Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Գրեգ Սարկիսյանի երկար պատմությունը՝ Անթալիայից մինչև Կանադա
Հուշ

Գրեգ Սարկիսյանի երկար պատմությունը՝ Անթալիայից մինչև Կանադա

Աղբյուրը՝  Aurora Humanitarian Initiative

«Դու չես կարող ազատ լինել՝ մինչև չիմանաս ով ես դու և ինչ պատմություն ունես: Միայն երբ հասկանաս ինքդ քեզ և իմանաս քո երկրի պատմությունը, ապա այդ դեպքում հանգստություն կգտնես», – ասում էր Գրեգ Սարկիսյանը: 

Վերոնշյալը պարզ է ու հստակ, ինչպես ձմեռային արևը, որը նա ամեն օր կարող է տեսնել Տորոնտոյի իր գրասենյակի պատուհանից: Նա հայ ժողովրդին մատնանշեց ճիշտ ուղին: Նա հույս ունի մոտ ապագայում թուրք ժողովրդին ևս ցույց տալ ճիշտ ուղին: 

Սարկիսյանը հանդիսանում է առաջատար միջազգային հաստատության հիմնադիրներից մեկը, որը զբաղվում է տարբեր ժողովուրդների ցեղասպանության պատմությամբ և յուրահատուկ ուշադրություն է դարձնում հայոց ցեղասպանությանը: 1982 թվականին հիմնադրված նրա հաստատությունը գտնվում է Տորոնտոյում և ունի ցեղասպանության զոհերի փաստագրական աղբյուրների ամենամեծ հավաքածուն: Հաստատությունում ունեցած նյութերով տպագրվել է 40 գիրք՝ հիմնվելով թուրքական և գերմանական աղբյուրների վրա: 

«Ես պարզապես ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, թե ինչեր են վերապրել որոշ ժողովուրդներ, ուստի իմ աշխատության մեջ մեծ ուշադրություն է հատկացվում ակադեմիական հետազոտություններին: Այս կերպ, ես ցանկանում եմ, որ հայերն ու թուրքերը հաշտվեն և ընդունեն իրենց ընդհանուր պատմությունը»

Գրեգ Սարկիսյանի կյանքն ու աշխարհայացքը էապես փոխվում է, երբ 1967 թվականին նա առաջին անգամ թողնում է Բեյրութը, այն քաղաքը, որտեղ ծնվել էր և ուղևորվում դեպի Ամերիկա: Նա գիտակցում է, որ շատ ամերիկացիներ գիտեն իրենց պատմական արմատները ընդհուպ մինչև Անկախության համար տարվող պատերազմի ժամանակաշրջանը (1775– 1783 – խմբ. նշում): Եվ Սարկիսյանն ընդգծում է՝ 

«Իսկ ես անգամ չգիտեի իմ տատիկի ու պապիկի անունները: Չնայած իմ նախնիները խոսում էին հայերեն լեզվով և ավելի քան հազար տարի ապրում էին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Կիլիկիայում (Անթալիայի շրջան. նշում): Եվ դա ինձ ստիպեց մտածել, թե ով եմ ես: Ի՞նչպես ես դարձա այն մարդը, որը հիմա կա»: 

Գրեգ Սարկիսյանը պատրաստ էր իր ողջ կյանքը հատկացնել իր ինքնության բացահայտման գործին: Նա պարզեց, որ իր հոր ընտանիքը սպանվել է ցեղասպանության ժամանակ, իսկ մոր ընտանիքը փրկվել է: 

«Իմ տատիկի ամուսինը՝ Գրիգորը, Խալիլ անունով գործընկեր ուներ: 1915 թվականին՝ ցեղասպանության ժամանակ, Գրիգորին իր ընտանիքի առջև կախում են: Որպես օրինավոր մահմեդական՝ Խալիլը խոստանում է պաշտպանել նրա ընտանիքին: Նա շատ մեծ ռիսկի է դիմում՝ փրկելով իմ տատիկին և ընտանիքի ևս վեց անդամներին: Նրանք տեղից տեղ էին փախչում՝ այսպես թաքնվելով ինը ամիս: Այս ընթացքում երեխաներից երկուսը մահանում են: Որպեսզի չբռնվի՝ Խալիլը երեխաներին հուղարկավորում էր գիշերը: Ի վերջո Խալիլին հաջողվում է ընտանիքին տեղափոխել Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ ապրում էր Գրիգորի եղբայր Գևորգը»:

Խալիլի՝ իր ընտանիքի փրկության մեջ ունեցած դերի հայտնագործումից հետո Գրեգ Սարկիսյանի մոտ միտք է հղանում ստեղծել այնպիսի հաստատություն, որը կզբաղվի պատմական հետազոտություններով:

Խորհրդային միության կազմից դուրս գալուց հետո Սարկիսյանը ցեղասպանությանը նվիրված առաջին համաժողովի ժամանակ պատմում է իր ընտանիքի պատմությունը: 

«Այն կատարյալ վայր էր՝ մարդկանց այլ մարդկանց մասին պատմելու համար: Որոշ բռնակալներ, որոշ իսկապես սարսափելի մարդիկ իրականացրեցին ցեղասպանություն, բայց կային նաև Խալիլի պես մարդիկ, ովքեր դժվար պահին կարողացան ձեռք մեկնել»:

Սարկիսյանը խոսում է մի բանի մասին, որը դժվար է պատկերացնել՝ 

«Երբ ես ավարտեցի իմ ելույթը և իջա բեմից՝ ինձ մի տղամարդ մոտեցավ: Նա հուզվեց ու գրկեց ինձ: Դա թորւք հեղինակավոր գրող Թաներ Աքչամն էր: Իմ ելույթը հուզել էր նրան: Հաջորդ օրը էլ ավելի հուզիչ իրավիճակ ստեղծվեց: Թաների հետ միասին եկեղեցի գնացինք՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Ես վերցրեցի նրա ձեռքը և մի մոմ տվեցի՝ “Վերցրու այս մոմը և վառիր այն ի հիշատակ իմ տատիկի ու պապիկի, իսկ ես իմ մոմը կվառեմ ի պատիվ Խալիլի”: Մենք գրկախառնվեցինք և վառեցինք մոմերը: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների պատմությունը փոխի մեր սրտերն ու միտքը և դառնա ոչ թե թշնամանքի, այլ երկխոսության պատրվակ: Մեր թշնամիները փորձեցին սպանել մեզ, բայց դա նրանց չհաջողվոց: Ոչ միայն մեր սեփական ուժերի և ռեսուրսների շնորհիվ, այլև ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին մեզ»:

Իսկ Թուրքիայի քաղաքացիները իրենց գործերով են ապացուցում, որ պատրաստ են երկխոսության: Վերջերս թուրք ուսանողները հայ ուսանողների հետ միասին ուղևորվեցին Տորոնտո՝ նպաստելու Սարկիսյանի հաստաության զարգացմանը: Հաստատությունը հոգացել է նրանց կացության, սննդի և ճանապարհորդության ծախսերը: Արդյունքում՝ այս ծրագրին մասնակցած 11 թուրք ուսանող հայոց ցեղասպանությունը ընտրեցին որպես իրենց թեկնածուական ատենախոսության թեմա:

Գրեգ Սարկիսյանը իր հարցազրույցը ավարտում է հետևյալ խոսքերով՝ «Ողջ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Եվ երբ դա տեղի ունենա. և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի քաղաքացիները ազատորեն հայացքները կհառեն դեպի ապագա: Մենք այլընտրանք չունենք: Աշխարհագրական առումով մենք հարևաններ ենք: Մենք միասին ապրելու ուղի պետք է փնտրենք: Եվ հիմա՝ ցեղասպանությունից հարյուր տարի անց, եկել է այդպես ապրելու ճիշտ ժամանակը»:


Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո