Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Երևան՝ հինավուրց քաղաք առանց Հին քաղաքի: Ինչու մի քաղաքում, որը ունի մոտ 3000 տարվա պատմություն, գրեթե ոչ մի հին շինություն չի պահպանվել

Երևան՝ հինավուրց քաղաք առանց Հին քաղաքի: Ինչու մի քաղաքում, որը ունի մոտ 3000 տարվա պատմություն, գրեթե ոչ մի հին շինություն չի պահպանվել

Երբ զբոսնում ես Երևանի փողոցներով, կամ պարզապես մեքենայով անցնում ես քաղաքի կենտրոնական փողոցներով և պողոտաներով՝ ակամայից ակնապիշ նայում ես շենքերի... տուֆին:  Այդ մաքուր ու ազնիվ քարը, որն ունի վարդագույնի և մոխրագույնի բազմաթիվ երանգներ, կարծես թե ստեղծված է նրա համար, որպեսզի եզրապատի հայոց մայրաքաղաքը և իր գեղգեղանքով տրամադրություն հաղորդի, որը զգում է յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է այս քաղաքում: Նախկինում շինությունները կառուցվում էին հատուկ հոգատարությամբ և պլանավորմամբ՝ դրա մասին են վկայում նրբակերտ փորագրված քարերը, պատուհանների և դռների մոտ մանրակրկիտ փորագրված նախշերը…Բայց ինչու՞ մենք կարող ենք այցելել Թբիլիսիի, Բաքվի, Եվրոպայի տարբերի քաղաքներում պահպանվող հին քաղաքները, բայց երբ մեր մայրաքաղաքի հյուրերը հարցնում են ինչպես հասնել մեր քաղաքի հին թաղամաս, մեզ մոտ շփոթմունք է առաջանում:

Աբովյան փողոց

Անկասկած՝ Երևանը հինավուրց քաղաք է, և ոչ միայն պարզապես «29 տարով մեծ է Հռոմից», ինչպես սիրում են կրկնել մեզ մոտ, այլ մարդիկ ապրել են այդ տարածքում դեռևս քարե դարաշրջանում (հայտնաբերվել են այդպիսի բնակավայրերի վերաբերյալ ապացույցներ, օրինակ՝ Հրազդանի կիրճի քարանձավներում):  Սակայն քաղաքի պաշտոնական տարիքը ընդունված է հաշվել ներկայիս Երևանի հարավում գտնվող Էրեբունի ամրոցի հիմնադրման տարեթվից սկսած, որը, իմիջիայլոց, 2012 թվականին ներառվել է «Ֆորբս» ամսագրի աշխարհի ինը հնագույն ամրոցների ցանկում:    

Թանգարան-ամրոցի ներկայիս վիճակը

Թանգարան-ամրոցի տեսարանը

Կարելի է կարծել, որ ժամանակակից Երևանը ձևավորվել է էրեբունի ամրոցի շրջակայքում բնակավայրերի հետզհետե ընդլայնմամբ, սակայն դա այդպես չէ:  Այն Երևանը, որը մենք գիտենք այսօր՝ մի քանի հնագույն բնակավայրերի միավորում է (Հրազդան, Ավան, Հին Նորք, Կոնդ և այլն), որոնք մինչ օրս պահպանում են հին կենցաղի ապացույցները և բակերի կոլորիտը: Դե կամ էլ փորձում են պահպանել...

Իրականությունն այն է, որ հնագույն քաղաքում գրեթե չկան երկու հարյուր տարեկանից մեծ շինություններ: «Ավելի բարեկարգ Երևան» - կարդում ենք շինարարական աշխատանքների հրապարակները ծածկող երկար պաստառների վրա մեծ տառերով գրությունը:  Ակտիվ շինարարություն է ծավալվում քաղաքի հնագույն փողոցներում, որոնք եղել են Երևանի պատմության կենդանի թանգարաններ բաց երկնքի տակ:  Քաղաքի իշխանությունները որոշել են, որ եզակի ճարտագիտական լուծումներով հին, երբեմն նաև կիսավեր շինությունները անհրաժեշտ է քանդել՝ թարմացնելու փողոցները և մայրաքաղաքին հաղորդել ավելի ժամանակակից, գրավիչ տեսք:  Գրավիչ են արդյո՞ք բազմահարկ նույնատիպ շինությունները՝ ճաշակի հարց է, բայց արդյո՞ք քաղաքի հին հատվածի ոչնչացումը և անիմաստ ոճով պայծառ ու մեծ շենքերի կառուցումը կարելի է համարել բարեկարգում:

Հարկավոր չէ մասնագետ լինել, հասկանալու համար, որ հինը վերականգնելն ու պահպանելը ավելի աշխատատար է և բարդ քան այդ նույն հինը քանդելը և նորը կառուցելը:  Հետևաբար, հասկանալի է Երևանի բնակիչներին, ովքեր մեղադրում են իշխանություններին իրենց հարազատ քաղաքի պատմության հանդեպ անտարբեր և անփույթ լինելու համար և կազմակերպում են ցույցեր՝ փորձելով հասարակության ձայնը լսելի դարձնել, փոխանցել իշխանություններին:

Երևանի հին բակերը՝ Կոնդ

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանը հաստատել է պահպանության տակ գտնվող պատմական և մշակութային հուշարձանների ցանկը, դրանք շարունակում են քանդվել:  Քաղաքի այցեքարտը համարվող շատ շինություններ արդեն ոչնչացվել են:  Երևանում տիրում է մի տեսակ միտում, տենդենցիա, որին երևանցիները սրամտորեն տվել են «ֆաՍադիզմ» անվանումը. հաճախ կարելի է տեսնել, որ շենքը լիովին ապամոնտաժվել է, և մնացել է միայն ճակատային մասը՝ ֆասադը, որի ողջ երկայնքով այնուհետև կառուցվում է բոլորովին այլ ոճի նոր շինություն:  Նմանատիպ շինություններից մեկն է, օրինակ Ամիրյան փողոցում գտնվող Գաբրիել Գաբրիելյանցի տունը.

 

Նմանատիպ պրակտիկային դեմ են ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև ճարտարագետները և արվեստագետները, որոնք շինությունը համարում են կենդանի ու համալիր օրգանիզմ, որի ժամանակի ոգին հնարավոր չէ պահպանել՝ թողնելով միայն դրա մի հատվածը:  Երևանցիներին հանգստացնելով՝ իշխանությունները հայտարարում են, որ պլանավորում են գործարկել «Հին Երևան» նախագիծը, որի շրջանակներում գրեթե բոլոր քանդված ճարտարապետական հուշարձանները կվերականգնվեն Աբովյան-Բյուզան-Կողբացի-Արամի-Տերյան փողոցների տարածքներում: Ներկա պահին շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով, և, ըստ նախնական տվյալների, այդ ամենը կտևի առնվազն երկու տարի:   Սակայն արդյոք պատմական ժառանգության պահպանում է կոչվում հին շինությունների «կմախքները» հավաքելը, որոնց պոկել են իրենց նախորդ վայրից, ներքին հարդարանքից, բակերից և այլն,  և կարելի է արդյոք այն համարել հին Երևանի իրական պատկերը:  Սա դեռևս բավականին վիճահարույց հարց է: 

 «Իմ հարևանը ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանն էր:  Փարաջանովը բնակարան էր վարձակալում, երբ նկարահանում էր  «Սայաթ-Նովա» ֆիլմը, այստեղ էր ապրում նաև նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը... Այսինքն՝ սա իսկապես իր ոգով և մշակույթով  յուրովի  մի փողոց էր:  Իսկ հիմա նայում եմ՝ անշունչ շինություններ են: (...) Մենք չենք գնահատում, այն ինչ ունենք:  Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը: Առաջին ծառից, առաջին քարից՝ այդ բոլորը մեր քաղաքի գոյության ապացույցն է (...)»  –  ասում է հայտնի քանդակագործ և ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը՝ իր հարազատ Բյուզանդ փողոցի մասին խոսելիս:

Իսկապես, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը չեն սահմանափակվում միայն մարդկանցով և հնագույն տաճարներով, այլ ներառում են նաև քաղաքային շինությունները, փողոցները, նրբանցքերը  և բակից բացվող տեսարանները:

Բայց ինչու՞ է այս ամենը տեղի ունենում:  Այս հարցին փորձում են պատասխանել մի քանի հայ քաղաքական գործիչներ՝ կապելով այս հանգամանքը նրա հետ, որ քաղաքը պլանավորելիս իշխանությունը առաջնորդվում է սեփական շահով՝ վաճառելով զբոսայգիներն ու պատմական գոտիները և դրա փոխարեն ստանալով գումարներ:  Այդ քաղաքականության արդյունքում հիմա այնպես է ստացվում, որ հինավուրց քաղաք Երևանը ոչ միայն չունի Հին քաղաք, այլ նաև զրկված է որոշակի արտաքին տեսքից՝ իրենից ներկայացնելով շինություններից կազմված «խառնաշփոթ հավաքական», որոնք ճարտարապետական տեսանկյունից չունեն և ոչ մի ընդհանրություն: 

Ձախ կողմում՝ Գիլանյանի անվան լիմոնադի գործարանը, Նալբանդյան 20ա
Աջում՝ Ջանփոլադյանի անվան անումբն ու թատրոնը, Նալբանդյան 20բ

Ձախ կողմում՝ Արմենակ Մելիքյանի տունը, Պուշկին 11
Աջում՝ Աղաջան Աֆրիկյանի տունը, Պուշկին 19

Ձախ կողմում՝ Գևորգ Անտոնյանցի տունը, Բյուզանդ 17
Աջում՝ Գեղամ Թադեվոսյանի տունը, Արամ 36

 

 

«Առաջ և հետո» լուսանկարների շարքը - https://transparency.am/hy/assets/monuments

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո