Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Ստամբուլի սրտում գտնվող «բողոքող» Թաքսիմ հրապարակի անցյալն ու ներկան
Հուշ

Ստամբուլի սրտում գտնվող «բողոքող» Թաքսիմ հրապարակի անցյալն ու ներկան

Եթե քաղաքներն ունենային սիրտ և զարկերակների հատման կետ, ապա Ստամբուլի դեպքում ցանկացած քաղաքացի ձեզ մատնացույց կանի քաղաքի եվրոպական մասում գտնվող Թաքսիմը:  Թաքսիմը Ստամբուլի գլխավոր հրապարակն է`հարակից Գեզի զբոսայգով, որտեղից կարելի է գնալ քաղաքի ցանկացած վայր:  Զարմանալի չէ, որ այն տեղացիների և զբոսաշրջիկների  համար զբոսնելու և հանգստանալու ամենասիրված վայրերից մեկն է: 

Նկարը՝ svoboda.org

Սակայն մեզ հայտնի հրապարակ Թաքսիմը` Թուրքիայի խոշորագույն քաղաքի գլխավոր մայրուղիների աշխույժ կենտրոնական խաչմերուկը, հայտնվել է միայն անցյալ դարի 30-ական թվականներին:  Մինչ այդ, գրեթե 400 տարի նրա տեղում էր գտնվում Կոստանդնուպոլսի ամենամեծ քրիստոնեական գերեզմաններից մեկը` Պանգալտի հայկական գերեզմանատունը (ժողովրդի շրջանում հայտնի որպես Սուրբ Հակոբ):

Պատմությունը վկայում է, որ գերեզմանոցի տարածքը XVI դարում հայ համայնքին է նվիրել սուլթան Սուլեյման Փառահեղը` ի նշան երախտագիտության իր գլխավոր խոհարար Մանուկ Կարասեֆերյանին, որը, չցանկանալով մասնակցել սուլթանի դեմ դավադրությանը, հրաժարվել է թունավորել նրան և տեղեկացրել է նրան դավադիրների մասին, ինչի շնորհիվ փրկել է սուլթանի կյանքը:  Բացի այն, որ «Սուրբ Հակոբ» գերեզմանատունը Ստամբուլի հայերի բազմաթիվ սերունդների վերջին ապաստանն էր, 1919 թվականին այստեղ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող հուշարձան է կանգնեցվել` 

Նկարը՝ 100years100facts.com

Ոչ գերեզմանատունը, և ոչ էլ հուշակոթողը կանգուն չմնացին հետագա տասնամյակների ընթացքում քաղաքի վերակառուցման աշխատանքների ժամանակ: Սակայն 2013 թվականի հուլիս ամսին իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերված 16 հայկական տապանաքարերը և XIX դարի շենքերի պատերի մնացորդները վկայում են անցյալի և այդ շրջանի իրական նշանակության մասին:    

Թաքսիմ հրապարակի մարմարից աստիճանները, որոնք կարուցվել են հայկական գերեզմանի քարերից, նկարը՝ Gila Haddad

Իսկ գերեզմանատանը հարակից Բեյօղլու թաղամասը իսկապես յուրահատուկ էր` XIX դարում Ստամբուլի այս հատվածում կոմպակտ բնակվում էր քաղաքի բնակչության ոչ մահմեդական, աշխարհիկ մասը:  Բեյօղլուի երբեմնի բնորոշ բնութագրող հատկանիշներից մեկը, որը թաղամասին առանձնահատուկ կոլորիտ էր հաղորդում` փոքրիկ հին տներն էին, որոնք ներկայումս քանդվել են, նրանց փոխարեն քաղաքապետարանը ակտիվ կերպով կառուցում է նոր բնակելի շենքերի և գրասենյակների նախագծեր: Այսպիսով` Թուրքիայի հանրապետական ղեկավարման շրջանը նշանավորվում է նոր Ստամբուլի կառուցմամբ, որը կորցնում է իր կապը հնի հետ:

Եկեղեցի Ստամբուլի Բեյողլու թաղամասում, նկարը՝ Mutlu Gunay

Հայկական ֆուտբոլային «Թաքսիմ» թիմը, 1932 թ, նկարը՝ Gila Haddad

Ճակատագրի հեգնանքով, կամ թերևս հարմար դիրքի շնորհիվ` նախկին հայկական գերեզմանոցի վայրը` ներկայիս Թաքսիմ հրապարակը, դարձել է այն ասպարեզը, որտեղ Թուրքիայի քաղաքացիները սկսեցին պարբերաբար արտահայտել իրենց հասարակական-քաղաքական կարծիքները:  Հրապարակի հիմնումից հետո նման ցույցեր այնքան շատ են անցկացվել, որ Թաքսիմը դարձել է թուրք հասարակության առաջադիմական զանգվածի պայքարի յուրօրինակ խորհրդանիշ` հանուն իրենց իրավունքների և ազատության: 

Հրապարակի ճանապարհներով և նրա հարակից փողոցներով բազմահազար ցուցարարներ են անցել` ի բողոք հայազգի թուրք իրավապաշտպան Հրանտ Դինքի սպանության, ով Թուրքիայի հայ համայնքի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր:  Բազմությունը, որը բաղկացած էր հայերից, թուրքերից, քրդերից և այլն վանկարկում էր «Բոլորս Հրանդ ենք, բոլորս Հայ ենք» լոզունգը` համարելով Դինքի սպանությունը 1915 թվականների տեղի ունեցած ճնշումների շարունակությունը և իշխանության պատասխանը` երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումներին:  Սրանք այն նույն վերափոխումներն էին, որոնց համար պայքարում էին Թուրքիայի հայերը ողջ կյանքի ընթացքում և որի համար նրանք վճարեցին ամենասարսափելի և անմարդկային գինը:

Այժմ`հարյուր տարի անց, Թուքիայի հասարակության առաջադեմ մասը հավաքվում է «բողոքի» հրապարակ Թաքսիմում և պահանջում այն, ինչ մի ժամանակ պահանջում էին հայերը` ապրել մի երկրում, որտեղ երաշխավորված կլինեն ցանկացած քաղաքացու իրավունք և ազատություն` անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից:    

2013 թվականին Թաքսիմում տեղի ունեցավ ամենամեծ բողոքի ցույցը` ընդդեմ իշխող կուսակցության կողմից տարվող ավտորիտար քաղաքական դասի:  Սկզբում դա քաղաքացիների խաղաղ հավաք էր, ովքեր դեմ էին զբոսայգում 600 ծառ հատելուն  և Թաքսիմի տարածքում նոր մզկիթի և առևտրի կենտրոնների կառուցմանը:   Ի դեպ` աշխարհիկ թաղամասի կենտրոնում մզկիթ կառուցելու որոշումը լայնորեն ընկալվեց որպես բռնապետական իսլամական իշխանության ուղերձ: Մզկիթը չկառուցեցին, սակայն ի վերջո կանգնեցվեց Քեմալ Աթաթուրքի հուշարձանը իր «զինակիցների» հետ միասին`որպես հանրապետության կայացման խորհրդանիշ:  

Նկարը՝ static.365info.kz 

Սակայն վերադառնանք բողոքի ակցիային:  Ոստիկանությունը սկսեց գրոհել ցուցարարներին` կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, որը հրահրեց հավաքվածներին և փոխեց հանրահավաքի բնույթը` բնապահպանական ակցիայից դառնալով Էրդողանի և նրա կառավարության դեմ լայնամասշտաբ ազգային ցույցի: 

Ի պատասխան ոստիկանության կողմից կիրառված բռնության` հրապարակում սկսեցին հավաքվել ավելի շատ մարդիկ և քաղաքի կենտրոնից` Թաքսիմից, շրջադարձ կատարելով` հանրահավաքը սկսվեց տարերային կերպով տարածվել ամբողջ Թուրքիայում, ընդհանուր առմամբ այն տևեց մայիսից մինչև օգոստոսի սկիզբ:  Ոստիկանության գրոհի արդյունքում մահացավ 4 մարդ, ևս 8 հազար մարդ վիրավորվեց:

Հատկանշական է, որ ցույցերի ժամանակ Գեզի պարկում ակտիվիստները տեղադրել էին ժամանակավոր գերեզման հետևյալ գրառմամբ`«Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի, 1551-1939` դուք մեզանից խլեցիք մեր գերեզմանոցը, մենք ձեզ չենք տա մեր այգին!»:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հանրահավաքների ժամանակ Քարդեշ Թյուրքյուլերի համույթի կողմից գրված «Կաթսաներ և թավաներ» երգիծական երգը:  Այս կերպ համույթը իր համերաշխությունն արտահայտեց ցուցարարներին:

Այն Թուրքիան, որը մենք ճանաչում ենք, իր մեջ թաքցնում է պատմական նյութի և մարդկային ներուժի հսկայական շերտ:  Սերնդեսերունդ ազատության, եղբայրության, հավասարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կոչ անող մարդկանց ձայները անխուսափելիորեն կաճեն:  Կգա այն օրը, երբ կառավարությունը կգիտակցի, թե որքան կարևոր է լսել քաղաքացիների ձայնը, որքան կարևոր է առերեսվել պատմությանը, և որքան կարևոր է բոլորի համար, ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում տեսնել Թուրքիային որպես ժողովրդավարական զարգացող պետություն:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո