Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մոնթե Մելքոնյան՝ Մեր արմատները. որն է ճշմարիտ, որը սուտ
Հուշ

Մոնթե Մելքոնյան՝ Մեր արմատները. որն է ճշմարիտ, որը սուտ

Հոդվածը վերցված է Բեյրութում հրատարակվող «Հայաստան» ամսագրից (1981, հուլիս - օգօստոս) և տպագրված Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը» ակնարկների ժողովածուում (“The right to struggle”):  Մենք ավելի  ծանոթ ենք ազգային հերոս, արդարության ջաթագով, զինվոր ու ստրատեգ Մոնթեի հետ, մինչդեռ գրեթե չենք ճանաչում հրապարալախոս Մոնթեին:

Հրատարակությունում ներառված մնացած բոլոր հոդվածների նման, այս մեկը նույնպես անանուն էր, սակայն հաշվի առնելով դրա գրական ոճն ու բովանդակությունը, դժվար չէր հասկանալ, որ այն պատկանում է Մոնթե Մելքոնյանի գրչին: 

Հոդվածն արտացոլում է այն եզրակացությունները, որոնց Մելքոնյանը հանգել է 1977 թ. անցկացրած հետազոտության արդյունքում: Հետազոտոթյունն իրականցվել է Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում ուսանողական տարիների ժամանակ, «Ուրարտական ժայռափոր գերեզմանները» թեմայով դիպլոմային թեզի շրջանակներում: Այն երեք պնդումները, որոնք Մոնթեն հատուկ ընդգծում է իր հետազոտությունում, ընկած են նրա ազգային հարցի շուրջ պատկերացումների հիմքում: Դրանք են ՝

Մեր արմատները. որն է ճշմարիտ, որը սուտ

Այս հոդվածը միտված չէ հնագույն պատմությանն անդրադառնալով արդարացնել մեր ներկայիս պայքարը: Նույնիսկ այն փաստարկը, որ հայ ժողովրդի կազմավորումը հայրենի հողում տեղի է ունեցել մի քանի հազարամյակների ընթացքում, ամբողջովին չի լուսաբանում այն քաղաքական պահանջները, որոնք մենք այսօր ներկայացնում ենք: Հնագիտական ու պատմական տվյալները վաղուց են հերքել թուրքական ռասիստական պրոպագանդայի այն միտումը, թե հայերը միայն վերջերս են հաստատվել իրենց ներկայիս բնակավայրում: Սակայն, ավելի վստահելի փաստարկներ ներկայացնելու համար, մեր հետազոտությունը կսկսենք մի փոքր նախապատմությամբ: 

Արևելյան Անատոլիայում անցկացված հնագիտական ուսումնասիրությունների սակավության պատճառով, մեզ շատ քիչ բան է հայտնի այդ շրջանի առաջին բնակիչների մասին: Գիտենք սակայն, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռ հազարավոր տարիներ առաջ: Ինչպես այլ շրջաններում, այստեղ ևս մարդիկ անցում են կատարել որսորդական և հավաքչական տնտեսություններց դեպի բուսաբուծական և անասնապահական տնտեսությունները: Ճարտարապետությունը, կրոնն ու մշակութային այլ դրսևորումները բուռն զարգացում են ապրել միայն աշխատանքի բաժանման ու արտադրության ավելացման հետ :

Ինչպես հայնտի է, մ.թ.ա դեռ 13 դ.  այս տարածաշրջանում ապրել են մեկը մյուսից ամբողջովին անկախ տարբեր ցեղային խմբեր: Երբ Ասորեստանի թագավորը, կայսրությունը մետաղային պաշարներով ապահովելու նպատակով սկսում է ռազմական գործողությունների իրականացումը, տարածաշրջանն ասորիների կողմից հիշատակվում է որպես Ուրուատրի: Ուրուատրիի պառակտված լեռնային ցեղերն անկարող էին հզոր Ասորեստանի առջև: Հաշվի առնելով ցեղերի պառակտված վիճակը, ասորիները կազմակերպում են ցեղային ջարդեր, ոչնչացնում են նրանց տնտեսությունները՝ ծառերն ու խաղողի վազերը: Ի պատասխան ասորիների վարած քաղաքականության, Ուրուատրիի մի քանի ցեղեր միավորվում են մեկ թագավորի շուրջ: Այս քաղաքական միավորման արդյունքում, մ.թ.ա 9 դարում ասորեստանյան բանակի դեմ կազմակերպվում է հզոր դիմադրություն: 

Քաղաքական, ցեղային ու աշխարհագրակական տարբերակումների սահմանման մեջ ձախողվելով, ասորիներն այդ լեռնային ցեղերի ստեղծած նորաթուխ քաղաքական միավորմանը տվեցին Ուրարտու անվանումը: Սակայն, շրջանի բնակիչներն իրենք իրենց կոչում էին Նաիրիի ցեղեր կամ Բիայնիլիի ցեղեր: Ցեղական այս դաշինքի մայրաքաղաքը Տուշպան էր, որը հետագայում անվանափոխվեց Վանի: Դաշնության պաշտոնական լեզու ճանաչվեց ուրարտերենը: Վերջինս կապված չէր Սեմական, Հնդեվրոպական , Ալթայի կամ այլ լեզվական ընտանիքների հետ, որոնցով խոսում էին հարևան ազգությունները: Թե ինչ լեզուներով են խոսել դաշինքում բացի ուրարտերենից, քիչ է հայտնի:

Մեզ համար հատկապես կարևոր են Ուրարտուի երկու շրջանները՝ Ուրմեն ու Հայասան: Այդ տարածքները գտնվել են դաշնության հյուսիսային և արևմտյան սահմաններին: Հայասա - հայ բառերի նմանությունը հաստատում է այն, որ սա է եղել այն մարդկանց հայրենիքը, որոնց հետագայում անվանելու են ՀԱՅԵՐ:

Մ.թ.ա 7 դարում տեղի են ունենում  նշանակալի փոփոխություններ: Սկվում է Կենտրոնական Ասիայի հեծյալ ցեղերի ներթափանցումը Ուրարտու ու Ասորեստան: Ի վերջո, 585 թ. նրանց հաջողվում է ջախջախիչ պարտության մատնել Ուրարտուն ու Ասորեստանը, ինչի արդյունքում էլ այս կայսրություններն անկում են ապրում: Հաղթանակած զորքերը ներխուժում են քաղաքներ, ոչնչացնում են ճանապարհին հայնտված ամեն ինչ, բռնի ձուլման են ենթարկում քոչվոր ցեղերին ու թողնում Ուրարտուն գրեթե ամայի:

Ցեղային դաշինքի անկումից անմիջապես հետո, սկսում է շրջանառվել Հայաստան անվանումը: Վերջինս, Պարսկաստանի Աքեմենյանների գահակալման վերջին տարիներին, (560 թ ից) գտնվում էր Պարսկաստանի կազմում և դրա մի մասը ենթարկվում էր պարսից շահին: Ինքնակառավարվելու ձգտումը, հավանաբար, խթանեց Ուրարտուի փլատակների վրա Հայկական թագավորություն հիմնելուն:

Առկա հնագիտական տվյալները ապացուցում են, որ Ուրարտուի ու Հայաստանի բնակիչներն անբաժան են իրարից, ու այսպես կոչված «Հնդեվրոպական ներխուժման» տեսությունն իրեն չի արդարացնում: Ուրարտուի ու Հայաստանի բնակչությունն անբաժան են եղել. նրանց միավորել է նույն ճարտարապետությունը, մշակույթը, հագուստի ոճը, խեցեգործությունը և այլն: Այս ամենը ապացուցում է, որ հայերը հենց սկզբից եղել են ցեղային դաշնության մասը:

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը զարգացել է որպես առանձին մշակութային միավոր: Գտնվելով արևմուտք-արևելք առևտրական ուղիների խաչմերուկում, Հայաստանը թատերաբեմ է դարձել տարբեր կրոն, լեզու ու մշակույթ կրող կայսրությունների համար: Այն ենթարկվել է ոչ միայն Ասիայի, Հյուսիսային Աֆրկիայի ու Միջերկրական ծովի ազգերի ազդեցությանը, այլ նաև Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի ու Հռոմի: Սակայն, հայկական մշակույթն ունեցել է ամբողջովին այլ զարգացում և միշտ տարբերբել է հարևան ազգերի մշակույթներից: Ինչպես այն ժամանակ, այդպես էլ այսօր, մշակույթը և ոչ թե գենետիկական ծագումն են առանցքային եղել հայ ինքնության համար: 

Որոշ ընթերցողների մոտ կարող է հարց ծագել. «Ինչու՞ են ոմանք հայերին համարում հնդեվրոպացիներ»: Այս հարցին պատասխանելու համար, առաջին հերթին պետք է նշել, որ Հնդեվրոպական տերմինը վերաբերում է միայն ու միայն լեզվին: Ճշմարիտ է այն, որ հայոց լեզուն պատկերված է հնդեվրոպական լեզվաընտանիքի ծառին, սակայն, դա ոչ մի  կապ չունի հայ ժողովրդի ծագման հետ: Ինչպես արդեն ասվեց, կան բազմաթիվ ապացույցներ, որ հայ ժողովրդի արմատները պետք է փնտրել Արևելյան Անատոլիայում: Չնայած հանելուկ է մնում այն, թե ինչու են տեղի բնակիչները խոսել հնդեվրոպական լեզուներով, մի բան հստակ է. լեզվական ընտրությանը պետք չէ ավելացնել ոչ մի լրացուցիչ իմաստ:

Դարերի ընթացքում հայ ժողովուրդը ենթարկվել է Օսմանյան սուլթանի բռնաճնշումներին: Եվրոպական երկրներից օգնություն ստանալու սին հույսեր տածելով, որոշ անհեռատես քաղաքական գործիչներ ուղղորդվել են նախորոք ձախողման դատապարտված մարտավարությամբ. մարտավարություն, որից չի հաջողվում ազատվել մինչ այսօր: Հանդես գալով ողջ հայ ժողովրդի անունից և օգնություն խնդրելով, թույլ են տվել եվրոպական երկրներին միջամտել երկրի ներքին գործերի մեջ: Եվրոպացիների հետ լեզու գտնելու և նմանություն փնտրելու նպատակով, որոշ հայ մտավորականներ պնդում էին, թե հայերն ու եվրոպացիները պատկանում են նույն կրոնին, խոսում են նույն լեզուներով: Պնդում էին, թե հայերը եվրոպացիների «վաաղուց մոռացված եղբայրներն են» («հնդեվրոպական ներխուժման» վարկածը), և «քաղաքակիրթ աշխարհի» եղբայրական օգնության կարիքն ունեն:

Ցավոք, հետագա զարգացումները ՝ 1.5 զոհեր, ապացուցում են այդ հնդեվրոպական եղբայրության գաղափարի կործանարարությունը: Ցավալի է, բայց փաստ է այն, որ ի վերջո խաբվածի դերում հայտնվեց միայն հայ ժողովուրդը, իր եվրոպացիների հանդեպ տածած սին երազանքներով:

Ժամանակն է եկել ազատվելու այս տեսակի խայտառակ գաղափարներից: Գոյություն չունի ասյպես կոչված հայկական ռասա. կա միայն հայ ժողովուրդ հասկացություն: Այա թե ինչի համար պետք է պայքարենք: Այսօր, սփյուռքի հայությունը կորցնում է իր ինքնությունը որպես մեկ միասնական մշակութային միավոր, ենթարկվելով մշակությաին ձուլման: Եթե սփյուռքահայությունը դադարի պահանջել իր հողին ապրելու իրավնունքը, վերջիվերջո կկորցնելու է իր ազգային դիմագիծը: Եթե սա տեղի ունենա, կարող ենք արձանագրել սպիտակ եղեռնի մասին:

Աղբյուրը՝ The Right to Struggle (Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question).

Պատկերը՝ Anaïs Chagankerian

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո