Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Մի մոռացված երգի պատմություն՝ միջին Ասիայից Հայաստան, Հայաստանից Թուրքիա
Մշակույթ

Մի մոռացված երգի պատմություն՝ միջին Ասիայից Հայաստան, Հայաստանից Թուրքիա

1980-ական թվականներին խանդավառությամբ լի երիտասարդ լրագրող Սերգեյ Վարդանյանը, ով այսօր արդեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է, հայտնի հայագետ, մեկնում է Միջին Ասիա՝  կորուսյալ  հեմշիլների (իսլամացված համշենահայեր)փնտրտուքներով՝ մի ժողովրդի, ով հազարամյակներ շարունակ իր մեջ պահպանում է հայոց պատմության և մշակույթի մասին հիշողությունը:  Դա մի մեծ արկած էր մի երիտասարդի համար, ով լի էր հետաքրքրասիրությամբ և ցանկությամբ բացահայտելու անհայտը, հավաքագրելու այդ փոքրիկ համայնքից այն, ինչ ժառանգություն էր նրանց մնացել իրենց նախնիներից, այն ինչ նրանք պահում են սրտի խորքում ու հիշողության մեջ՝ իրենց բնորոշ անաղարտ պարզությամբ՝ առանց գիտակցելու այդ ամենի արժեքը:

Հեմշիլները Միջին Ասիայում երբեք չեն ապրել:  Խորհրդային տարիներին Ստալինը նրանց աքսորել է այնտեղ որպես «անօգուտ տարր»:  Ղազախական Չիրկինո գյուղում, որտեղ եղավ Սերգեյ Վարդանյանը, ապրում էին հեմշիլներ Աջարիայից:   Տեղացի բնակիչներից կտրուկ տարբերվելով իրենց արտաքինով՝ այնուամենայնիվ, նրանք փորձում էին շատ չառանձնանալ տեղաբնակներից և հագնվում էին «միջինասիական» ոճով: Սակայն անգամ նման պայմաններում հեմշիլները կարողանում են որոշակի կերպով պահպանել իրենց կենցաղը, ամենակարևորը, հայերեն լեզվի իրենց հին բարբառը:   Տնից տուն գնալով՝ Սերգեյ Վարդանյանը հարցնում և հավաքագրում էր հեմշիլների կողմից իրենց խոսքում կիրառվող եզակի բառեր, ինչպես նաև երգեր և ժողովրդական բանահյուսություններ, որոնք փոխանցվում էին միայն բերնեբերան: Սերգեյ Վարդանյանի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ Միջին Ասիայի հեմշիլների ժողովրդական բանահյուսությունը փաստագրվել է:

Հեմշիլ կանայք հիշելով երգում էին հին ժողովրական երգեր, քառյակներ: Նրանցից մի քանիսի անունները մնացել են պատմության մեջ՝ Այշե, Խանիֆե և Խաթիջե: Այս կանանց երգած ժողովրդական երգերը ձայնագրվել են Սերգեյ Վարդանյանի կողմից և հետագայում լայն ճանաչում և համբավ ձեռք բերել...

2008 թվականն էր, երբ համերգային ծրագրով Ստամբուլից Երևան ժամանեց «Վովա» խումբը (ով կատարում է հեմշիլ երգեր) Այշենուր Կոլիվարի հետ միասին՝ թուրք հեմշիլ երգչուհի, ով հայտնի է իր եզակի և նուրբ կատարմամբ: Սերգեյ Վարդանյանի տանը, լսելով նրա կողմից 1980-ական թվականներին ձայնագրված ղազախստանցի հեմշիլ կանանց երգերը, Այշենուրը բավականին հուզվեց և խնդրեց իրեն ուղարկել բառերը լատիներեն տառերով:  Նա իրար միացրեց մի քանի քառյակներ՝  «Չէքէտէս խադփուլիա» (Ես զոլավոր բաճկոն ունեմ) , «Նօրհարս էլլիմ» (Ես հարսնացու կլինեմ), ինչպես նաև Թուրքիայի Արդվինի շրջանի հեմշիլների քառյակները: Ձայնագրված մեղեդու ներքո նա ստեղծում է մի ամբողջ երաժշտական գլուխգործոց և այն կատարում աշխարհի տարբեր երկրների բեմերում:   Գնահատանքի է արժանի Այշենուրի երաժիշտների կողմից երգերի մեղեդիների շատ գեղեցիկ գործիքային վերարտադրությունը: Նրա ձայնեղ և զգայուն կատարմամբ «Ես հարսնացու կլինեմ» երգը կդառնա հայտնի և սիրված շատ ունկնդիրների կողմից՝ ձեռք բերելով մեծ հաջողություն:  Այշենուրի խոսքերով՝ համերգների ժամանակ շատերն են խնդրում նրան երգել այդ երգը:  2012 թվականին Թուրքիայում լույս է տեսնում երգչուհու ձայնասկավառակը, որում համշենահայ բարբառով երեք երգերի թվում է նաև այս երգը, իսկ 2014 թվականին նա այդ երգը կատարում է նաև ռուսական գլխավոր բեմից՝ Կրեմլի պալատում, «Ծովից ծով» երաժշտական նախագծի շրջանակներում:

Ահա, թե ինչպես պատահաբար մի անհայտ ղազախական գյուղում հեմշիլ կանանց կողմից կատարած ժողովրդական երգերը նոր շունչ ստանում ի շնորհիվ երկու խանդավառ անձանց, ովքեր անտարբեր չեն իրենց արմատների հանդեպ, երբ թվում էր թե այդ երգերը կանհետանան և կմոռացվեն հաջորդ սերունդների կողմից: Ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Սերգեյ Վարդանյանը ասաց: «Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքեին այդ ղազախստանցի հեմշիլ կանայք, եթե իմանային, թե ինչ ժողովրդականություն է վայելում իրենց երգը»:

 

«Ձայն համշենական» թերթ,

գլխավոր խմբագիր՝ Սերգեյ Վարդանյան, ինչպես նաև նրա հարցազրույցի ձայնագրությունները: 

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո