Armat
Գրանցվել
1

....

2
Գրանցվեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Ես ընդունում եմ Պայամններ ֊ ը
Թույլ տվեք իմանալ մի փոքր ավելի ձեր մասին
Կատարված է
Մուտք
Մուտք գործեք, որպեսզի հնարավորություն ունենաք կատարելու գրառումներ և կիսելու ձեր կարծիքը
Մուտք
Մոռացե՞լ եք գաղտնաբառը

կամ միացեք մեզ սոցիալական ցանցի միջոցով

Ուղարկել
Մուտք
Գրանցվել
Սիբիլ ՝ Արևմտյան Հայաստանի ձայնը
Մշակույթ

Սիբիլ ՝ Արևմտյան Հայաստանի ձայնը

Շապիկի նկարը՝ twimg.com

Սեպտեմբերի 23-ին Ստամբուլի հայ երգչուհի Սիբիլ թողարկում է արևմտահայերենով  գրված «Միայն դուն» երգի տեսահոլովակը: Սա երգչուհու թվով յոթերորդ տեսահոլովակն է, ով ՝ թուրքական համայնքի ներկայացուցիչ լինելով հանդերձ, կատարում է միայն հայերեն լեզվով, մինչդեռ կարող էր շատ հայտնի դառնալ, եթե երգեր թուրքերենով:

Չնայած Թուրքիայում դժվար է առաջ գնալ հայկական երգացանկով, Սիբիլին հաջողվում է դասվել Թուրքիայի թոփ 10 կատարողների շարքին: Նրա «Նամակ» երգի (տեքստը վերցված է Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից) տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստաալիքներով:  

Սիբիլը չունի երաժշտական կրթություն, նա ֆինանսիստ է և երկար ժամանակ աշխատել է բանկում: Երաժշտությունով զբաղվելը երբեք չի եղել նրա համար նպատակ: Սիբիլի պրոդյուսերը բազմիցս առաջարկել է նրան թուրքերենով ձայնագրվել ՝ հաջողության հասնելու համար, սակայն նա հրաժարվել է. «Թուրքիայում հայերեն երգելով չէի կարողանում փող աշխատել: Իմ նպատակն էր ներկայացնել հայկական երգերը Թուրքիային: Ես ասեցի, որ ալբոմ եմ ձայնագրելու ու կարևոր չէ, թե ինչ հաջողություն կունենա այն»:

Սիբիլի պատմությունը յուրահատուկ հաղթանակի օրինակ է. հաղթանակ, որին հասել է ուժեղ ցանկության և երաժշտության հանդեպ սիրո շնորհիվ: Այսօր Սփյուռքում դժվար է գտնել գոնե մեկ հայ երաժշտի, ով իր երգացանկում ունի միայն հայկական երգեր և դրանով հաջողության է հասել:

Մեկնաբանություններ

Ի՞նչ կարդալ հետո