Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Օննիկ Դինկջյան` Տիգրանակերտի հայերի հետնորդն ու հայկական երաժշտական ժառանգության պահապանը
Մշակույթ

Օննիկ Դինկջյան` Տիգրանակերտի հայերի հետնորդն ու հայկական երաժշտական ժառանգության պահապանը

«Սա Դիարբեքիրն է, սա իմ իրական եսն է, Սա իմ լեզուն է: Ես զգում եմ, որ մազերի ծայրից մինչև մատների ծայրը կապված եմ նրա հետ:» – ասում է Օննիկ Դինկջյանը իր վերջին ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ, և այդ պահին նրա բարի, սպիտակահեր դեմքից մանկական հիացմունք է ճառագում:   

Դիարբեքիրը`հայերեն Տիգրանակերտ, Օննիկի նախնիների քաղաքն է, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում:  Նա ոչ ծնվել և ոչ էլ այնտեղ ապրել է, ինչպես և իր որդին` վիրտուոզ ուդահար Արա Դինկջյանը:  Սակայն հոր և որդու գործունեությունն ու կյանքը սերտորեն կապված են այս հողի և հայկական արմատների հետ:  Օննիկ Դինկջյանի անունը հայտնի չէ ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի և ոչ էլ հետխորհրդային երկրների հայերի շրջանում, սակայն նրա ունեցած ավանդը հայկական երաժշտական ժառանգության մեջ արժանի է, որպեսզի նրան ճանաչեն ոչ միայն արևմտյան սփյուռքում:


Օննիկ Դինկջյան` ծնված Ժան-Ժոզեֆ Մայիլյան, ծնվել է Փարիզում, 1929 թվականին Տիգրանակերտից գաղթականների ընտանիքում:  Նա փոխեց իր անունը, երբ ծնողների մահից հետո նրան որդեգրեցին կնքահայր ու կնքամայր Դինկջյանները, ովքեր ևս Տիգրանակերտից էին:   

Տղան մեծացավ Փարիզում և ամեն շաբաթ օր այցելում էր Սբ. Գրիգոր հայկական եկեղեցի: Հավանաբար, հենց այստեղ հայկական շարականներին (եկեղեցական պատարագ) ծանոթանալուց հետո, սկսվում է նրա երաժշտական գործունեությունը:

Շարականները այնպիսի մեծ տպավորություն են թողնում երեխայի վրա, որ նա ամեն շաբաթ օր միայնակ հաղթահարում էր երկար ուղին, որպեսզի պարզապես կանգներ ու լսեր` «Իմ օրը լիարժեք չէր լինի, եթե ես չգնայի ու չլսեի շարականները - ասում է Օննիկը – այն ժամանակ, երբ բոլոր երեխաները ցանկանում էին Բեյբի Ռութի պես բեյսբոլի խաղացող դառնալ, ես ասում էի, որ ցանկանում եմ լինել Շահմուրադյանի պես (XIX-րդ դարի ականավոր օպերային երգիչ), որովհետև մենք տանը ունեինք «Հայաստան» երգի ձայնագրությունը նրա կատարմամբ և դա իմ մանկական երազանքն էր»:

Քաջատեղյակ լինելով տղայի նախասիրության վերաբերյալ` Օննիկի հայրը պայմանավորվում է եկեղեցու երգչախմբի ղեկավար պարոն Նիշան Սերկոյանի հետ, որպեսզի վերջինս թույլատրի տղային կատարելու շարականներից գոնե մի փոքր հատված:  Դա տեղի է ունենում ընտանիքի` Ֆրանսիայից մեկնելուց երկու շաբաթ առաջ:  Երգչախմբի ղեկավար պարոն Նիշան Սերկոյանը` կոշտ բարքերով հայտնի այդ մարդը, նրան ասաց «Լավ արեգիր»:  Տարիներ անց սբ. Գրիգոր եկեղեցում իր վերջին պատարագի ժամանակ շարականներից մի փոքր հատված երգելու հնարավորությունը Օննիկի կյանքում կմնա իր ունեցած ամենամեծ տպավորություններից մեկը: Շուտով ընտանիքը տեղափոխվում է Ամերիկա:

1946 թվականին տասնյոթամյա Օննիկ Դինկջյանը ոտք է դնում ամերիկյան հողի վրա:

Նա և իր ընտանիքը իրենց օրվա հացը վաստակում էին ֆիզիկական աշխատանքի միջոցով, սակայն Ամերիկայում նույնպես հայ եկեղեցին Օննիկի կյանքում ազդեցիկ դեր էր խաղում` որոշ ժամանակ անց նա Նյու Յորքի սբ. Վարդան եկեղեցում ծառայում է որպես սարկավագ:  Եկեղեցու ղեկավարությունը Օննիկին ակտիվորեն ուղարկում էր երգելու Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի ունեցող հայկական միջոցառումներին` վճարելով միայն ճանապարհորդության ընթացիկ ծախսերը: 

«Իմ հայրը` Օննիկը, երգում է, որովհետև նա սիրում է երգել:  Այն փաստը, որ նրա երգերը այդպիսի հաջողություն ու տարածում ունեն, շարունակում է մեզ հաճելիորեն զարմացնել» - Արա Դինկջյան:

Օննիկի երիտասարդության տարիներին (1940-50-ական թվականներ) Նյու Յորքի հայերը մեծ թվով գիշերային ակումբների հաճախորդներ էին, բայց այնտեղ կարելի էր լսել միայն կենդանի թուրքական երաժշտություն` «Մենք Հայաստանից երաժշտություն չունեինք: (...) Ես գտնվում էի Թուրքիայի հին, պահպանված հայերի ուժեղ ազդեցության ներքո, բայց նրանք բոլորը երգում և նվագում էին թուրքական երաժշտություն` մեր տատիկների և պապիկների երաժշտությունը: Գտնվելով հին Թուրքիայի ազդեցության ներքո` միայն նորեկ էմիգրանտներն էին նվագում այնպիսի գործիքների վրա, ինչպիսիք են ջութակն ու ուդը»:

Արդեն իսկ այդ ժամանակ Օննիկը սկսում է գիտակցել, որ ամերիկահայ լսարանը իսկական հայկական երաժշտության մեծ պակաս ունի: Բախտի բերումով նա հանդիպում է այնպիսի վիրտուոզ ուդահարների հետ, ինչպիսիք են Հրանտը, Քեննի Բոյաջյանը, Ռուբեն Ալտիպարմակյանը: Վերջինիս հետ նա ձայնագրում է հիթ դարձած «Նյու Յորք, Բոստոն, Քալիֆորնիա» երգը:

20-րդ դարի կեսերին արևմտահայ համայնքի և խորհրդային Հայաստանի հայերի միջև գրեթե բացակայում էր մշակութային կյանքի փոխանակումը:  Սովետական հայ կատարողների ձայնագրությունները անօրինական կերպով ամերիկյան մայրցամաք էին ներթափանցում Բեյրութի և Հալեպի միջով:  Այս ձայնագրությունների շնորհիվ Օննիկ Դինկջյանը ավելի ու ավելի էր տարվում ժամանակակից և ավանդական ժողովրդական երգերով` այնպիսի հայտնի տենորների կատարմամբ, ինչպիսիք են` Հովհաննես Բադալյանն ու Ռուբեն Մաթևոսյանը: «Նրանք իմ կուռքն էին:» - ասում է նա:

Հիացած լինելով հեռավոր խորհրդային Հայաստանի երաժշտությամբ` Օննիկը տեսակավորում է բազմաթիվ նյութեր և ստեղծում հայկական մեղեդիների գեղեցիկ ինտերպրետացիաներ` կիրառելով արևմտահայկական եզակի երաժշտական գործիքավորում:  Իր իսկ խոսքերով իր համար դժվար էր հասկանալ արևելյան հայերենով երգերի տեքստերը, քանի որ ձայնագրությունները անօրինական էին և հետևաբար ցածրորակ`«...Քանզի չկային գրավոր տեքստեր, ես ստիպված էի ժամերով լսել և փորձել հասկանալ, ինչ նրանք ի նկատի ունեին»:

Այնուամենայնիվ, նրան հաջողվեց հիանալի կերպով կատարել Ես մի սիրուն աղջիկ տեսա և Դլե Յաման երգերը տեղի հայերեն լեզվով:  «Այս երգերը սովորելուց հետո, ես դրանք սկսեցի կատարել իմ ոճի մեջ:  Բնականաբար, եթե երգեի բնագիր տարբերակով, ապա լսելու իմաստ չէր լինի:» - ասում է Օննիկը:

Այսպիսով` արևմտահայ համայնքներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ խորհրդային հայկական երաժշտության հետ` Օննիկի վայելուչ ու նրբագեղ կատարմամբ:

Սփյուռքում հայկական երաժշտությունը տեղ կունենա` վեց տարվա ընթացքում Օննիկ Դինկջյանը թողարկում է չորս ձայնասկավառակ`Onnik (1972), Onnik Encore (1976), Just For You (1978), որոնք, կարելի է ասել, կազմում են հայկական երաժշտական ժառանգության մի մասը:  Չորս ձայնագրություններից երեքում Օննիկին ընկերակցում է լեգենդար վիրտուոզ ուդահար Ջոն Բերբերյանը:  Օննիկի որդին` Արա Դինկջյանը, ևս մասնակցել է ձայնասկավառակների ձայնագրմանը` դումբեկ նվագելով (երաժշտական հարվածային գործիք):  1972 թվականին նա 14 տարեկան էր: Այսօր Արա Դինկջյանը համարվում է աշխարհի  լավագույն ուդահարներից մեկը: «Ես մեծացել եմ մի տան մեջ, որտեղ ընտանիքի գլխավորը Օննիկ Դինկջյանն էր, երաժշտությունը դա այն էր, ինչ ես լսում էի ամեն օր» - ասում է Արան` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել երաժշտական բնագավառը:

Հայկական շարականների հանդեպ սերը ևս անմասն չմնաց:  Ավելի հասուն տարիքում, 2009 թվականին Օննիկը թողարկում է Հավադամք ձայնասակավառակը, որի վերաբերյալ ասում է հետևյալը` «Իմ կատարած գործերի մեջ Հավադամքը դա այն է, ինչով ես ամենաշատն եմ հպարտանում»:

Իր հայրենի Տիգրանակերտի բարբառը նա ոչ միայն չէր մոռանում, այլ նաև ամեն կերպ կիրառում էր:  Նրա ձայնասկավառակները անպայման պարունակում էին երգեր հայրենի բարբառով` (օրինակ The Many Sides Of Onnik ձայնասկավառակը, որտեղ որպես հարվածահար հանդես է եկել հայտնի բազմագործիքավորող Արտո Թունջբոյաջյանը): 2014 թվականին լույս տեսավ նրա Դիարբեքիրի հոգին ձայնասկավառակը, որտեղ ներկայացված է Դիարբեքիրի հայերի տեղական ժողովրդական երգերը` վիրտուոզ երաժիշտների ընկերակցությամբ, իր որդի Արա Դինկջյանը ներառյալ (տեսանյութը ստորև):  Շատերը նրա վերջին ձայնասկավառակը համարում են լավագույնը իր կարիերայի ընթացքում:  2015 թվականի հոկտեմբերին այս և այլ ժողովրդական երգերը հնչել են Ստամբուլի բեմից:  Օննիկը տեղի լսարանի կողմից արժանացել է բուռն ծափահարությունների` բոլորը երգում և պարում էին հայկական ժողովրդական երաժշտության ներքո:

 «Ես զգում եմ, որ իմ հայրը բացարձակապես եզակի ավանդ ունի հայ մշակույթի զարգացման գործում, ասում է Արան, - նրա ձայնագրությունները ճանապարհորդում են ողջ աշխարհով մեկ:  Նրա ոճն ու երգացանկը շարունակում են իրենց ազդեցությունը թողնել ոչ միայն հաջորդ սերնդի, ոչ միայն ամբողջ աշխարհի հայերի, այլ նաև այլ մշակույթների վրա:  Այս ամենը ստացվել է ինքնաբուխ ու պատահական»:

 

 

Նկարը՝ armenianweekly.com

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո