Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ինչպես է թուրք երաժիշտը 40 տարեկանում բացահայտում, որ նա հայ է

Ինչպես է թուրք երաժիշտը 40 տարեկանում բացահայտում, որ նա հայ է

Շապիկի նկարը՝ Lavinya.Net Galeri

1915 թվականի ցեղասպանությունից հետո Թուրքիայում բավականին թվով հայեր կային, որոնք գոյատևելու համար թաքցնում էին իրենց հայկական ծագումը, փոխում էին կրոնն ու անունները: Այսօր շատ պատմություններ կարելի է լսել այն մասին, թե ինչպես են հայերի ժառանգները, որոնց որպես թուրք ու քուրդ են մեծացրել, տեղեկանում իրենց հայ ծագման մասին: Այդ պատմությունների ցանկում հատկապես առանձնանում է Թուրքիայի հայտնի ռոք երաժիշտներից մեկի՝ Յաշար Քուրտի պատմությունը:

Յաշար Քուրտը ծնվել է 1968 թվականին Ստամբուլում և մեծացել է ինչպես սովորական թուրք տղա՝ չկասկածելով իր հայ ծագման մասին:

«Ես միշտ որոշակի հակասական զգացողություններ եմ ունեցել այն հասարակության նկատմամբ, որի մեջ ապրում եմ, ես միշտ զգում էի, որ ինձ հետ ինչ որ բան այն չէ, սակայն չէի հասկանում, թե կոնկրետ ինչ»:

Տարիքի հետ այս զգացողությունը միայն ավելի է մեծանում, և հետագայում որպես երաժիշտ Յաշարը այն արտահայտում էր իր ստեղծագործությունների միջոցով: Նրան վրդովվեցնում էր այն հանգամանքը, որ պետությունը ոտնահարում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, որ երկրում ատելություն է քարոզվում ազգային կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, սակայն նա անկեղծորեն չէր հասկանում, թե որտեղից է ի հայտ եկել այդ քամահրանքը՝

«Երբ ես դեռևս չգիտեի իմ ծագման մասին, ես չէի հասկանում, թե ինչու թուրքերը չեն սիրում քրդերին և այլ կրոնական ներկայացուցիչներին: Հետո ես հասկացա, ինչու՝ երկիրը ի սկզբանե հիմնվել է այդ ատելության վրա»:

Յաշարի ընդդիմադիր ստեղծագործական գործունեությունը հանգեցրեց նրան, որ նրա ձայնասկավառակներից մի քանիսը արգելվեցին մշակույթի նախարարության կողմից, իսկ 1992 թվականին նրա «Վախ» երգը դարձավ նրա կալանավորման պատճառը: Ըստ նախարարության՝ այն իր մեջ «բանակում ծառայելուց հրաժարվելու կոչեր է պարունակում»:

Քաղաքական հետապնդումները ստիպեցին Յաշարին հեռանալ Թուրքիայից: Նա բնակություն հաստատեց Գերմանիայում, որտեղ ազատ կերպով ստեղծագործական գործունեություն է ծավալում՝ զբաղվում է երաժշտությամբ, ձայնագրում ձայնասկավառակներ, և Թուրքիա վերադառնալիս նա արդեն հայտնի ռոք կատարող էր:

Ճակատագրական հանդիպում

Համերգներից մեկի ժամանակ Յաշար Քուրտը հանդիպում է հայտնի հայ բազմագործիքավորող, ավանգարդ երաժիշտ և կոմպոզիտոր Արտո Թունչբոյաջյանի հետ (ով ի դեպ ծնունդով ևս Թուրքիայից է): Նրանք հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում:

«Ես նայեցի նրան և հասկացա, որ նա նման է իմ հորը: Եվ ես մտածեցի ‘ոչ, դա անհնար է, ինչու եք դուք այդքան նման իմ հորը’, և նա ասաց ինձ՝ ‘հեյ, իրականում այդ դու ես նման իմ հորը’: Մենք ծիծաղեցինք: Հետո միասին Հայաստան գնացինք, որպեսզի ձայնագրենք ‘YashAr’ ձայնասկավառակը (անվանումը բաղկացած է երաժիշտների անվան առաջին տառերից – խմբ.նշ.)»:

Հայաստան կատարած այցը մեծ տպավորություն է թողնում Յաշարի վրա: Նրա խոսքերով՝ փողոցում մարդիկ ասես իրեն ծանոթ լինեին՝

«Ես գիտեի նրանց: Ես տեսա փողոցում զբոսնող մարդկանց և նրանք նման էին իմ ընտանիքի անդաներին»:

Սակայն ամենահետաքրքիրը Յաշարը պետք է հայտնաբերեր, երբ որոշոց մտնել տեղի երաժշտական փոքրիկ խանութը՝:

«Երբ ես մտա երաժշտական խանութ, ես CD գնեցի, նայեցի սկավառակի վրա պատկերված նկարին, այնտեղ գրված էր ‘Կոմիտաս Վարդապետ’: Նա շատ նման էր ինձ: Եվ ես մտածեցի՝ ինչու՞ եմ ես այսքան նման հայի, եթե ես թուրք եմ»:

Կոմիտաս Վարդապետ / Յաշար Քուրտ

Երաժիշտը Թուրքիա է վերադառնում շփոթված և բազմաթիվ անպատասխան հարցերով:

«Ես գնացի մեր ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ և հարցրեցի՝ ‘ որտեղի՞ց է սերում մեր ընտանիքը’ Նրանք ասացին, որ Վանից: Օ, Վան: Ինչու՞ ինչ չէիք պատմում այդ մասին...»

Յաշարի հարազատները պատմում են, որ նրանց ընտանիքը ցեղասպանության ժամանակ ստիպված էր փախչել Վանից, սակայն ողջ մնաց միայն մեկ երեխա՝ Յաշարի ապուպապը, ով հասնում է Ռիզե (գավառ Թուրքիայի հյուսիս-արևելքում, ափամերձ մասը) և մնում այնտեղ: Ըստ Յաշարի՝ այդ գյուղը հայկական էր, և այնտեղ ապրում էին մահմեդականացած հայեր (Համշենի շրջան): Եվ հետագայում ընտանիքի ողջ մնացած անդամը ամուսնանում է այդ գյուղից համշեն աղջկա հետ:

«Իմ մորական կողմը մահմեդականություն է ընդունել շատ վաղուց՝ դեռևս XIX դարում, սակայն հայրս պաշտոնապես մահմեդական դարձավ միայն ցեղասպանությունից հետո: Նա ուղղահավատ մահմեդական չէր, սակայն տարին մեկ անգամ զոհաբերություն էր անում և երախտագիություն հայտնում աստծուն իր ընտանիքի փրկության համար: Նա կյանքում շատ դժբախտությունների է ականատես եղել՝ նրա ընտանիքին սպանել են, այդ մասին նա երբեք չէր խոսում: Հոր եղբորը ևս սպանել են: Նա լռակյաց էր ու մտախոհ, և հետո ես հասկացա թե ինչու»:

Այս ամբողջ ընթացքում ընտանիքը թաքցրել է իր ծագման մասին, քանզի Թուրքիայում վտանգավոր է ասել, որ հայ ես, հատկապես 1970 – 1990-ական թվականներին, երբ ԱՍԱԼԱ-ն ակտիվ գործունեություն էր վարում և երկրում ուժեղ հակահայկական տրամադրություններ էր տիրում:

Այսպիսով 40 տարեկանում Յաշարը իմանում է, որ նա ոչ թե թուրք է, այլ հայ: Նորությունը ցնցեց Յաշարին: Նա հեռացավ Թուրքիայից և մոտավորապես երկու տարի ապրեց Եվրոպայում՝

«Ես չէի վերադառնում, քանզի բարկացած էի: Ես չէի ցանկանում խոսել, չէի ցանկանում երաժշտություն գրել»:

Նրա ծանոթներից շատերը իմանալով, որ նա հայ է, դադարեցին շփվել նրա հետ, իսկ ղեկավարներց մեկը ասաց՝ «մենք այլևս Յաշարի հետ չենք աշխատելու»: Յաշարը այդ ամենին հանդուրժողաբար է մոտենում՝

«Ես իմ ընկերներից շատերին կորցրեցի: Պարզվեց, անգամ իմ շրջապատում կային ազգայնական աշխարհայացք ունեցող մարդիկ: Դա պաշտոնական քարոզչության արդյունքն է»:

Այնուամենայնիվ, այսօր Յաշարի կողքին բազմաթիվ մարդիկ կան, ովքեր սատարում են նրան և նրա գործունեությունը: Նա շփվում է Ստամբուլի հայերի հետ և փորձում է սովորել հայերեն լեզուն: Ինչպես նաև իր հայկական ինքնությունը ընդգծելու համար՝ Յաշարը կնքվում է հայ առաքելական եկեղեցում և ստանում նոր անուն՝ Արշակ:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Յաշարը ասում է, որ չէր ցանկանա հեռանալ Թուրքիայից, քանի որ այն իր երկիրն է, իր նախնիները հազարամյակներ շարունակ ապրել են այդ հողի վրա: Նա շարունակում է իր երգերում բարձրացնել սուր թեմաներ, ինչպես նաև ակտիվ կերպով ուսումնասիրում է հայկական մշակույթն ու երաժշտական ժառանգությունը. իր ստեղծագործական գործունեության մեջ հստակորեն նկատվում է Սև ծովյան շրջաններին բնորոշ երաժշտական ռիթմեր, որոնք հիշեցնում են իր Վանի և համշենական ծագման մասին:

«Իմ ընտանիքում բոլորը ստեղծագործ մարդիկ են: Իմ քույրերը շատ են սիրում երգել: Հայերը կիրթ և ստեղծագործող ժողովուրդ են: Կարող եմ ասել, որ Թուրքիայի ամենաստեղծագործ մարդիկ հայերն են»: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո