Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն. պատանդ, թե՞ վտանգ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն. պատանդ, թե՞ վտանգ

1994 թ. Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի կնքումով փաստացի ավարտվեցին կողմերի միջև ռազմական գործողությունները և երկու ժողովուրդներին հնարավորություն ընձեռվեց դադար վերցնելու: Կողմերից յուրաքանչյուրը յուրովի է օգտվել ընձեռված ժամանակից:

Հրադադարից ի վեր, Ադրբեջանն ակտիվորեն ավելացնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սոցիալ-տնտեսական ներուժը: Նախիջևանի տարածքը հետզհետե դառնում է Թուրքիայի ազդեցության ոլորտը: Երբեմնի չզարգացած և իրենից կարևորություն չներկայացնող սուբյեկտը  թուրքական ներդրումների շնորհիվ երեսուն տարիների ընթացքում ձեռք է բերել զարգացած ենթակառուցվածք: Այս քաղաքականության նպատակն է երկու երկրներեի միջև Նախիջևանը դարձնել ազատ առևտրի գոտի, որին, հավանաբար, ինչի համար խթան է հանդիսանալու երկաթգծի կառուցումը: Վերջինս կապելու է Նախիջևանը Թուրքիայի հետ, անցնելով Իգդիրով և հասնելով մինչև Կարս, այդպիսով ավելի ամրապնդելով երկկողմ հարաբերությունները:

Նախիջևանը համալրված է լավ ճանապարհներով և ժամանակի հետ քայլող կառույցներով, որոնց թվում պետք է նշել միջազգային օդանավակայանն ու կառուցվող հիդրոէլեկտրակայանը: Ադրբեջանի ղեկավարությունը մտադրված է դարձնել Նախիջևանը իսլամական մշակույթի կենտրոն և դրանով իսկ խթանել զբոսաշրջիկների ներհոսքին: Այստեղ տեղի են ունենում նաև ժողովրդագրական փոփոխություններ. ադրբեջանցիներից զատ, Նախիջևանում այսօր բնակվում են ավելի քան վեց հազար թուրքեր: 

Սակայն, այն ոլորտը, որը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար, շարունակում է մնալ ռազմականը: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ակտիվորեն միլիտարիզացվում է և այսօր համալրված է ոչ միայն ռազմական ջոկատով այլ առանձին բանակով: Թուրքական բանակը փաստացի ներկա է այնտեղ, քանի որ ժամանակ առ ժամանակ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:

Նախիջևանի ինտենսիվ միլիտարիզացիան ռազմական գործողությունների դեպքում  ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը թիկունքից , որը հատկապես ակտուալ է դառնում Հայաստանի հետ քաղաքական լարված այս իրավիճակում: Դեռ 1990-ական թթ., Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը քայլեր էր ձեռնարկում Նախիջևանի կողմից հակառակորդին վնաս հասցնելու համար, կրակի ենթարկելով խաղաղ բնակավայրերը և հասցնելով զգալի մարդկային և նյութական կորուստներ:

Նախիջևանի սահմանից հրադադարի խախտման դեպքեր արձանագրվում են նաև այսօր: 2016 թ. քառօրյա պատերազմից հետո, փորձագետներն ահազանգում են Նախիջևանում տեղի ունեցող ռազմական կուտակնումների մասին: Մասնավորապես, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը նշում է նոր ռազմական գնդի ստեղծման, մոտ 350 միավոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին (զրահամեքենաներ, հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռեակտիվ կոմպլեքսներ): Փորձագետները նշում են վերջին ութ տարիների ընթացքում տեղի ունեցած Նախիջևանի բանակի զգալի աճի մասին, որը  Թուրքիայի օգնությամբ «աշխարհագրական պատանդից» դարձել է հզոր և հարձակման ունակ ինքնավար միավոր:

Նախիջևանը գտնվում է Արարատյան շրջանից ընդամենը 30 կմ.  հեռավորության վրա (Բաքվից 400 կմ հեռու): Անմիջապես Երևանին մոտ է գտնվում մինչև ատամները զինված մի պետություն, որի պաշտոնական հռետորաբանության մեջ Հայաստանը նշվում է որպես համար մեկ թշնամի:

Երևանում ընդունված է համարել, որ վտանգը հեռու է՝ արցախ-ադրբեջանական սահմանին, և անցած պատերազմի ու պոտենցիալ պատերազմի միջև ընթացքում, Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը Նախիջևանի սահմանին ՝ քարանձավներց մեկում հնագույն կաշվե կոշիկի հայտաբերումն է: Մինչդեռ, ինչպես Արարատյան այնպես էլ Վայոց-Ձորի շրջանների բնակչության թիվը գնալով նվազում է :

Իրողությունը, ցավոք, հետևյալն է. Նախիջևանը, որ եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային կենտրոններից մեկը, այսօր դարձել է պոտետնցիալ վտանգ Հայաստանի համար:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո