմնի մեծ համալիրից՝ դա մի քանի տասնյակ տապանաքարեր են, որոնցից ստեղծեցին հայ գրողների մի փոքրիկ պանթեոն և այդ տարածքի համար տրամադրեցին նոր տաճարի ետևի մասը:

Խոջիվանքի պանթեոնը այսօր / Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, քանդվել է 1936 թ

Հարկ է նշել, որ հայ համայնքը Թբիլիսիում կառուցել է մոտավորապես երեսուն հայկական եկեղեցի:  Նույնիսկ Վրաստանի ամենաերկար եկեղեցին երկար ժամանակ համարվում էր Սուրբ Ավետարանը (Շամքորեցի), որի երկարությունը հասնում էր քառասուն մետրի:  Ներկայումս Թբիլիսիում գործում է Հայ առաքելական եկեղեցու ընդամենը տաճար՝  13-դարի Սուրբ Գևորգ տաճարը և   19-րդ Նոր Էջմիածինը:  Մնացած տաճարների ճակատագիրը  շատ ավելի տխուր էր՝ դրանք կամ քանդվել են սովետական իշխանության օրոք, կամ թողել են կիսաքանդ վիճակում:  Հայկական տաճարների որոշ շինություններ պահպանվել են. դրանք փոխանցվել են Ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո և այժմ գործում են որպես վրացական եկեղեցիներ:

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կարմիր Ավետարան եկեղեցի) / քանդած եկեղեցուց մնացած բարելիեֆները 

Հարանցվանքի զանգակատունը (կոչվում է նաեւ Փաշավանք)

Սուրբ Նշան եկեղեցի

Սուրբ Գևորգ եկեղեցի: Թբիլիսիի ամենահին եկեղեցիներից մեկը, որը կառուցվել է 1251 թ

Կուսանաց Սուրբ Ստեփանոս եկեղեցի: Վրացականացված է և գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի: Ետևում՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, որը փլուզվել է 2009 թ

Թիֆլիսի կառուցապատման բուռն աշխատանքները սկսվում են հայ քաղաքապետերի ղեկավարման գործունեության ընթացքում:  47 քաղաքապետերի մեջ գրեթե 800 տարվա ընթացքում (12-րդ դարից մինչև 1917թ.) եղել է 42 հայ քաղաքապետ:  Հատկապես այդ ժամանակահատվածում Թիֆլիսը ձեռք է բերել իր յուրօրինակ եվրոպական տեսքը:   Քաղաքում կառուցվում է ջրատար համակարգ և կոյուղի, գազով փողոցային լուսավորություն, էլեկտրաէներգիա, ձիերով կոլորիտային տրանսպորտ, կամուրջներ, մսի խանութներ և նույնիսկ քաղաքում առաջին հեռախոսը:  Թբիլիսիի լայնածավալ վերափոխումները հնարավոր դարձան հայ բարեգործների խոշոր ֆինանսական միջոցների տրամադրման շնորհիվ՝ Մանթաշովի, Արամյանցի, Մելիք-Կազարյանցի, Պիտոեվի, Թամաշովի անունները այսօր ևս մեծ ճանաչում ունեն թբիլիսցիների շրջանում:

Ռուսթավելու պողոտա № 19, նախկինում՝ Միքայել Արամյանցի «Palace Hôtel»-ը (ձախ կողմում) և №17 Ե. Փիթոևվի «Արտիստական ընկերության» շենքը (այժմ՝ Ռուսթավելու անվան վրացական թատրոն) (աջում)

«Tbilisi Marriott Hotel», նախկինում՝ Մ. Արամյանցի «Majestic» հյուրանոցը: Ճարտարապետը՝ Գ. Տեր-Միքելյան 

Վաճառողական Ա. Ն. Ջաղեթյանի տունը: Ճարտարապետը՝ Պ. Ա. Զուրաբյան 

Թիֆլիսի հայկական կրթական հաստատություններից հատկապես հարկ է նշել Ներսիսյան ուսումնարանի կարեւորությունը:  Դա Թիֆլիսի գլխավոր հայկական դպրոցն էր:  Շնորհիվ այս ուսումնարանիէ հայ համայնքը ոչ միայն փրկվեց ձուլումից, այլ նաև ստեղծեց ուժեղ մտավորականություն, որը հետագայում իր ազդեցությունն ունեցավ ողջ հայ ժողովրդի վրա:

Ուսումնարանի շրջանավարտներ դարձան հազարավոր մարդիկ՝ բացարձակ տարբեր մտածելակերպով և մասնագիտություններով՝ և կոմունիստներ, և դաշնակներ, և ճարտարագետներ, և գիտնականներ:   Դպրոցի հայտնի շրջանավարտներից են օրինակ՝ նոր հայ գրականության հիմնադիր ու ռահվիրա՝ Խաչատուր Աբովյանը, խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը, քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարը:  Վերջիններս եղել են համադասարանցիներ, և Միկոյանին նույնիսկ հաջողվել է փրկել իր ընկերոջ Քոչարին նկարիչների դեմ սովետական ճնշումների նոր ալիքից:

Ներսիսյան դպրոց

Հատկանշական է, որ հայ թատրոնի ծնունդը տեղի է ունեցել Ներսիսյան ուսումնարանի պատերի ներսում:  Թբիլիսիում հիմնված հայ առաջին դրամատիկական թատրոնը շարունակում է աշխատել նաև այսօր:  Իսկ թբիլիսյան կոլորիտային բակերից մեկում հավաքվում էր ակնառու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված առաջին հայկական գրական խմբակը «Վերնատուն», որի անդամները եղել են ստեղծագործ մտավորականության փառահեղ ներկայացուցիչներ:

«Վերնատուն», 1908 թ. Ձախից աջ՝ Ա. Իսահակյան (նստած), Հ. Թումանյան, Գ. Բաշինջաղյան, Ղ. Աղայան, Վ. Փափազյան, Կոմիտաս, Ա. Չոբանյան 

Այս №40 տունը պատկանում էր վաճառողական Կ. Վարդանյանին: 20-րդ դարի սկզբին այնսեղ գտնվում էր «Վերնատունը» 

Թբիլիսիի հայերի թողած ժառանգությունը չի սահմանափակվում միայն հայտնի և ունևոր մարդկանց գործունեությամբ: Սովորական հայ աշխատավորի ձեռքերի շնորհիվ է, որ քաղաքը ձեռք է բերել իր տեսքը:

Այսօր նորաձև ֆրանսիական անունով հայտնի Շարդենը ժամանակին կրում էր «Մանթաշովի տաղավարներ» անվանումը՝  նավթարդյունաբերող Մանթաշովի անունով, ով, ըստ էության, ֆինասավորել է շինարարությունը՝ հանձնարարելով այն ճարտարագետ Ղազար Սարկիսյանցին:   Սարկիսյանցը, ի դեպ, հանդիսանում էր քաղաքի «մոդեռն» ոճի հիմնադիրներից մեկը:  Ժամանակին այստեղ գտնվում էին քաղաքի ամենախոշոր առևտրային տաղավարները, այսօր այս փողոցը թբիլիսցիների և քաղաքի հյուրերի սիրելի հանգստավայրն է:

«Մանթաշովի տաղավարները», ներկայումս՝ Շարդեն փողոց

Այդ ժամանակ կյանքը եռում էր Հին քաղաքում, իսկ ամենամարդաշատ փողոցներից մեկը կոչվում էր հայկական շուկա:  Դա այն փողոցն էր, որով մտնում էին Մեյդան հրապարակ:  Ինչեր ասես, որ տեղի չէին ունենում այնտեղ այդ ժամանակ:  Խոշոր կոմերցիոն գործարքներ, տարբեր ապրանքների առևտուր, որոնք միայն կարելի է պատկերացնել:   Լավագույն ապրանքները, որ արտադրվում էր Արևելքում, հայերը հավաքել էին իրենց կենտրոնական շուկայում:   Իսկ աշխատանքային օրվա ավարտին, այս յուրահատուկ մթնոլորտը լցվում էր մեղեդիներով, և այնքան գեղեցիկ էին երգում, որ բոլոր անցորդները կանգ էին առնում և հմայված ունկնդրում:   Սրանք անմահ ժողովրդական երգիչների երգերն էին, որոնց շարքում իր յուրահատուկ տեղն ունի հայկական ծագմամբ միջնադարյան աշուղի՝ Սայաթ-Նովա անունը:  Նա իր տաղերը գրում էր հայերեն, վրացերեն, թաթերեն (ադրբեջաներեն) լեզուներով:

Հայկական շուկա

Նման «աղմկալից» անցյալի ֆոնին՝ Թբիլիսիի հայերի ներկայիս համայնքը թվում է բավականին  «հանդարտ»  Քաղաքում այլևս չկա հայկական ուժեղ կրթական կենտրոն, չկա հայ մտավորականության կերտման կենտրոնը՝ Ներսիսյան ուսումնարանը, բայց չէ-որ մի ժամանակ այս հաստատությունը մի քանի սերունդ հայերի փրկում էր ձուլումից՝ դառնալով հայ լուսավորության կենտրոն:  Այժմ այս շենքում գորշում է Կովկասի համալսարանը:

Չկան այլևս առանցքային գրականագետներ և արվեստագետներ, ովքեր կստեղծեին նոր «Վերնատուն»:  Չնայած քաղաքում գործում են բազմաթիվ հայ հասարակական կազմակերպություններ, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող դիմակայել ազգային ինքնության պահպանմանը խոչընդոտող ժամանակակից մարտահրավերներին:  Դժբահտաբար այսօրվա համայնքը կրկնում է Խոջավանքի հուշահամալիրի ճակատագիրը՝ այդ նախկին հզոր համայնքից մնացել է մի փոքր մասը միայն:  Ով է այդ ամենի մեղավորը՝ ձուլումը, իշխանությունները, ժողովուրդը, թե բոլորը միասին,  կարևոր չէ:   Փաստը մնում է փաստ.  Թբիլիսիում գնալով ավելի քիչ հայեր են  և ավելի շատ «հայկական ծագումով մարդիկ»:

 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո