Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Հետազոտող Ս. Պ. Զելինսկու յուրահատուկ ուսումնասիրությունը 19-րդ դարի հայկական ավանդույթների ու սովորույթների մասին՝ Թաղման ծեսն ու հոգեհացը
Մշակույթ

Հետազոտող Ս. Պ. Զելինսկու յուրահատուկ ուսումնասիրությունը 19-րդ դարի հայկական ավանդույթների ու սովորույթների մասին՝ Թաղման ծեսն ու հոգեհացը

Էթնոգրաֆիկ ակնարկներ Նախիջևանի շրջանի Երևան նահանգի հայ բնակիչների առօրյայից:

Կովկասի բնակավայրերն ու ցեղախմբերին նկարագրող ժողովածուից: Հեղինակը՝ Ս.Պ. Զելինսկի, 1882

Երբ ինչ-որ մեկը մահանում է, անմիջապես հայտնվում են կանայք, երբեմն նույնիսկ անծանոթ, որոնք շրջապատում են մահացածի մարմինն ու սկսում են լացելով երգել: Այդ մելամաղձոտ երգերով նրանք գովաբանում են մահացածին, նշում նրա լավագույն հատկանիշները, հիշեցնում են նրա կյանքի մեծ ու փոքր իրադարձությունները, նկարագրում են նրա գեղեցկությունը, խելքը, մեծահոգությունը: Ընդունված է եղել, որ մահացածի մայրն ու կինը պարտավոր են պոկել իրենց մազերը, ուշաթափվել, դեմքերին քերծվածքներ հասցնել և այլն: 

Սովորաբար սուգը տևում է 7 օր. այդ օրերի ընթացքում մահացածի ամենամոտ բարեկամները ՝ կինը, քույրը, մայրը չեն լվացվում, չեն փոխում շորերը, տանը լվացք չեն անում, իսկ գիշերները մոմերը վառ են պահում: Տղամարդիկ սգի օրերին չեն սափրվում: Ըստ հայկական եկեղեցու, տարին հինգ անգամ հարկավոր է հոգեհաց կատարել , սակայն սովորաբար դա անում են երկու անգամ՝ Սուրբ Խաչի Վեհացման օրն ու Զատկի հաջորդ օրը: Այդ օրերին բոլոր գերեզմաններ տանող ճանապարհները պատվում են կանանց, տղամարդկանց ու երեխաների խմբերով, ովքեր իրենց հետ տանում են տարբեր տեսակի ուտելիքներ ու խռիվ՝ խունկ ծխեցնելու համար: Քիչ-քիչ անձեն գերեզմանոցը շունչ է առնում. մերթ լսվում է քահանայի երգը, մերթ կնոջ լաց ու հեկեկոց, մերթ հեռվից եկող բայաթներ: Այս ամենը խառնվելով մուրացկանների աղմուկի, անտուն - անտեր շների հաչոցի ու երեխաների վազվզոցի հետ, իսկական քաոս է հիշեցնում:

Տեսահոլովակը՝ դրվագ «Խաթաբալա» ֆիլմից 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո