Սուլթանի դարաշրջանը՝ Թուրքիայի բնակիչները անցած ընտրությունների մասին
Թուրքիայում անցկացվել են նախագահական և խորհրդարանական կանխատեսումներ: Չնայած կանխատեսումներին՝ երկրորդ փուլ տեղի չունեցավ, և նախագահական մրցավազքի հիմնական ֆավորիտ համարվող Ռեջեփ Էրդողանը հավաքեց անհրաժեշտ ձայների 52,5 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Մուհարրեմ Ինջին, Ժողովրդական-Հանրապետական կուսակցությունից կարողացավ ստանալ ձայների 30,6 տոկոսը: Սա Թուրքիայի համար աննախադեպ երևույթ է. առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաղթահարում է 30 տոկոս շեմը: Սակայն Էրդողանի կառավարման ժամանակաշրջանը դեռևս չի ավարտվել: Ինչու՞ Թուրքիան կրկին ասաց «այո» գործող ռեժիմին:
Ընդդիմությանը հույս ներշնչեցին
Իզմիր: 22 հունիսի: Առափնյա փողոցում մոտ 2 միլիոն մարդ է հավաքվել՝ աջակցելու ընդդիմության թեկնածու Մուհարրեմ Ինջեին: Ստամբուլում ընդդիմությունը ավելի մեծ թիվ է նշում. հունիսի 23-ին հինգ միլիոն մարդ է դուրս եկել փողոց՝ լսելու Ինջեի ելույթը: Երկար ժամանակ անց՝ առաջին անգամ, մարդկանց մոտ երկրում փոփոխություններ տեղի ունենալու իրական հույս է արթնանում, և այդ փոփոխությունների խորհրդանիշը դարձավ ֆիզիկայի նախկին դասախոս, աշխարհիկ թեկնածու, «Թուրքիայի հանրապետության հայր» Քեմալ Աթաթյուրքի տեսակետների հետևորդ Մուհարրեմ Ինջեն:
Դեռևս ապրիլին, երբ հայտարարվեց ընտրությունների մասին, ենթադրվում էր, որ Էրդողանը լուրջ մրցակից չի ունենա, քանի դեռ Ժողովրդական-Հանրապետական կուսակցությունը չէր առաջադրել Մուհարրեմ Ինջեի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Նա ծնվել է 1964 թվականի մայիսի 4 –ին, ավարտել է Բալըքեսիրի համալսարանը, այնուհետև դասավանդել: Ինջեն հայտնի է որպես Էրդողանի վարած քաղաքականության անզիջում ընդդիմախոսներից մեկը:
Իր նախընտրական քարոզարշավում նա խոստացավ վերադառնալ պառլամենտական հանրապետության կառավարման ոճին, ընտրություններից հետո 48 ժամվա ընթացքում չեղարկել արտակարգ դրության ռեժիմը, որը գործում է երկրում 2016 թվականի հուլիսի15-ից հետո: Ինջեն նաև խոստացավ, որ նա կլինի այն նախագահը, ով դեմքով կշջրվի դեպի Արևմուտք: Նրան հաջողվեց գրեթե անհնարինը՝ նոր կյանք հաղորդել ուժը կորցրած թուրքական ընդդիմությանը և առանց վարչական ռեսուրսների հավաքել մարդկանց բազմահազարանոց ամբոխներ: Մյուս թեկնածուների ֆոնին Ինջեն ամենաժամանակակից թեկնածուն է: Այսպես՝ նա ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը՝ Թվիթթերում ունի 4,7 միլիոն բաժանորդ: Յութուբում հայտնի են նրա տեսանյութերը, որտեղ նա քննադատում է գործող իշխանությանը:
«Ընտրություններից առաջ տեղի ունենալիք առաջիկա փոփոխությունների զգացողություն կար: Եվ դա նորույթ էր Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր Էրդողանի կառավարման վերջին տարիներին հաշտվել էին նրա ավտորիտար կառավարման և անսահմանափակ հնարավորությունների հետ: Մուհարրեմ Ինջեն իր ելույթներով ինձ մի քիչ հիշեցնում է էրդողանին, սակայն նա լրիվ այլ բանի մասին է խոսում՝ չի շողոքորթում, ոսկի սարեր չի խոստանում: Թերևս թուրքերին այդպիսի առաջնորդ է հարկավոր: Այս ընտրությունները կարող էին պատմություն էջերում հայտնվել, սակայն հրաշք տեղի չունեցավ», – ափսոսում է Ստամբուլի բնակչուհի , 30-ամյա Յարոսլավա Գյոչը:
Անսահմանափակ լիազորություններ
Ըստ 1982 թվականի Սահմանադրության՝ Թուրքիան հանդիսանում է նախագահական-պառլամենտական երկիր: 2016 թվականի Էրդողանը օգտագործեց պետական հեղաշրջման անհաջող փորձը որպես իրավիճակը փոխելու հնարավորություն, մասնավորապես քաղաքական համակարգը վերածելով նախագահի կողմից լիովին վերահսկվող մեխանիզմի: Սահմանադրության մեջ շտկումներով նախագիծը ներկայացվեց համաժողովրդական քվեարկության և ապրիլի 16-ին Թուրքիայի բնակիչները քվերակեցին նախագահի լիազորությունները ընդլայնելու օգտին: Ընդ որում տարբերությունը նվազագույն էր՝ ընտրողների 51,41տոկոսը ասաց «այո», իսկ 48,59 տոկոսը՝ «ոչ»: Ընտրություններին մասնակցության հայտը կազմել է 86 տոկոս: Դեռևս այն ժամանակ հանրաքվեն ցույց տվեց, որ թուրքական հասարակությունում շատ ուժեղ պառակտում կա: Թուրքական «խուլ ու հետամնաց» գավառները, ավանդական հայացքներ կրող ներկայացուցիչները կողմ են Էրդողանի իշխանության ամրապնդմանը, իսկ այնպիսի ժամանակակից քաղաքներ, ինչպիսիք են՝ Ստամբուլը և Անկարան, ինչպես նաև Էգեյան և Միջերկրական ափամերձ շրջանները դեմ են արտահայտվել:
«Առաջին անգամ անարդարություն եմ զգում»
Յարոսլավա Գյոչի ամուսինը՝ երիտասարդ ինժեներ Ֆաթիհ Գյոչը, այնքան է ոգեշնչվել Ինջեի էներգիայով և գաղափարներով, որ որոշեց գնալ և աշխատել ընտրական տեղամասում՝ որպես ընդդիմության շտաբի դիտորդ: Նա համոզված էր, որ Ինջեն կլինի այն մեկը, ով անցյալում կթողնի Էրդողանի ավտորիտար քաղաքականությունը:
«Ընտրություններից մի քանի օր առաջ ես վերապատրաստման դասընթաց եմ անցել, որտեղ դիտորդներին պատմում էին իրավունքների և պարտականությունների մասին: Ընտրությունների օրը ես առավոտից մինչև ուշ գիշեր գտնվում էի ընտրական տեղամասում: Կարող եմ ասել, որ իմ տեղամասում խախտումներ և կեղծիքներ չկային: Միայն մի դեպք գրանցվեց, երբ տղամարդը փորձում էր քվեարկել իր կնոջ փոխարեն, բայց հենց այդ նուն պահին փաստաբանի ներկայությամբ ակտ է կազմվել», – ասաց նա:
Ընտրությունների արդյունքներն հրապարակելուց հետո Էրդողանն իր հաղթանակն անվանեց «մաքուր», իսկ Ինջեն ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրեց՝ հայտարարելով, որ նա այն մարդկանցից չէ, ով պարտվելուց հետո պախարակելու է մրցակցին: Թուրքական հասարակությունը ևս համաձայնվել է ընտրության արդյունքների հետ: Ոստիկանությունը կենտրոնում արգելափակել էր փողոցների մի մասը, սակայն այդ միջոցառումները անհարկի էին. բողոքի ցույցեր չեղան: Եվ ընտրություններից հետո՝ հաջորդ առավոտյան, երկիրը շարունակում էր ապրել բնականոն կյանքով: Դիցուք՝ անարդար այդ ընտրությունները անվանեց ԵԱՀԿ-ն: Բացի դրանից, քվեարկութան օրը անընդհատ խափանվում էր իշխանության կողմից ձայների թափանցիկ համակարգը, որը տեղադրված էր ysk.gov.tr կայքում: Ըստ միջազգային դիտորդների՝ ընդդիմությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհավասար պայմաններ են հատկացվել: Իսկ ահա թե ինչ է պատմում Յարոսլավա Գյոչը ձայների հաշվարկի հետ կապված՝
«Ես առաջին անգամ անարդարությում եմ զգում: Իմ ամուսինն ու մեր շատ ընկերներ հետևում էին ձայների հաշվարկի ընթացքին: Նրանց տեղամասերում առաջատարը պարոն Ինջեն էր: Եվ այն ժամանակ, երբ նրանց բլոկներից արդյունքները դեռևս ԿԸՀ-ին չէին փոխանցվել ,ամբողջ Թուրքիայում բուռն կերպով նշում էին Էրդողանի հաղթանակը, և նոր հին նախագահը պաշտոնապես ելույթ էր ունենում պատշգամբից»:
Ըստ Անթալիայի բնակչուհի Եկատերինա Ջեսուրի՝ Էրդողանի կառավարման 16 տարիների արդյունքը այսօր ակնհայտ երևում է:
«Ի՞նչ ունենք հիմա: Թուրքական լիրա, որը հերթական անգամ անկում է ապրում: Թուլացող կրթություն: Օրինակ՝ ես վրդովված եմ, որ դպրոցական ծրագրից հանել են Դարվինի տեսությունը, քանի որ այն հակասում է կրոնական կանոններին: Այս տարվա ընթացքում որոշ հիմնական ապրանքատեսակների գները աճել են մի քանի անգամ... Վայրենությւն է նաև այն, որ երկրի որոշ շրջաններում մինչև հիմա գործում է մանկահասակ աղջիկների հետ ամուսնության գրանցումը: Թուրքիային հարկավոր էր ավելի ժամանակակից առաջնորդ»:
«Մենք հիմա երկար ժամանակ, եթե ոչ հավերժ անդունդն ընկանք: Հուսահատություն եմ զգում, – ինստագրամում գրել է Ստամբուլի բնակչուհի ռուսաստանցի Քրիստինան, – ամուսինս տխուր քայլում է և երկրից դուրս գալու ծրագրեր մտածում: Ես նույնպես առաջին անգամ լուրջ մտածում եմ հայրենիք վերադառնալու մասին»:
Անձի պաշտամունք
Այսօր միջին վիճակագրական թուրքի ինքնորոշումը բխում է իր կրոնից: Ես թուրք եմ, ուրեմն մահմեդական եմ: Նման դիրքորոշումը համահունչ է Ռեջեփ Էրդողանի փիլիսոփայությանը, ով համոզված է, որ Թուրքիան պետք է պահպանի իր իսլամական ինքնությունը, պատմում է Անկարայում Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի աշխատակից Օուզ Յըլմազը: «Եթե ես, իմ ընկերներն ու գործընկերները սատարել ենք ընդդիմությանը ի դեմս Մուհարրեմ Ինջեի, ապա դա չի նշանակում, որ ամբողջ երկիրն է սատարում նրան: Գոյություն ունի այլ Թուրքիա, որը դուրս է մեր շրջանակից: Դա թուրքական հասարակության պահպանողական և կրոնական շերտերն են, դրանք այնպիսի քաղաքներ են՝ ինչպիսիք են Քոնյան, Էրզրումը: Եվ ամեն անգամ, երբ Էրդողանը բեմ է դուրս գալիս՝ փառաբանելով Ալլահին, ամեն անգամ, երբ նա պատմում է հերթական մզկիթի շինարարության մասին, մահմեդական թուրքի սիրտը, որոնք մեր երկրում մեծամասնություն են կազմում, հրճվում է:.
Անկարայի բնակչի կարծիքով նախկինում տիպիկ թուրքը իր ինքնությունը կապում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի հետ: Դժբախտաբար, ներկայումս Քեմալ Աթաթյուրքի անձի նկատմամբ պաշտամունքը խունացել է: Նրան փոխարինելու է գալիս նոր պաշտամունք՝ Ռեջեփ Էրդողանը
«Նայեք Ստամբուլի այս նկարներին, որոնք 30 տարվա վաղեմութուն ունեն: Դուք չեք տեսնի և ոչ մի փակ հագնված կնոջ: Իսկ հիմա անգամ խոշոր քաղաքներում այն սովորական երևույթ է դարձել: », – ասում է Օուզ Յըլմազը:
Նա նշեց, որ 2023 թվականին երկիրը նշելու է Աթաթյուրքի կողմից հիմնադրված Թուրքիայի հանրապետության հարյուրամյակը: Եվ ծիծաղելի է այն հանգամանքը, որ այդ օրը հանրապետությունը նշելու է սուլթանամետ և իսլամամետ Էրդողանի գլխավորությամբ:
Փոփոխություններին սպասելիս
Այնուամենայնիվ, ըստ Այդընի 37-ամյա բնակիչ Քենան Քայմազի Թուրքիային անրաժեշտ է Էրդողանի պես առաջնորդ:
«Նա սիրում է իր ժողովրդին, նա ակտիվ ռեֆորմատոր է: Հենց նրա օրոք է, որ կյանքի են կոչվել այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսին է աշխարհում ամենամեծ օդանավակայանի կառուցումը: Եվ նա մարդկային առաջնորդ է: Նա կարողանում է դիպչել մարդկանց հոգիներին: Եվ ես համոզված եմ, որ հիմա, երբ նախագահի լիազորութունները ընդլայնվել են, իսկապես դրական փոփոխություններ կլինեն: Ամեն ինչը դեպի լավը կփոխվի: Ուստի, երբ ես գնացի քվեարկելու, ես կասկած անգամ չունեի, թե ում օգտին եմ քվեարլելու»:
Ընտրություններից հետո էրդողանը անսահմանափակ պատասխանատվության հետ միասին ստանում է նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է հենց նա լուծի: Դրանք իրենց մեջ պարունակում են նաև մի շարք տնտեսական խնդիրներ, որոնք երկիրը դեֆոլտի եզրին են հասցրել, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում հավասարկշռություն պահելու անհրաժեշտություն: Եվ հիմա ամեն ինչ կախված է Էրդողանից. կօգտագործի նա արդյոք իր անսահմանափակ իշխանությունը հանուն երկրի բարօրության թե կիրագործի միայն իր հավակնությունները:
«Թուրքիան դեռևս գտնվում է փոփոխությունների սպասելու ռեժիմի ներքո: Տնտեսությունը ներկայումս շատ վատ վիճակում է գտնվում: Երկրին շտապ փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները՝ դեռևս դժվար է ասել», – ամփոփեց Ֆաթիհ Գյոչը:
Մեկնաբանություններ