Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Քարդեշ Թյուքյուլեր` երգերի եղբայրության միջոցով դեպի ազգերի եղբայրություն
Մշակույթ

Քարդեշ Թյուքյուլեր` երգերի եղբայրության միջոցով դեպի ազգերի եղբայրություն

Անցյալ դարի 90-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ցնցվում էր պատերազմներից. Լեռնային Ղարաբաղում` հայերի և ադրբեջանցիների միջև, արևմտյան Անատոլիայում` քրդերի և թուրքերի միջև, Ստամբուլ քաղաքի Բոսֆորի համալսարանի մի խումբ ուսանողներ համերգ են կազմակերպում` «Քարդեշ Թյուրքյուլեր» («Երգերի եղբայրություն») խոսուն անունով:  Նրանք կատարում էին հակամարտող կողմերի ժողովրդական երգերը` այս կերպ արտահայտելով իրենց դիրքորոշումը` ո'չ պատերազմին, ո'չ թշնամությանը. Անատոլիայի ժողովուրդները պետք է ապրեն խաղաղության և համերաշխության մեջ: 

Ուսանողները որոշեցին մեկ համերգով չսահմանափակվել:  Շուտով նրանք ստեղծում են «Քարդեշ Թյուրքյուլեր»  նույնանուն երաժշտական խումբը:  Խթանելով եղբայրության գաղափարը` խումբը թողարկում է Kara Üzüm Habbesi  թուրք-քրդական տեսահոլովակը, որը Թուրքիայում դառնում է ԶԼՄ-ների բուռն քննարկման առարկա, սակայն ազգային հեռուստաալիքներով այն չի ցուցադրվում, քանի որ հակասում էր պետական գաղափարախոսությանը: Զարգանալով` խմբի երգացանկը համալրվում է տարարածաշրջանի ժողովուրդների նորանոր ժողովրդական երգերով` Անատոլիա, Ֆրակիա, Մեսոպոտամիա:  Մինչ օրս նրանք կատարել են երգեր ավելի քան քսան լեզուներով, որոնց թվում են հայերեն, թուրքերեն, քրդերեն, լազերեն, վրացերեն, հունարեն, արաբերեն, չեչեներեն և այլն: 

Իր կազմավորման ամենասկզբից (1994 թվականից) «Քարդեշ Թյուրքյուլեր» խումբը  տվել է ավելի քան 130 համերգ ամբողջ Թուրքիայում:  Խումբը ակտիվորեն շրջագայում է եվրոպական երկրներում և համագործակցում է անվանի երաժիշների հետ, օրինակ` Ստամբուլում նրանք հանդես են եկել հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:  Իսկ 2006 թվականին նրանք բեմադրեցին լայնամասշտաբ շոու, որտեղ մեկ բեմի վրա միաժամանակ պարում և երգում էին 140 մարդ:  Դա իսկական «բազմազանության տոնակատարություն» էր և համերաշխության բարձր կոչ:

2008 թվականին «Քարդեշ Թյուրքյուլեր» խումբը առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում Ստամբուլի «Սայաթ Նովա» երգչախմբի հետ միասին:  Վանաձորի և Երևանի բնակիչները լավ են ընդունել ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ քրդերեն, հունարեն և այլ լեզուներով գրված երգերը:  Ըստ խմբի անդամների խոսքերի`այս ուղևորությունը նրանք վաղուց էին պլանավորել, սակայն գլխավոր ազդակը հայ ակտիվիստ, Ստամբուլի հայ համայնքի «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն էր, որը վրդովեցրեց ողջ թուրքական հասարակությանը:  

Հրանտ Դինքի հիշատակը` խիզախ և արդարամիտ մարդ, ով պայքարում էր հայերի և թուրքերի իրավունքների համար ապրելու արդար երկրում, միավորեց «Քարդեշ Թյուրքյուլեր» խմբի երաժիշտներին և հայ երաժիշտ – բազմագործիքավորող, Գրեմմի և  World Music Award մրցանակի արժանացած Արտո Թունջբոյաջյանին:  Արտոյի հետ համատեղ գաղափարներն ու նախագծերը ծնվել են Դինքի հիշատակման օրը սերտ շփվելու արդյունքում,  սպանությունից քառասուն օր անց:  Երաժիշտները սկսում են համատեղ ելույթները, իսկ 2011 լույս է տեսնում նրանց համատեղ Çocuk Haklı (2011) ձայնասկավառակը. Ըստ պարունակության այն բավականին համարձակ և ուժեղ ձայնասկավառակ է, որը լուսաբանում է բազմաթիվ հասարակական-քաղաքական խնդիրներ:  Ըստ «Քարդեշ Թյուրքյուլեր» խմբի` Արտոյի ներկայությունը նրանց քաջություն ներշնչեց  ստեղծել այն:  Հատկանշական է, որ ձայնասկավառակում տեղ է գտել նաև մի երգ, որի հիմքն է հանդիսացել Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությունը, որը թարգմանվել է թուրքերեն, ինչպես նաև շատ երգեր գրված հենց Արտո Թունջբոյաջյանի և Արա Դինկջյանի կողմից:  Վերջինս հայ երաժիշտ է, ով նաև հրաշալի ուդահար է:     

«Քարդեշ Թյուրքյուլեր» խմբի վերջին Yol անվամբ ձայնասկավառակը թողարկվել է 2017 թվականին և արդեն հասանելի է Youtube-ում:

«Քարդեշ Թյուրքյուլեր» խմբի ճանաչումը ոչ միայն նրանց ամուր քաղաքացիական դիրքորոշման երախտիքի, եղբայրության գաղափարի, էթնիկ և մշակութային բազմազանության գովերգի արդյունքն է:  Խմբի գլխավոր առանձնահատկությունն բարձր մակարդակի տարբեր ազգություններ ներկայացնող պրոֆեսիոնալ երաժիշտներն են:  Լինելով ժողովրդական երաժշտության բաժնի ուսանողներ` նրանք կարող են երգից ստեղծել մի ամբողջ երաժշտական ստեղծագործություն, որն ուղեկցվում է ժողովրդական գործիքներով և գեղեցիկ ձայներով:  Շնորհիվ «Քարդեշ Թյուրքյուլեր» -ի` շատ հայեր  (և ոչ միայն ) հաղորդակից դարձան իրենց երաժշտական ժառանգությանը, որը մինչ այդ չի ներկայացվել լսողների լայն լսարանին այս մակարդակով:  

Խմբի կողմից կատարված հայերեն լեզվով երգերի ցանկը`

B.G.S.T. (1997) ձայնասկավառակ

❖ Gorani Traditional (Daron) with poem by Jivani

❖ Dıle Yaman Traditional (Van) with poem by Jivani, compiled by Gomidas Vartabed

❖ Sari Gyalin Traditional (Erzurum)

❖ Zepür Gı Tarnam lyrics & music by Kusan Shahen

Doğu (1999) ձայնասկավառակ

❖ Bingöl Traditional lyrics by: Avedik İsahakyan

❖ Haynırına Traditional (Sasun) with poem from 'Anush' by Hovhannes Tumanyan

Hemavaz (2002) ձայնասկավառակ

❖ Cukhdag Mom Traditional by Garo Çalıkyan

❖ Voghperk (Adana) by Eghishe Charents

Vizontele (2001) ձայնասկավառակ

❖ Serabî lyrics by Pakrat Estukyan, music by Vedat

Bahar (2006) ձայնասկավառակ

❖ Gançum em Ari Ari, source: Tatul Altunyan

❖ Es Kişer Hampartzum e/Bugün Bayram Günüdür (Diyarbakır)

Çocuk Haklı (2011) ձայնասկավառակ

❖ Haydo by Arto

Альбом Yol (Road) (2017) ձայնասկավառակ

❖ Hanane Traditional (Geleneksel/Kars)

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո