Armat - national platforms
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Աշուղ Ջիվանին. Ռուս գրող Սերգեյ Գորոդեցկին մեծագույն հայ երաժիշտներից մեկի մասին
Մշակույթ

Աշուղ Ջիվանին. Ռուս գրող Սերգեյ Գորոդեցկին մեծագույն հայ երաժիշտներից մեկի մասին

Մոտավորապես այն ժամանակ, երբ լույս են տեսնում Րաֆֆու «Խենթը», Ռափայել Պատկանյանի «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը և երբ ծնվում են Անիի վերաստեղծման մասին երազանքները՝ հայկական մտավորական վերնախավի ծաղկուն այս շրջանում է, որ սկիզբ է առնում վերջին մեծագույն աշուղներից մեկի՝ Ջիվանիի ստեղծագործական գործունեությունը: Ազաատության, ինքդ քո հանդեպ հավատի և սիրո գաղափարների շուրջ քարոզչությունը, որն իրականցնում էին Րաֆֆին ու Պատկանյանը մտավորականության շրջանում, Ջիվանին կատարում էր ժողովրդի շրջանում: Այն օրվանից, երբ նա առաջին անգամ կատարում է իր երգասացությունը Ալեքսանդրապոլում ՝ Տալյան եղբայրների սրճարանում, նրա մասին համբավը տարածվում է Կովկասով մեկ և նույնիսկ դրա սահմաններից դուրս. սկսում է երգել Ղրիմում և Աստրախանում:

Մարդկանց սրտերը ճիշտ էին վկայում. Ջիվանիի մեջ հայ ժողովուրդը գտավ ազգային մշակույթի իրական ջաթագովի ու հումանիստի արտացոլանքը: Նրա ջութակի լարերը, նրա հոգու նուրբ լարերը գիտեին, թե որտեղ է թաքնված իսկական պոեզիայի գաղտնիքը: Թվում է, թե նրա երգերից շատերն այսօր, առավել քան երբևէ, արդիական են:

Ջիվանին՝ հայոց հանճարեղ զավակը, որ սփոփանք է դարձել հայոց ազգի համար նրա դժվարին պահերին, խորը հոգի ուներ, որ ունակ էր հասկանալու բոլոր ժողովուրդներին և ազգերին: Ազգերի եղբայրության գաղափարը հստակ ուրվագծված էր Ջիվանիի սրտում, իսկ նրա երգերը համակված էին աշխարհի հանդեպ անսահման սիրով: «Աշխարհը հյուրանոց է, Ջիվա՛ն, իսկ մարդիկ ՝ ճանապարհի քարավան» - գրում է նա: Սա իր ամենասիրելի բացատրությունն է: «Ազգերը մի մարգի ծաղիկներ են: Աստված նրանց տալիս է տարբեր երանգներ, տարբեր չափսեր. մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Նրանք մեկը մյուսի կարիքն ունեն, բոլորին Աստված է ստեղծել և նրանց բոլորին կյանք է շնորհնել»:

Ջիվանու հավատն անչափ խորն էր. նա չէր վախենում արհավիրքներից և միշտ ներշնչված է եղել լավատեսությամբ, չնայած որ կյանքում  տխրելու պատճառներ շատ է ունեցել: «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,- երգում է նա:- Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան»:

Ջիվանին ընկճվում էր այն մտքից, որ կայսերական Ռուսաստանը թերագնահատում էր Հայաստանի նշանակությունը. խոհեմ, ինչպես մանուկը, նա տանում էր նեղությունը: Հենց որ նստում էր փողոցին, մարդիկ գալիս շուրջն էին հավաքվում: Վեցերորդ տեղամասի հսկիչ Գլեբովը արգելում է նրան այդպես նստել, մի քանի անգամ նույնիսկ խլում է Ջիվանիից ջութակն ու կալանավորում նրան: Դրանից հետո ինչ էր մտածելու Ջիվանին այն ազգի ու երկրի մասին, որի ներկայացուցիչներն այդպիսի բռնություն էին կիրառում պոետի հանդեպ:

…Աշուղը մեկ այլ տեսակի սիրո մասին էլ է երգում: Ջիվանին այս դեպքում ճշմարիտ աշուղ է եղել. նրա սիրային երգերն ուղղակի հիասքանչ են: Մեղեդին դրանցում մեղմիկ է ու դյութիչ:

Թե պիտի գաս, ո՛վ սիրելի, երեկոյան դեմ արի,
Շատ մի ուշանալ, նազելի, երեկոյան դեմ արի,
Ցերեկը փակվիր սենյակում, մի երևար ոչ ոքի,
Շատ շատերին չես հաճելի, երեկոյան դեմ արի։

Ինչքան անմիջական ու պարզ հովվական գրավչություն կա այս տողերում:

Արևը նախանձելով այրել կուզե քո պատկերդ,
Զգուշացիր, երանելի, երեկոյան դեմ արի,
Ես ու դու, աստված միայն գիտենանք պիտի մեր գաղտնիքը,
էլ չեմ ասում քեզ ավելի, երեկոյան դեմ արի։

Բառերն ասես մեղեդի լինեն: «Երեկոյան դեմ արի», «հարավից կգա» տողերով Ջիվանին փոխանցում է ավելին, քան գրված է:

Սիրո մեջ նա տեսնում է ոչ միայն նրբություն ու կիրք այլ հոգիների միասնություն, այն միասնությունը որը նա ցանկանում էր տեսնել ազգերի ու ժողովուրդների շրջանում:

«Տարածէ, բազուկներդ եղբորդ՝ Ջիվանու վզով» - խնդրում է նա իր սիրելիին, իսկ մեկ այլ երգում հիշում «ինչքան եմ ես իմ ընկեր, ցավը քո կիսել»:

Հենց այս մարդասիրական տրամադրությունն է ընկած Ջիվանիի բանաստեղծական երկերի հիմքում, և դրանում է պետք փնտրել այն բանալին, որով կհասկանաք նրա հմայքը: Ազգերի եղբայրության գաղափարին իր նվիրվածությունը նա ոչ միայն խոսքով, այլև գործով է ապացուցել: 1906 թ. ջարդերի ժամանակ, երբ նա նստած է լինում Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ գտնվող սրճարանում, նրան ասում են. «Ջիվանի՛, ինչ ես նստել: Ուր որ է ասյտեղ կհասնեն»: Այնինչ Ջիվանին պատասխանում է. «Ինձ հետ ինչ են անելու: Բոլորն էլ գիտեն, որ ես ամենքի համար եմ երգում, որ ես բոլոր ազգերի բարեկամն եմ»: Այդպես, ջութակը ձեռքին, ասես Օրփեոսը դժոխքում, շրջում էր նա, մինչ թշնամանքն ու ատելությունն իրենցն գործն էին անում: Հենց այդպիսին էլ կմնա նա բոլորի հիշողության մեջ ՝ ջութակը ձեռքին մարդկանց մեջ շրջելով ու իր երգերի միջոցով սեր սերմանելով: Բացառիկ հաջողություն է այն, որ նրա երկերը անվնաս մեզ են հասել: Մարդկանց մեջ տարածվելով, դրանք հասել են իրենց նպատակին: Գրքերի մեջ ամփոփվելով, արձագանքվել են սերնդե սերունդ:

(…)

 

1919

 Սերգեյ Գորոդեցկի, «Վերջին ճիչը» ժողովածուից
Հոդվածը գրվել է հայ աշուղի մահվան տասներորդ տարելիցին նվիրված: Առաջին անգամ տպագրվել է «Кавказское слово» ամսագրում:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո